00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Էրդողանը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտության ֆոնին Թուրքիան ծուղակի մեջ չի հայտնվի

© AP Photo / Rafiq MaqboolՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2026
Բաժանորդագրվել
Էրդողանի խոսքով՝ Անկարան հակամարտության հենց սկզբից որդեգրել է հավասարակշռված դիրքորոշում՝ գործելով բարիդրացիության և տարածաշրջանային կայունության սկզբունքների հիման վրա:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի հայտնվի այն ծուղակում, որի մեջ փորձում են ներքաշել երկիրը Իրանի շուրջ հակամարտության ֆոնին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չտրվեցինք ոչ մեկի մանիպուլյացիաներին և վճռական ենք մեր երկիրը կրակի օղակից դուրս պահելու հարցում», - հայտարարել է նա կառավարության նիստից հետո:
Էրդողանի խոսքով՝ Անկարան հակամարտության հենց սկզբից որդեգրել է հավասարակշռված դիրքորոշում՝ գործելով բարիդրացիության և տարածաշրջանային կայունության սկզբունքների հիման վրա:
Նա նաև նշել է, որ պատերազմի ձգձգումը բերում է նոր մարտահրավերների, այդ թվում հանգեցնելով տնտեսական լուրջ հետևանքների։ Նրա խոսքով, մասնավորապես, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն իսկ տուրբուլենտություն է առաջացրել համաշխարհային շուկաներում:
Էրդողանն ընդգծել է, որ նավթի գների աճը և մի շարք երկրների կողմից կիրառվող սահմանափակումները մեծացնում են ճնշումը համաշխարհային տնտեսության վրա և ազդում կյանքի տարբեր ոլորտների:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0