00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շանտաժ, թե պայմանավորվածություն. քաղաքագետը` Փաշինյանի` պատերազմի սպառնալիքի թեզի մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2026
Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանն այն կարծիքին է, որ Փաշինյանի նոր քարոզչական խոսույթն ուղղված է հասարակական մի որոշակի շերտի զգացմունքների վրա։ Այս դեպքում, ըստ նրա` ընդդիմությունը մեծ անելիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ գործող իշխանությունը դեռևս 2025 թվականից է գտնվում նախընտրական ռեժիմում, որի հիմնական շեշտադրումն այսօր դարձել է հասարակությանը շանտաժի ենթարկելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ թեև քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես չի տրվել, սակայն քաղաքական որոշ ուժեր փաստացի արդեն սկսել են այն։
«Տեսնում ենք թե՛ վարչապետի, թե՛ արտաքին գործերի նախարարի, թե՛ այլ պաշտոնյաների մասնակցությամբ այդ շանտաժի խոսույթի դինամիկայի աճ` եթե մենք չլինենք իշխանության, կլինի պատերազմ։ Սա ցույց է տալիս, որ գործնականում կառուցողական, ստեղծագործ հեռանկար այս իշխանությունը չի կարող ներկայացնել հասարակությանը»,– նշեց նա` անդրադառնալով Փաշինյանի կողմից հնչեցված այն սպառանալիքին` թե եթե 2026 թ. ընտրություններում ընդդիմությունը հաղթի, ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի` ծանր հետևանքներով։
Մեր զրուցակիցը կարծում է, որ Փաշինյանի նշած ժամկետի վրա չարժե ֆիքսվել, քանի որ հնարավոր է այդ ժամկետներն ասվում են մանևրելու, հնարքներ կիրառելու նկատառումով կամ իշխանությունն ունի ինչ–որ հաշվարկներ, որ սեպտեմբեր ամիսը հոգեբանորեն առավել ազդեցիկ է, քանի որ այս իշխանության կառավարման տարիներին ռազմական խոշոր գործողությունների 3 դրվագներն էլ եղել են հենց սեպտեմբերին` 44–օրյան, Ջերմուկի դեպքերը և Արցախի դեմ Ադրբեջանի հետ վերջին գրոհը 2023 թվականին։
Թե ինչու է Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում սեպտեմբերյան նոր պատերազմով, Բադալյանը միայն մեկ կանխավարկած ունի. «Հնարավոր է` Ադրբեջանի հետ կա պայմանավորվածություն, քանի որ տեսանելի դաշտում չկա որևէ գործոն, որը կարող է հիմք լինել այդպիսի եզրահանգման համար։ Հատկապես, երբ հայաստանյան ընդդիմության առաջատար ուժերի ներկայացուցիչների հայտարարություններն այնպիսի խաղաղության մասին են, որը չի ենթադրում Ադրբեջանի հանդեպ Հայաստանի հավակնություններ»։
Այն, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թ. իր զեկույցում նշել է, որ համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական են համարում 2026 թ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան, Բադալյանի դիտարկմամբ` այդ զեկույցներն ընդամենը գրվում են ըստ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերի կամ պատկերացումների։
«Այսինքն` ոչ թե գնահատվում է իրավիճակն ըստ էության, ըստ հեռանկարների և իրողությունների, այլ ըստ Փաշինյանի տվյալ պահի պատկերացումների։ Ես ամենևին չեմ բացառում, որ մինչև ընտրությունները ԱՀԾ–ն նոր փաստաթուղթ կհրապարակի, որով արդեն կսկսեն սպասարկել պատերազմի շանտաժի քաղաքական այս խոսույթը»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։
Նա այն կարծիքին է, որ Փաշինյանի` այս նոր քարոզչական խոսույթն ուղղված է հասարակական մի որոշակի շերտի զգացմունքների վրա։ Այս դեպքում, ըստ նրա, շատ կարևոր է, թե ինչպես ընդդիմությունը կաշխատի հասարակության հետ` ներկայացնելու համար իրականությունը։
«Շանտաժ անելով` Փաշինյանը, մեծ հաշվով, խաղադրույք է անում հասարակության չմտածելու կարողության վրա, քանի որ ոչ մի նոր իշխանություն չի կարող լինել այնքան տգետ, որ գալով իշխանության` հրահրի պատերազմ Ադրբեջանի դեմ այն էլ ուժերի ներկայիս բալանսի պայմաններում։ Այդ իսկ պատճառով պետք է ճիշտ աշխատել հասարակության մտածող շերտի հետ` հանգամանորեն ներկայացնելով, թե ինչպես է իշխանական այս շանտաժը և մանիպուլյացիան կառուցված»,– նշեց Բադալյանը։
Ըստ նրա` իշխանության կողմից լայնորեն կիրառվող «նախկիների» թեզն այնքան է չարչրկված ու մաշված, որ անգամ իշխանությունն ինքը հասկացել է դրա` ոչ արդյունավետ լինելը։ Արդյունքում, փաշինյանական իշխանությունը հրապարակ է բերել պատերազմի շանտաժը, հիբրիդային հարձակումները, գործակալների թեման և այլն։
«Նոր մոդիֆիկացիաներ են փորձում ներմուծել` քարոզչական էֆեկտ ստանալու համար, սակայն կա մեկ վճռորոշ և էական հանգամանք՝ ընդդիմադիր դաշտում ներկայումս ակնհայտ առաջատարը Սամվել Կարապետյանն է և նրան, մեղմ ասած, դժվար է նախկին կամ թալանչի ներկայացնել, որովհետև նախ` նա պետական պաշտոն կամ քաղաքական կարգավիճակ չի ունեցել Հայաստանում և ապա` նա բիզնեսի միջոցով է կուտակել և ապահովել իր հարստությունը և այն էլ` Հայաստանից դուրս»,– եզրափակեց Բադալյանը։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ անվտանգության ապահովումը շարունակում է մնալ ՀՀ գլխավոր խնդիրներից մեկը։ Նրա խոսքով՝ դրա համար երկրին անհրաժեշտ են մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հուսալի դաշնակից։ Նա նաև ընդգծել էր, որ կողմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն միայն անվտանգության հստակ երաշխիքների առկայության դեպքում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդը Սամվել Կարապետյանն է, նույնպես ներկայացրել է ՀՀ անվտանգության ոլորտի իր տեսլականը` նշելով, որ երկրի գլխին արհավիրքներ ու աղետներ բերած իշխանությունների խոստացած խաղաղությունը թույլ է։ Նրանց կարծիքով` խաղաղությունն առանց ուժեղ պետության հավասար է պետության հանձնման։ Ընդդիմադիր ուժի կարծիքով` Հայաստանն ունի արժանապատիվ խաղաղության կարիք, որը հնարավոր չէ հակառակորդից խաղաղություն մուրալով։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա նա առաջ է քաշել «երաշխավորված խաղաղության» գաղափարը, որը ենթադրում է պայմանավորվածությունների համակարգ՝ ամրագրված միջազգային-իրավական և իրատեսական մեխանիզմներով, որոնք ապահովում են վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներ։ Ծառուկյանի թիմում հայտարարում են, որ Հայաստանը պետք է նաև աշխատի դաշնակիցների հետ անվտանգության նոր, իսկապես իրատեսական երաշխիքների ստեղծման ուղղությամբ, որոնք հիմնված կլինեն ամուր հիմքի վրա։
Պատերազմ չի՛ լինելու. Սամվել Կարապետյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Լրահոս
0