https://arm.sputniknews.ru/20260324/bejruty-libananum-irani-despanin-persvona-nvon-grata-e-hajtararel-100188767.html
Բեյրութը Լիբանանում Իրանի դեսպանին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
Բեյրութը Լիբանանում Իրանի դեսպանին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
Sputnik Արմենիա
Դիվանագետը պարտավոր է լքել Լիբանանի տարածքը մարտի 29-ից ոչ ուշ։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T16:06+0400
2026-03-24T16:06+0400
2026-03-24T16:50+0400
լիբանան
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
բեյրութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/07/57841191_176:141:1548:913_1920x0_80_0_0_0a33c1d5c75b6e04f0bbbfebc3cb8805.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Լիբանանի իշխանությունները չեղարկել են Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան «պերսոնա նոն գրատա» են հայտարարել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի ԱԳՆ-ին։Նույն համատեքստում Լիբանանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում Լիբանանի դեսպան Ահմադ Սուվեյդանին՝ այն դեպքերից հետո, որոնք Բեյրութն անվանել է Թեհրանի կողմից երկու երկրների միջև գործող դիվանագիտական նորմերի և կանոնների խախտում։Հավելենք՝ ավելի վաղ Լիբանանի իշխանությունները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի տարածքին հասցվող հարվածները փաստացի ղեկավարելու համար։
լիբանան
իրանի իսլամական հանրապետություն
բեյրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/07/57841191_361:87:1462:913_1920x0_80_0_0_52bf4f2f2a4e3bd614c2b9c08739f620.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, բեյրութ
լիբանան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, բեյրութ
Բեյրութը Լիբանանում Իրանի դեսպանին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
16:06 24.03.2026 (Թարմացված է: 16:50 24.03.2026) Դիվանագետը պարտավոր է լքել Լիբանանի տարածքը մարտի 29-ից ոչ ուշ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Լիբանանի իշխանությունները չեղարկել են Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան «պերսոնա նոն գրատա» են հայտարարել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի ԱԳՆ-ին։
«Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բեյրութում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Թուֆիկ Սամադի Խոշխուն։ Նրան ընդունել է ԱԳՆ գլխավոր քարտուղար, դեսպան Աբդել Սաթար Իսան և հայտնել Լիբանանի պետության որոշումը՝ Իրանի նշանակված դեսպան Մոհամմադ Ռեզա Շիբանիի հավատարմագրման համաձայնությունը հետ կանչելու, նրան «պերսոնա նոն գրատա» հայտարարելու և Լիբանանի տարածքը ոչ ուշ, քան կիրակի օրը՝ 2026 թվականի մարտի 29-ին, լքելու պահանջի մասին»,-ասված է հայտարարության մեջ։
Նույն համատեքստում Լիբանանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում Լիբանանի դեսպան Ահմադ Սուվեյդանին՝ այն դեպքերից հետո, որոնք Բեյրութն անվանել է Թեհրանի կողմից երկու երկրների միջև գործող դիվանագիտական նորմերի և կանոնների խախտում։
Հավելենք՝ ավելի վաղ Լիբանանի իշխանությունները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի տարածքին հասցվող հարվածները փաստացի ղեկավարելու համար։