https://arm.sputniknews.ru/20260324/metrvoji-mijadepy-hh-ishkhanutjan-irakan-demqn-e-arcakhi-petnakharar-100179687.html
Մետրոյի միջադեպը ՀՀ իշխանության իրական դեմքն է. Արցախի պետնախարար
Մետրոյի միջադեպը ՀՀ իշխանության իրական դեմքն է. Արցախի պետնախարար
Sputnik Արմենիա
Նդժեհ Իսկանդարյանի խոսքով` տեղի ունեցածը մեկ միջադեպ չէ, այլ համակարգ, որը պետք է փոխվի։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T14:00+0400
2026-03-24T14:00+0400
2026-03-24T14:01+0400
հայաստան
արցախ
նժդեհ իսկանդարյան
նիկոլ փաշինյան
արցախցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87846050_0:0:1600:901_1920x0_80_0_0_28833c49e3f7fe949927574893c0e760.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպը պատահական չի համարում։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ Իսկանդարյանի կարծիքով` խնդիրը միայն Փաշինյանի ձևակերպումները չեն, այլ այն քաղաքականությունը, որի հետևանքով արցախցին այսօր դարձել է անպաշտպան, հայտնվել է սոցիալական ծանր պայմաններում և հաճախ կանգնած է արտագաղթի առաջ։ Արցախի պետնախարարը հավելել է, որ տեղի ունեցածը մեկ միջադեպ չէ, այլ համակարգ է, որը պետք է փոխվի։Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երևանյան քարոզարշավը մարտի 22-ին ուղեկցվել էր աղմկահարույց միջադեպով։ Երևանյան մետրոյում նա սկսել էր բղավելով խոսել արցախցի երիտասարդ կնոջ հետ, որ հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» էր անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնել էր, որ ներողություն է խնդրում արցախցի կնոջից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87846050_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2525f0f84e1bfc1fed19e1eea3bfc862.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, նժդեհ իսկանդարյան, նիկոլ փաշինյան, արցախցի
հայաստան, արցախ, նժդեհ իսկանդարյան, նիկոլ փաշինյան, արցախցի
Մետրոյի միջադեպը ՀՀ իշխանության իրական դեմքն է. Արցախի պետնախարար
14:00 24.03.2026 (Թարմացված է: 14:01 24.03.2026) Նդժեհ Իսկանդարյանի խոսքով` տեղի ունեցածը մեկ միջադեպ չէ, այլ համակարգ, որը պետք է փոխվի։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպը պատահական չի համարում։ Նա այդ մասին գրառում է արել
ֆեյսբուքյան իր էջում։
«Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է, նրանց վերաբերմունքի բացահայտ դրսևորումը սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա այս իշխանությունների էությունն է։ Սկզբում՝ վիրավորանք։ Հետո՝ դասական մանևր․ «Ես նման բան չեմ ասել»։ Եվ վերջում՝ «պատրաստ եմ ներողություն խնդրել» գրառումը։ Սա ոչ թե սխալ է, այլ վարքագիծ։ Սա իշխանության իրական դեմքն է՝ պատասխանատվությունից խուսափելու համար նախ հերքում են ակնհայտը, ապա փորձում «մարել» հետևանքները»,– գրել է նա։
Իսկանդարյանի կարծիքով` խնդիրը միայն Փաշինյանի ձևակերպումները չեն, այլ այն քաղաքականությունը, որի հետևանքով արցախցին այսօր դարձել է անպաշտպան, հայտնվել է սոցիալական ծանր պայմաններում և հաճախ կանգնած է արտագաղթի առաջ։ Արցախի պետնախարարը հավելել է, որ տեղի ունեցածը մեկ միջադեպ չէ, այլ համակարգ է, որը պետք է փոխվի։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երևանյան քարոզարշավը մարտի 22-ին
ուղեկցվել էր աղմկահարույց միջադեպով։ Երևանյան մետրոյում նա սկսել էր բղավելով խոսել արցախցի երիտասարդ կնոջ հետ, որ հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» էր անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնել էր, որ ներողություն է խնդրում արցախցի կնոջից։