https://arm.sputniknews.ru/20260324/iranum-aveli-qan-82-hazar-qaghaqaciakan-objekt-e-vnasvel-hakamartutjan-yntacqum-100189624.html
Իրանում ավելի քան 82 հազար քաղաքացիական օբյեկտ է վնասվել հակամարտության ընթացքում
Իրանում ավելի քան 82 հազար քաղաքացիական օբյեկտ է վնասվել հակամարտության ընթացքում
Sputnik Արմենիա
Իրանի տարբեր նահանգներում 62440 բնակելի օբյեկտ է վնասվել։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T17:03+0400
2026-03-24T17:03+0400
2026-03-24T17:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
ավիահարված
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99918539_0:54:800:504_1920x0_80_0_0_34a86a20f1bcc4f02adfb4f52359bc54.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանում վնասվել է ավելի քան 82 հազար քաղաքացիական օբյեկտ։ Այս մասին հայտարարել է իրանական Կարմիր մահիկի ղեկավար Փիրհոսեյն Քուլիվանդը։Քուլիվանդը հավելել է, որ վնասվել է նաև առողջապահության ոլորտի 281 օբյեկտ, 498 դպրոց և Կարմիր մահիկի 17 կենտրոն։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99918539_51:0:750:524_1920x0_80_0_0_a3bee979453b02673de870e0d7caa089.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, ավիահարված
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, ավիահարված
Իրանում ավելի քան 82 հազար քաղաքացիական օբյեկտ է վնասվել հակամարտության ընթացքում
Իրանի տարբեր նահանգներում 62440 բնակելի օբյեկտ է վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանում վնասվել է ավելի քան 82 հազար քաղաքացիական օբյեկտ։ Այս մասին հայտարարել է իրանական Կարմիր մահիկի ղեկավար Փիրհոսեյն Քուլիվանդը։
«Ըստ վերջին զեկույցների՝ վնաս է հասցվել 82417 քաղաքացիական օբյեկտի, այդ թվում՝ 62440 բնակելի օբյեկտի, ինչպես նաև 19187 առևտրի կետի երկրի տարբեր նահանգներում»,- հայտնել է Քուլիվանդը։ Նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։
Քուլիվանդը հավելել է, որ վնասվել է նաև առողջապահության ոլորտի 281 օբյեկտ, 498 դպրոց և Կարմիր մահիկի 17 կենտրոն։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: