https://arm.sputniknews.ru/20260324/glvobal-khapanum-chka-bajc-kan-sheghumner-pvordzagety-hajastanum-interneti-vitshaki-masin-100162484.html
Գլոբալ խափանում չկա, բայց կան շեղումներ. փորձագետը՝ Հայաստանում ինտերնետի վիճակի մասին
Գլոբալ խափանում չկա, բայց կան շեղումներ. փորձագետը՝ Հայաստանում ինտերնետի վիճակի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանում ինտերնետը կայուն է՝ չնայած առանձին խափանումներին, իսկ բողոքների աճը կապված է օգտատերերի թվի ավելացման հետ։ Ոլորտում գրանցվում է թրաֆիկի արագ աճ... 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T08:55+0400
2026-03-24T08:55+0400
2026-03-24T08:55+0400
հայաստան
ինտերնետ
մալուխ
բորիս դեմիրխանյան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68612995_0:109:1600:1010_1920x0_80_0_0_c82c449fa6a22c5d6c17ffc82682aedd.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում ինտերնետ կապի իրավիճակը կայուն է և համապատասխանում է երկրի համար միջին ցուցանիշներին՝ առանց համակարգային խափանումների նշանների։ Այս մասին «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի բացման ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «OVIO» ընկերության փոխտնօրեն Բորիս Դեմիրխանյանը։Նրա խոսքով՝ ֆիքսված կապի ոլորտում անհնար է լիովին բացառել խափանումները՝ ենթակառուցվածքների բարդության և բազմաթիվ ներգրավված բաղադրիչների պատճառով։Ավելի վաղ օգտատերերը հայտնել էին ինտերնետի դրվագային խափանումների մասին։ VIVA ընկերությունը տեղեկացրել էր Երևանում բջջային ցանցի հասանելիության խնդիրների մասին, որոնք առաջացել էին օպտիկական-մանրաթելային մալուխի երկկողմանի վնասման հետևանքով։ Անսարքությունները արագ շտկվել էին։Ինչպես նշեց Դեմիրխանյանը, վերջին երկու տարվա ընթացքում բողոքների թվի անվերահսկելի աճ չի գրանցվել։ Դիմումների ավելացումը, նրա գնահատմամբ, պայմանավորված է նախևառաջ բաժանորդների թվի աճով և ծառայությունների որակի նկատմամբ պահանջների բարձրացմամբ։Փորձագետը, որը ոլորտում աշխատանքի փորձ ունի 1994 թվականից, նշեց, որ օգտատերերի թվի և դիմումների քանակի հարաբերակցությունը պահպանվում է նորմայի սահմաններում՝ չնայած պարբերաբար գրանցվող արտակարգ իրավիճակներին։2014 թվականից ի վեր Հայաստանում ինտերնետի սպառումն աճել է մոտ 15 անգամ, ինչը վկայում է թվային զարգացման բարձր տեմպերի մասին՝ չնայած մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի պակաս դինամիկ աճին։Ինտերնետ ծառայությունների որակի գնահատումը, ըստ Դեմիրխանյանի, մեծապես կախված է համեմատական համատեքստից։ Մասնավորապես ասիական երկրների, այդ թվում՝ Հարավային Կորեայի հետ համեմատելիս Հայաստանը զիջում է միջինը 20–30%-ով, ինչը պայմանավորված է ոչ միայն տեխնոլոգիական մակարդակով, այլև թվային ծառայությունների ներդրման մասշտաբով։«Խոսքը ոչ այնքան տեխնոլոգիական ճեղքվածքի մասին է, որքան թվային լուծումների օգտագործման արդյունավետության»,- նշեց նա։Միևնույն ժամանակ եվրոպական մի շարք երկրների համեմատ Հայաստանն ավելի բարձր ցուցանիշներ ունի ծառայությունների հասանելիության և միացման ժամկետների առումով։ Առանձին երկրներում, ինչպիսիք են Իտալիան և Հունաստանը, օպտիկամանրաթելային ցանցին միանալը կարող է տևել մինչև մեկ ամիս։Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացման համար, սակայն առանցքային գործոնը տեխնոլոգիական լուծումների գրագետ ընտրությունն է: Ո՛չ 5G-ն, ո՛չ էլ օպտիկամանրաթելային կապը ունիվերսալ չեն։ Ամենահարմար մոդելը նա համարում է դրանց համակցված օգտագործումը՝ կախված կարիքներից:Խոսելով Սև ծովի հատակով ինտերնետային մալուխի անցկացման նախագծի մասին՝ Դեմիրխանյանը նշեց, որ դրա նշանակությունը չպետք է գերագնահատել։ Չնայած նախաձեռնության հավակնոտ լինելուն, այն հազիվ թե արմատական ազդեցություն ունենա ոլորտի զարգացման վրա։Նրա խոսքով՝ նույնիսկ իրականացման դեպքում մալուխն անցնելու է Վրաստանի տարածքով, ընդ որում՝ այդ երկրի կողմից հեռահաղորդակցության զարգացման սահմանափակումներ նախկինում չեն առաջացել։ Բացի այդ, նախագիծը կապված է շինարարության և սպասարկման զգալի ծախսերի հետ։Ընդհանուր առմամբ, փորձագետի գնահատմամբ, տարածաշրջանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները մեծապես կախված են քաղաքական և տնտեսական կայունության մակարդակից։ Երկրների միջև հարաբերություններում ռիսկերի նվազեցումը կարող է պայմաններ ստեղծել անդրսահմանային ենթակառուցվածքների ընդլայնման և ինտերնետ ծառայությունների որակի բարձրացման համար:Սև ծովի հատակով մալուխ անցկացնելու նախաձեռնությունը քննարկվում է 2021 թվականից։ 2023 թվականի դրությամբ նախագծի արժեքը գնահատվում էր 45 մլն եվրո։ Ենթադրվում է, որ դրա իրականացումը թույլ կտա բազմազանել ինտերնետ-թրաֆիկի ստացման ուղիները և ընդլայնել համագործակցությունը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68612995_144:0:1565:1066_1920x0_80_0_0_51cdfed48a8e2ff7312778986215e2c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ինտերնետ, մալուխ, բորիս դեմիրխանյան, վրաստանի հանրապետություն
հայաստան, ինտերնետ, մալուխ, բորիս դեմիրխանյան, վրաստանի հանրապետություն
Գլոբալ խափանում չկա, բայց կան շեղումներ. փորձագետը՝ Հայաստանում ինտերնետի վիճակի մասին
Հայաստանում ինտերնետը կայուն է՝ չնայած առանձին խափանումներին, իսկ բողոքների աճը կապված է օգտատերերի թվի ավելացման հետ։ Ոլորտում գրանցվում է թրաֆիկի արագ աճ, ընդ որում՝ զարգացման առանցքային գործոնը մնում է տեխնոլոգիաների գրագետ համադրումը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում ինտերնետ կապի իրավիճակը կայուն է և համապատասխանում է երկրի համար միջին ցուցանիշներին՝ առանց համակարգային խափանումների նշանների։ Այս մասին «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի բացման ժամանակ
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «OVIO» ընկերության փոխտնօրեն Բորիս Դեմիրխանյանը։
Նրա խոսքով՝ ֆիքսված կապի ոլորտում անհնար է լիովին բացառել խափանումները՝ ենթակառուցվածքների բարդության և բազմաթիվ ներգրավված բաղադրիչների պատճառով։
Ավելի վաղ օգտատերերը հայտնել էին ինտերնետի դրվագային խափանումների մասին։ VIVA ընկերությունը տեղեկացրել էր Երևանում բջջային ցանցի հասանելիության խնդիրների մասին, որոնք առաջացել էին օպտիկական-մանրաթելային մալուխի երկկողմանի վնասման հետևանքով։ Անսարքությունները արագ շտկվել էին։
Ինչպես նշեց Դեմիրխանյանը, վերջին երկու տարվա ընթացքում բողոքների թվի անվերահսկելի աճ չի գրանցվել։ Դիմումների ավելացումը, նրա գնահատմամբ, պայմանավորված է նախևառաջ բաժանորդների թվի աճով և ծառայությունների որակի նկատմամբ պահանջների բարձրացմամբ։
