https://arm.sputniknews.ru/20260324/hajastanum-charashahumnery-kankhelu-npatakvov-kpvokhven-snankutjan-kanvonnery-100196462.html
Հայաստանում չարաշահումները կանխելու նպատակով կփոխվեն սնանկության կանոնները
Հայաստանում չարաշահումները կանխելու նպատակով կփոխվեն սնանկության կանոնները
Sputnik Արմենիա
Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության մասին դիմումը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել պարտքերից ազատվելու մասին ավելի... 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T19:51+0400
2026-03-24T19:51+0400
2026-03-24T19:51+0400
տիգրան դադունց
սնանկացում
սնանկության դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83233650_0:0:1601:901_1920x0_80_0_0_108c874d73672466065478f0664bf15b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայաստանում նախատեսվում է խստացնել սնանկության ընթացակարգի կարգավորումը, որպեսզի բացառվեն պարտքերի կեղծ դուրսգրման դեպքերը։ Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարել է արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ ներկայացնելով սնանկության մասին նոր օրենսգրքի նախագիծը, որը պետք է փոխարինի 2006 թվականի օրենքին։Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում երկրում գրանցվել է սնանկության դիմումների թվի կտրուկ աճ, այդ թվում՝ ֆիզիկական անձանց կողմից։ Եթե 2019-2020 թվականներին տարեկան ներկայացվել է հազարից պակաս դիմում, ապա 2024-2025 թվականներին՝ արդեն 4-5 հազար, որից մոտ 4 հազարը՝ քաղաքացիների կողմից։Այդ պրակտիկան կանխելու նպատակով կառավարությունն առաջարկում է բարձրացնել սնանկության ճանաչման նվազագույն շեմը 2-ից մինչև 5 մլն դրամ (ավելի քան 13 հազար դոլար), ինչպես նաև ընդլայնել դիմումատուների ֆինանսական ակտիվությունը ստուգելու դատարանների լիազորությունները:Մասնավորապես, կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում դատարանը կկարողանա մերժել սնանկության մասին դիմումը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել պարտքերից ազատելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83233650_0:0:1359:1019_1920x0_80_0_0_59f47800f22dd5c8c7e1bb8a272eecd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան դադունց, սնանկացում, սնանկության դատարան
տիգրան դադունց, սնանկացում, սնանկության դատարան
Հայաստանում չարաշահումները կանխելու նպատակով կփոխվեն սնանկության կանոնները
Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության մասին դիմումը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել պարտքերից ազատվելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայաստանում նախատեսվում է խստացնել սնանկության ընթացակարգի կարգավորումը, որպեսզի բացառվեն պարտքերի կեղծ դուրսգրման դեպքերը։ Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարել է արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ ներկայացնելով սնանկության մասին նոր օրենսգրքի նախագիծը, որը պետք է փոխարինի 2006 թվականի օրենքին։
Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում երկրում գրանցվել է սնանկության դիմումների թվի կտրուկ աճ, այդ թվում՝ ֆիզիկական անձանց կողմից։ Եթե 2019-2020 թվականներին տարեկան ներկայացվել է հազարից պակաս դիմում, ապա 2024-2025 թվականներին՝ արդեն 4-5 հազար, որից մոտ 4 հազարը՝ քաղաքացիների կողմից։
Դադունցը նշել է, որ նման դինամիկան վկայում է ընթացակարգի չարաշահման մասին. դիմողների մի մասը, մնալով վճարունակ, սնանկությունն օգտագործում է պարտքային պարտավորությունների կատարումից խուսափելու համար:
Այդ պրակտիկան կանխելու նպատակով կառավարությունն առաջարկում է բարձրացնել սնանկության ճանաչման նվազագույն շեմը 2-ից մինչև 5 մլն դրամ (ավելի քան 13 հազար դոլար), ինչպես նաև ընդլայնել դիմումատուների ֆինանսական ակտիվությունը ստուգելու դատարանների լիազորությունները:
Մասնավորապես, կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում դատարանը կկարողանա մերժել սնանկության մասին դիմումը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել պարտքերից ազատելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը: