https://arm.sputniknews.ru/20260323/zintsarajvoghy-mahacel-e-bzhshkakan-skhali-hetevanqvov-buzhashkhatvoghi-gvortsy-dataran-e-ugharkvum-100139584.html
Զինծառայողը մահացել է բժշկական սխալի հետևանքով․ բուժաշխատողի գործը դատարան է ուղարկվում
Զինծառայողը մահացել է բժշկական սխալի հետևանքով․ բուժաշխատողի գործը դատարան է ուղարկվում
Sputnik Արմենիա
Ոչ պատշաճ ու ոչ ժամանակին արված աշխատանքի հետևանքով զինծառայողի մոտ ախտահարվել են երիկամները, թոքերը։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T11:15+0400
2026-03-23T11:15+0400
2026-03-23T11:15+0400
զինծառայող
բժիշկ
հոսպիտալ
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/66/22296684_0:83:1600:983_1920x0_80_0_0_c02990d8508dcb6f23d8e57ab3a9afbc.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Զինծառայողը մահացել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի մոտ առկա ախտաբանության լիարժեք և համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը:Բուժաշխատողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/66/22296684_90:0:1510:1065_1920x0_80_0_0_6c6b8379996f8b338e9bfd4530f4ab8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, բժիշկ, հոսպիտալ
զինծառայող, բժիշկ, հոսպիտալ
Զինծառայողը մահացել է բժշկական սխալի հետևանքով․ բուժաշխատողի գործը դատարան է ուղարկվում
Ոչ պատշաճ ու ոչ ժամանակին արված աշխատանքի հետևանքով զինծառայողի մոտ ախտահարվել են երիկամները, թոքերը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Զինծառայողը մահացել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի մոտ առկա ախտաբանության լիարժեք և համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը:
Մասնավորապես, չհայտնաբերված երիկամային համակարգի ախտահարումները, երկարատև թոքային պաթոլոգիայի վատթարացումը և անարդյունավետ բուժումները զինծառայողի մոտ բերել են Վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշման: Հիվանդն ուշացած տեղափոխվել է այլ բազմապրոֆիլային հիվանդանոց։ Այստեղ հաստատվել է «Վեգեների գրանուլեմատոզ» ախտաբանական պրոցեսը, ինչն էլ հանգեցրել է զինծառայողի մահվան:
Բուժաշխատողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: