00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հարավային Պարսին» հասցված հարվածներից հետո դադարեցվել է Իրանից Թուրքիա գազի արտահանումը

© AP Photo / UncreditedՀարավային Պարս
Հարավային Պարս - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2026
Բաժանորդագրվել
Իրանին բաժին է ընկնում Թուրքիա մատակարարվող բնական գազի մոտ 14%-ը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Իրանից Թուրքիա բնական գազի մատակարարումը դադարեցվել է «Հարավային Պարս» խոշոր նավթագազային հանքավայրին հասցված հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
ԱՄՆ–ն տեղյակ չի եղել Իսրայելի գրոհի մասին. Թրամփը` «Հարավային Պարսի» մասին
«Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա անցյալ շաբաթ «Հարավային Պարս» խոշոր հանքավայրին հարվածելուց հետո», - ասված է հաղորդագրությունում։
Գազի մատակարարման թուրքական ասոցիացիայի տվյալներով՝ Իրանին բաժին է ընկնում Թուրքիա մատակարարվող բնական գազի մոտ 14%-ը։
Գործակալությունը հավելել է` առայժմ պարզ չէ, թե որքան կտևի մատակարարումների դադարեցումը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0