https://arm.sputniknews.ru/20260324/iranum-aveli-qan-310-buzhhastatutjun-e-vnasvel-amni-ev-israjeli-harvatsneri-hetevanqvov-100173534.html
Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածների հետևանքով
Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածների հետևանքով
Sputnik Արմենիա
Իրանցի պաշտոնյայի խոսքով` վնասված 40 հիվանդանոցներից 12-ն ամբողջությամբ դուրս են բերվել շահագործումից։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T10:31+0400
2026-03-24T10:31+0400
2026-03-24T10:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99369979_0:54:800:504_1920x0_80_0_0_effcd5d8a9289f09ac929f61d271dda8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Իրանում 318 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Շտապ բժշկական օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը:Նա նշել է, որ վնասված 40 հիվանդանոցներից 12-ն այս պահին ամբողջությամբ դուրս են բերվել շահագործումից։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99369979_29:0:772:557_1920x0_80_0_0_e78aa8c0c71f0c1675d40f239cb93b83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն
Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածների հետևանքով
10:31 24.03.2026 (Թարմացված է: 10:33 24.03.2026) Իրանցի պաշտոնյայի խոսքով` վնասված 40 հիվանդանոցներից 12-ն ամբողջությամբ դուրս են բերվել շահագործումից։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Իրանում 318 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Շտապ բժշկական օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը:
«Վնասված բուժհաստատություններից 49–ը շտապօգնության կայաններ են, 186-ը` առաջին օգնության կետեր, 40–ը` հիվանդանոցային համալիրներ»,– ասել է Միադֆարը:
Նա նշել է, որ վնասված 40 հիվանդանոցներից 12-ն այս պահին ամբողջությամբ դուրս են բերվել շահագործումից։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: