https://arm.sputniknews.ru/20260325/eatmi-ev-ame-mijev-tntesakan-artvonjal-pajmanner-klinen-hh-azhn-vaveracrec-hamadzajnagiry-100212004.html
ԵԱՏՄ–ի և ԱՄԷ միջև տնտեսական արտոնյալ պայմաններ կլինեն. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը
ԵԱՏՄ–ի և ԱՄԷ միջև տնտեսական արտոնյալ պայմաններ կլինեն. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը
Sputnik Արմենիա
Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95 %–ը։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T12:56+0400
2026-03-25T12:56+0400
2026-03-25T12:56+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/04/28171188_0:0:3103:1745_1920x0_80_0_0_b32f011ae929caa5d2c103fbfbdf87fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր միաձայն` 94 կողմ ձայներով վավերացրեց ԵԱՏՄ–ի և ԱՄԷ–ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագիրը։2025 թ. հունիսի 27–ին Մինսկում ստորագրված այս համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։Համաձայնագրում նաև հատուկ ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը:Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95 %–ը։Ընդհանուր առմամբ, ԱՄԷ ապրանքների ներմուծումը գնահատվում է տարեկան մոտ 51 մլրդ դոլար, որից Հայաստանին բաժին է ընկնում մոտ 10 մլն դոլարը։Ներկայումս ԵԱՏՄ-ն արդեն ազատ առևտրի համաձայնագրեր ունի (ժամանակավոր կամ մշտական) Վիետնամի, Սինգապուրի, Սերբիայի և Իրանի հետ: Ավարտվում են Ինդոնեզիայի հետ բանակցությունները, շարունակվում են Հնդկաստանի և Եգիպտոսի հետ, դիտարկվում է նաև Թունիսի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/04/28171188_122:0:2851:2047_1920x0_80_0_0_0923fd0ff7bc31763cdb3a97b67ef584.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր
ԵԱՏՄ–ի և ԱՄԷ միջև տնտեսական արտոնյալ պայմաններ կլինեն. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը
Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95 %–ը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր միաձայն` 94 կողմ ձայներով վավերացրեց ԵԱՏՄ–ի և ԱՄԷ–ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագիրը։
2025 թ. հունիսի 27–ին Մինսկում ստորագրված այս համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։
Համաձայնագրում նաև հատուկ ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը:
Նշվում է, որ այսպիսով ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86 %–ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի ԱՄԷ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98%:
Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95 %–ը։
Ընդհանուր առմամբ, ԱՄԷ ապրանքների ներմուծումը գնահատվում է տարեկան մոտ 51 մլրդ դոլար, որից Հայաստանին բաժին է ընկնում մոտ 10 մլն դոլարը։
Ներկայումս ԵԱՏՄ-ն արդեն ազատ առևտրի համաձայնագրեր ունի (ժամանակավոր կամ մշտական) Վիետնամի, Սինգապուրի, Սերբիայի և Իրանի հետ: Ավարտվում են Ինդոնեզիայի հետ բանակցությունները, շարունակվում են Հնդկաստանի և Եգիպտոսի հետ, դիտարկվում է նաև Թունիսի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։