https://arm.sputniknews.ru/20260324/amn-n-u-irany-hasnum-en-pvokhymbrnman-te-paterazmy-tezhanum-e-hakasakan-lurer-100199433.html
ԱՄՆ-ն ու Իրանը հասնու՞մ են փոխըմբռնման, թե՞ պատերազմը թեժանում է․ հակասական լուրեր
ԱՄՆ-ն ու Իրանը հասնու՞մ են փոխըմբռնման, թե՞ պատերազմը թեժանում է․ հակասական լուրեր
Sputnik Արմենիա
Թեհրանը շարունակում է պնդել, որ պատերազմի դադարեցման ցանկացած առաջարկ պետք է ներառի նաև Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացում։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T22:15+0400
2026-03-24T22:15+0400
2026-03-24T22:15+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/18/100199118_0:0:1500:844_1920x0_80_0_0_0d02fe45d900c17bca4ed26c5fe73544.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են փոխըմբռնման, բայց և ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա ժամերին Մերձավոր Արևելք շուրջ 3000 էլիտար զինվոր ուղարկել։ Վերջին ժամերին միջազգային մամուլը իրար հակասող տեղեկություններ է հրապարակում՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։Ըստ CNN-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև կապ է հաստատվել, երկրները որոշակի առաջընթաց են գրանցել փոխըմբռնման հարցում, և պաշտոնական Թեհրանը պատրաստ է լսել պատերազմի դադարեցման վերաբերյալ «կայուն» առաջարկներ։ԶԼՄ-ի իրանական աղբյուրը փոխանցում է, որ վերջին օրերին Միացյալ Նահանգների և Իրանի միջև շփումներ են եղել Վաշինգտոնի նախաձեռնությամբ, սակայն լիարժեք բանակցություններին չեն հասել։ Տարբեր միջնորդների միջոցով փորձեր են արվելու պարզելու, թե արդյոք հնարավոր է հասնել պատերազմին վերջ դնելու համաձայնագրի։ Աղբյուրը նշել է, որ Իրանի դիրքորոշումը միշտ հստակ է եղել՝ Թեհրանը պատրաստ է քննարկել ցանկացած կենսունակ առաջարկ։Աղբյուրը պնդել է, որ ցանկացած առաջարկ պետք է ներառի նաև Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցների վերացումը։ Դրան զուգահեռ Թեհրանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որ երբեք չի զարգացնի միջուկային զենք, բայց իրավունք ունի զարգացնելու միջուկային տեխնոլոգիաները՝ բացառապես խաղաղ նպատակներով։Միաժամանակ, The Wall Street Journal-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, թե Պենտագոնը պատրաստվում է ԱՄՆ բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մոտ 3000 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա ժամերին նաև գրավոր հրամանը կլինի։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/18/100199118_142:0:1475:1000_1920x0_80_0_0_282bea8228bb444672c0d47dd159fd18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ԱՄՆ-ն ու Իրանը հասնու՞մ են փոխըմբռնման, թե՞ պատերազմը թեժանում է․ հակասական լուրեր
Թեհրանը շարունակում է պնդել, որ պատերազմի դադարեցման ցանկացած առաջարկ պետք է ներառի նաև Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացում։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են փոխըմբռնման, բայց և ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա ժամերին Մերձավոր Արևելք շուրջ 3000 էլիտար զինվոր ուղարկել։ Վերջին ժամերին միջազգային մամուլը իրար հակասող տեղեկություններ է հրապարակում՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Ըստ
CNN-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև կապ է հաստատվել, երկրները որոշակի առաջընթաց են գրանցել փոխըմբռնման հարցում, և պաշտոնական Թեհրանը պատրաստ է լսել պատերազմի դադարեցման վերաբերյալ «կայուն» առաջարկներ։
ԶԼՄ-ի իրանական աղբյուրը փոխանցում է, որ վերջին օրերին Միացյալ Նահանգների և Իրանի միջև շփումներ են եղել Վաշինգտոնի նախաձեռնությամբ, սակայն լիարժեք բանակցություններին չեն հասել։ Տարբեր միջնորդների միջոցով փորձեր են արվելու պարզելու, թե արդյոք հնարավոր է հասնել պատերազմին վերջ դնելու համաձայնագրի։ Աղբյուրը նշել է, որ Իրանի դիրքորոշումը միշտ հստակ է եղել՝ Թեհրանը պատրաստ է քննարկել ցանկացած կենսունակ առաջարկ։
«Իրանը չի խնդրում հանդիպում կամ ուղղակի բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, բայց պատրաստ է լսել, եթե սեղանին լինի կայուն գործարքի ծրագիր, որը կհամապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետության ազգային շահերին»,- ասել է աղբյուրը։
Աղբյուրը պնդել է, որ ցանկացած առաջարկ պետք է ներառի նաև Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցների վերացումը։ Դրան զուգահեռ Թեհրանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որ երբեք չի զարգացնի միջուկային զենք, բայց իրավունք ունի զարգացնելու միջուկային տեխնոլոգիաները՝ բացառապես խաղաղ նպատակներով։
Միաժամանակ,
The Wall Street Journal-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, թե Պենտագոնը պատրաստվում է ԱՄՆ բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մոտ 3000 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա ժամերին նաև գրավոր հրամանը կլինի։