https://arm.sputniknews.ru/20260324/azh-um-ev-karavarutjunum-krkin-chaghlik-pargevavtsharner-en-bazhanel-zlm-100197713.html
ԱԺ-ում և կառավարությունում կրկին «չաղլիկ» պարգևավճարներ են բաժանել․ ԶԼՄ
ԱԺ-ում և կառավարությունում կրկին «չաղլիկ» պարգևավճարներ են բաժանել․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Գործադիր իշխանությունում այս անգամ ևս 6 զրոյով պարգևավճարներ են ստանում։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T20:47+0400
2026-03-24T20:47+0400
2026-03-24T20:47+0400
պարգևատրում
պարգևավճար
աժ (ազգային ժողով)
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95760218_0:167:1600:1067_1920x0_80_0_0_82c991f77cda4c62de483cbc34b35132.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ այլ ձևաչափով։ Ինչպես գրում է «Ժողովուրդը», պարգևավճարները հիմա տրվում են ամսական վճարումներով՝ հաշվի առնելով նախորդ պարգևավճարների շուրջ սկանդալն ու դժգոհությունը։Հունվարին հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են շուրջ 670 հազար դրամ պարգևավճար՝ մարտ ամսվա համար։ԱԺ աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400 հազար դրամ։«Ստացվում է յուրօրինակ ընտրակաշառք պետական համակարգին»,- գրում է թերթը։Հիշեցնենք՝ մարտի 12-ին ՀՀ կառավարության նիստում համապատասխան որոշում ընդունվեց, ըստ որի՝ ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներդրվել է պիլոտային համակարգ, որով պետական կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը և ըստ այդմ` ստանում պարգևավճար կամ լրացուցիչ վարձատրություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95760218_0:0:1424:1067_1920x0_80_0_0_7dc0e00f98f6e14a25164b91730ae949.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարգևատրում, պարգևավճար, աժ (ազգային ժողով), հհ կառավարություն
պարգևատրում, պարգևավճար, աժ (ազգային ժողով), հհ կառավարություն
ԱԺ-ում և կառավարությունում կրկին «չաղլիկ» պարգևավճարներ են բաժանել․ ԶԼՄ
Գործադիր իշխանությունում այս անգամ ևս 6 զրոյով պարգևավճարներ են ստանում։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ այլ ձևաչափով։ Ինչպես գրում է «Ժողովուրդը», պարգևավճարները հիմա տրվում են ամսական վճարումներով՝ հաշվի առնելով նախորդ պարգևավճարների շուրջ սկանդալն ու դժգոհությունը։
Հունվարին հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։
Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են շուրջ 670 հազար դրամ պարգևավճար՝ մարտ ամսվա համար։
ԱԺ աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400 հազար դրամ։
Իսկ գործադիր իշխանության համակարգում պարգևավճարների չափերը էականորեն բարձր են։ Ըստ թերթի՝ նախարար, փոխնախարար, տարբեր ստորաբաժանումների ղեկավարների պարգևավճարները սկսվում են ամսական 3 մլն դրամից։ Պարգևատրումների այս նախագիծը հաստատված է միայն երկրորդ կիսամյակի համար՝ մինչև ընտրություններ՝ մինչև հունիս։
«Ստացվում է յուրօրինակ ընտրակաշառք պետական համակարգին»,- գրում է թերթը։
Հիշեցնենք՝ մարտի 12-ին ՀՀ կառավարության նիստում համապատասխան որոշում ընդունվեց, ըստ որի՝ ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, որ ներդրվել է պիլոտային համակարգ, որով պետական կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը և ըստ այդմ` ստանում պարգևավճար կամ լրացուցիչ վարձատրություն։