https://arm.sputniknews.ru/20260325/hh-agnn-qpakan-patgamavvori-tvomseri-chegharkman-harcvov-kdimi-rus-gvortsynkernerin-100237522.html
ՀՀ ԱԳՆ–ն ՔՊ–ական պատգամավորի տոմսերի չեղարկման հարցով կդիմի ռուս գործընկերներին
ՀՀ ԱԳՆ–ն ՔՊ–ական պատգամավորի տոմսերի չեղարկման հարցով կդիմի ռուս գործընկերներին
Sputnik Արմենիա
Նախարարը միջադեպը կապեց Հայաստանի նկատմամբ «հիբրիդային գործողությունների» հետ։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T19:06+0400
2026-03-25T19:06+0400
2026-03-25T19:10+0400
հայաստան
արարատ միրզոյան
ռուսաստան
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1f/82526201_0:50:1600:950_1920x0_80_0_0_c9687238ca345e7e9536ba249a115a92.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի արտգործնախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Ղազարյանի տոմսերի չեղարկման հարցով կդիմի ռուս գործընկերներին։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Պատգամավորը հայտարարեց, որ դիվանագիտական այցով մարտի 26–27–ը պետք է լիներ Աշխաբադում` մասնակցելու միջխորհրդարանական երկխոսությանը, սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը, թեև մուտք չէր գործելու Ռուսաստանի Դաշնության տարածք, այլ գնալու էր տարանցիկ ուղով։Փաշինյանը բացատրեց, թե ինչ է նշանակում ՀՀ–ի դեմ հիբրիդային պատերազմՄիրզոյանը նախ խոստացավ, որ պաշտոնապես կդիմեն ռուսական կողմին` դիվանագիտական խողովակներով պարզաբանումներ հայցելու համար ու կառաջարկեն Ռուսաստանին փոխել դիրքորոշումը։Այնուհետև նախարարը հայտարարեց, որ առաջին անգամ չէ, որ ՌԴ–ի այս կամ այն պաշտոնյաների կողմից լսում են ՀՀ–ն ներկայացնող պաշտոնյաների մուտքն արգելափակելու մասին հայտարարություններ։Նա նշեց, որ սա լավ չէ Ռուսաստան–Հայաստան բարեկամական հարաբերությունների համար։ԵՄ ֆինանսական փաթեթներից որքա՞ն գումար է արդեն տրամադրվել Հայաստանին. Կոստանյանի պատասխանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1f/82526201_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f796873030e5595ad792e57b751854ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ռուսաստան, պատգամավոր
հայաստան, արարատ միրզոյան, ռուսաստան, պատգամավոր
ՀՀ ԱԳՆ–ն ՔՊ–ական պատգամավորի տոմսերի չեղարկման հարցով կդիմի ռուս գործընկերներին
19:06 25.03.2026 (Թարմացված է: 19:10 25.03.2026) Նախարարը միջադեպը կապեց Հայաստանի նկատմամբ «հիբրիդային գործողությունների» հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի արտգործնախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Ղազարյանի տոմսերի չեղարկման հարցով կդիմի ռուս գործընկերներին։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Պատգամավորը հայտարարեց, որ դիվանագիտական այցով մարտի 26–27–ը պետք է լիներ Աշխաբադում` մասնակցելու միջխորհրդարանական երկխոսությանը, սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը, թեև մուտք չէր գործելու Ռուսաստանի Դաշնության տարածք, այլ գնալու էր տարանցիկ ուղով։
Միրզոյանը նախ խոստացավ, որ պաշտոնապես կդիմեն ռուսական կողմին` դիվանագիտական խողովակներով պարզաբանումներ հայցելու համար ու կառաջարկեն Ռուսաստանին փոխել դիրքորոշումը։
Այնուհետև նախարարը հայտարարեց, որ առաջին անգամ չէ, որ ՌԴ–ի այս կամ այն պաշտոնյաների կողմից լսում են ՀՀ–ն ներկայացնող պաշտոնյաների մուտքն արգելափակելու մասին հայտարարություններ։
«Այսպիսի դեպքերը ցավալի են, սակայն երբ ասում են` ՀՀ–ի դեմ խառը կամ խառնածին հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է նաև Ռուսաստանից, տարակուսած նայում են ու ասում, որ սխալ է նման բան ասել։ Երբ խոսում ենք հիբրիդային գործողությունների մասին, պետք չէ անպայման պատկերացնել երկրի բարձրագույն ղեկավարի կողմից համակարգվող կոնկրետ գործողություններ… Ռուսական մեդիայից էլ ենք լսում ՀՀ օրինական ընտրված կառավարության և վարչապետի հասցեին անհարիր արտահայտություններ, այս կամ այն օղակի պաշտոնյաների կողմից, և հիմա էլ այս դեպքը»,– հայտարարեց Միրզոյանը։
Նա նշեց, որ սա լավ չէ Ռուսաստան–Հայաստան բարեկամական հարաբերությունների համար։