https://arm.sputniknews.ru/20260325/hajastani-mardasirakan-ognutjunn-iranin-erevani-nakhadzernutjunn-er-iih-despan-100222011.html
Հայաստանի մարդասիրական օգնությունն Իրանին Երևանի նախաձեռնությունն էր. ԻԻՀ դեսպան
Հայաստանի մարդասիրական օգնությունն Իրանին Երևանի նախաձեռնությունն էր. ԻԻՀ դեսպան
Sputnik Արմենիա
Դիվանագետի խոսքով՝ Իրանն առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չունի։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T16:06+0400
2026-03-25T16:06+0400
2026-03-25T16:06+0400
իրանի իսլամական հանրապետություն
խալիլ շիրղոլամի
պատերազմ
հայաստան
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100225279_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b7a4c66459e7cb517a5632e5616e0e5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հայաստանի հումանիտար օգնությունն Իրանին եղել է Երևանի նախաձեռնությունը, Թեհրանն այդ հարցով չի դիմել։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին։Դեսպանը նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունում իրավիճակը կայուն է, բնակչությունն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով, ապրանքների դեֆիցիտ կամ որևէ խուճապ չկա։Հիշեցնենք, որ մարտի 23-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Ինչպես հայտնել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Երևանն օգնության խմբաքանակ է ուղարկել, հիմնականում՝ դեղորայքի տեսքով։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100225279_313:0:1753:1080_1920x0_80_0_0_174dc926674dec8776319298fcf9ccf7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի, պատերազմ, հայաստան, հումանիտար օգնություն, видео
իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի, պատերազմ, հայաստան, հումանիտար օգնություն, видео
Հայաստանի մարդասիրական օգնությունն Իրանին Երևանի նախաձեռնությունն էր. ԻԻՀ դեսպան
Դիվանագետի խոսքով՝ Իրանն առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չունի։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հայաստանի հումանիտար օգնությունն Իրանին եղել է Երևանի նախաձեռնությունը, Թեհրանն այդ հարցով չի դիմել։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանի խոսքով՝ դա բարեկամական պետության կողմից բարի կամքի դրսևորում էր։ Դիվանագետը բարձր է գնահատում նաև Իրանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ հայ հասարակության արձագանքը։ Այս ընթացքում շատերն են իրենց աջակցությունն ու նյութական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը հայտնել՝ նույնիսկ կոչ անելով դրա համար հատուկ հաշվեհամար բացել։ Իրանական կողմը հնարավորություն է ստեղծել օգնությունը պարզեցված կարգով ուղարկելու համար։
Դեսպանը նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունում իրավիճակը կայուն է, բնակչությունն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով, ապրանքների դեֆիցիտ կամ որևէ խուճապ չկա։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Ինչպես հայտնել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Երևանն օգնության խմբաքանակ է ուղարկել, հիմնականում՝ դեղորայքի տեսքով։