«Ընդհանուր առմամբ արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Օգտատերերն ավելի պահանջկոտ են դարձել և ավելի հաճախ են դիմում աջակցման ծառայություններին։ Սակայն խափանումների մակարդակը չի գերազանցում նախկին ցուցանիշները»,- ընդգծեց նա։
Փորձագետը, որը ոլորտում աշխատանքի փորձ ունի 1994 թվականից, նշեց, որ օգտատերերի թվի և դիմումների քանակի հարաբերակցությունը պահպանվում է նորմայի սահմաններում՝ չնայած պարբերաբար գրանցվող արտակարգ իրավիճակներին։
2014 թվականից ի վեր Հայաստանում ինտերնետի սպառումն աճել է մոտ 15 անգամ, ինչը վկայում է թվային զարգացման բարձր տեմպերի մասին՝ չնայած մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի պակաս դինամիկ աճին։
Ինտերնետ ծառայությունների որակի գնահատումը, ըստ Դեմիրխանյանի, մեծապես կախված է համեմատական համատեքստից։ Մասնավորապես ասիական երկրների, այդ թվում՝ Հարավային Կորեայի հետ համեմատելիս
Հայաստանը զիջում է միջինը 20–30%-ով, ինչը պայմանավորված է ոչ միայն տեխնոլոգիական մակարդակով, այլև թվային ծառայությունների ներդրման մասշտաբով։
«Խոսքը ոչ այնքան տեխնոլոգիական ճեղքվածքի մասին է, որքան թվային լուծումների օգտագործման արդյունավետության»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ եվրոպական մի շարք երկրների համեմատ Հայաստանն ավելի բարձր ցուցանիշներ ունի ծառայությունների հասանելիության և միացման ժամկետների առումով։ Առանձին երկրներում, ինչպիսիք են Իտալիան և Հունաստանը, օպտիկամանրաթելային ցանցին միանալը կարող է տևել մինչև մեկ ամիս։
Փորձագետի գնահատմամբ՝
Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացման համար, սակայն առանցքային գործոնը տեխնոլոգիական լուծումների գրագետ ընտրությունն է: Ո՛չ 5G-ն, ո՛չ էլ օպտիկամանրաթելային կապը ունիվերսալ չեն։ Ամենահարմար մոդելը նա համարում է դրանց համակցված օգտագործումը՝ կախված կարիքներից:
Խոսելով Սև ծովի հատակով ինտերնետային մալուխի անցկացման նախագծի մասին՝ Դեմիրխանյանը նշեց, որ դրա նշանակությունը չպետք է գերագնահատել։ Չնայած նախաձեռնության հավակնոտ լինելուն, այն հազիվ թե արմատական ազդեցություն ունենա ոլորտի զարգացման վրա։
Նրա խոսքով՝ նույնիսկ իրականացման դեպքում մալուխն անցնելու է Վրաստանի տարածքով, ընդ որում՝ այդ երկրի կողմից հեռահաղորդակցության զարգացման սահմանափակումներ նախկինում չեն առաջացել։ Բացի այդ, նախագիծը կապված է շինարարության և սպասարկման զգալի ծախսերի հետ։
Հայաստանն արդեն մասնակցում է մի շարք տարանցիկ հեռահաղորդակցության նախագծերի` ներառյալ դեպի Իրան և Իրաք թրաֆիկի փոխանցման երթուղիները։ Այս ուղղությունները զարգանում են շուկայական հիմունքներով և հավելյալ տնտեսական արժեք են ձևավորում։
Ընդհանուր առմամբ, փորձագետի գնահատմամբ, տարածաշրջանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները մեծապես կախված են քաղաքական և տնտեսական կայունության մակարդակից։ Երկրների միջև հարաբերություններում ռիսկերի նվազեցումը կարող է պայմաններ ստեղծել անդրսահմանային ենթակառուցվածքների ընդլայնման և ինտերնետ ծառայությունների որակի բարձրացման համար:
Սև ծովի հատակով մալուխ անցկացնելու նախաձեռնությունը քննարկվում է 2021 թվականից։ 2023 թվականի դրությամբ նախագծի արժեքը գնահատվում էր 45 մլն եվրո։ Ենթադրվում է, որ դրա իրականացումը թույլ կտա բազմազանել ինտերնետ-թրաֆիկի ստացման ուղիները և ընդլայնել համագործակցությունը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ։