https://arm.sputniknews.ru/20260325/araratum-ev-armavirum-7-aporini-hvori-shahagvortsum-e-kasecvel-bytm-100216033.html
Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄ
Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄ
Sputnik Արմենիա
Տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում են հայտնաբերել ապօրինի ջրօգտագործման դեպքերը։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T13:39+0400
2026-03-25T13:39+0400
2026-03-25T13:47+0400
ապօրինի
արմավիր
արարատ
հոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57360597_0:85:1600:985_1920x0_80_0_0_8145ebe5b60e5afe006ec0d3d2e2fecb.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։Նշվում է, որ տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում են հայտնաբերել ապօրինի ջրօգտագործման դեպքերը։«Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ ոռոգման նպատակով շահագործել են ապօրինի խորքային 3 հոր։ Արարատի մարզի Նորամարգ բնակավայրում «Ռիվեռ Լանդ» ՍՊԸ-ն ու ևս մեկ անձ, Արևաբույրում՝ մեկ, Նիզամիում՝ մեկ քաղաքացի, նույն նպատակով ապօրինի խորքային 4 հորից՝ առանց համապատասխան թույլտվությունների կատարել են ապօրինի ջրառ»,– հայտնում է տեսչական մարմինը։Տեսչական մարմնի Արմավիրի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 7 ապօրինի հորի շահագործումը կասեցվել է։
արմավիր
արարատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57360597_88:0:1512:1068_1920x0_80_0_0_24583b6f9338eed6aa3eef4258ffb115.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապօրինի, արմավիր, արարատ, հոր
ապօրինի, արմավիր, արարատ, հոր
Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄ
13:39 25.03.2026 (Թարմացված է: 13:47 25.03.2026) Տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում են հայտնաբերել ապօրինի ջրօգտագործման դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել։ Այս մասին
հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում են հայտնաբերել ապօրինի ջրօգտագործման դեպքերը։
«Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ ոռոգման նպատակով շահագործել են ապօրինի խորքային 3 հոր։ Արարատի մարզի Նորամարգ բնակավայրում «Ռիվեռ Լանդ» ՍՊԸ-ն ու ևս մեկ անձ, Արևաբույրում՝ մեկ, Նիզամիում՝ մեկ քաղաքացի, նույն նպատակով ապօրինի խորքային 4 հորից՝ առանց համապատասխան թույլտվությունների կատարել են ապօրինի ջրառ»,– հայտնում է տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի Արմավիրի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 7 ապօրինի հորի շահագործումը կասեցվել է։