https://arm.sputniknews.ru/20260323/rdn-anhatujc-ogtagvortsman-prkararakan-tekhnika-e-tramadrel-hajastanin-ngn-100152051.html
ՌԴ–ն անհատույց օգտագործման փրկարարական տեխնիկա է տրամադրել Հայաստանին. ՆԳՆ
ՌԴ–ն անհատույց օգտագործման փրկարարական տեխնիկա է տրամադրել Հայաստանին. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Կողմերն ուշադրություն են դարձրել կամավորական կազմակերպությունների հետ գործակցության ամրապնդմանը։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T15:07+0400
2026-03-23T15:07+0400
2026-03-23T15:48+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
փրկարար
տեխնիկա
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/1074/70/10747057_0:0:1601:901_1920x0_80_0_0_0fbb6a1c69b99d05b10f29c584eef1f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության փրկարարական տեխնիկա է տրամադրում։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Կառույցը տեղակացրել է, որ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին։ Նիստին ներկա է եղել նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, կենտրոնի վարչության համանախագահ Վյաչեսլավ Բուտկոն։ՀՀ ՆԳՆ–ից նշել են, որ կողմերն ուշադրություն են դարձրել կամավորական կազմակերպությունների հետ գործակցության ամրապնդմանը։ Պատվիրակությունների ներկայացուցիչները համոզված են, որ ընդունված որոշումները կնպաստեն ընթացիկ տարում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կայուն և արդյունավետ գործունեությանը։Մեղրահատիկներ և մանկական շամպուններ. ի՞նչ է Երևան բերել ռուսական գործարար առաքելությունըՌԴ ԱԻՆ «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների իրականացման կենտրոնում և Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում ներկայացվել են մասնագետների պատրաստման և փրկարարական աշխատանքների կազմակերպման առաջատար փորձն ու մեթոդական մոտեցումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1074/70/10747057_0:0:1421:1065_1920x0_80_0_0_db1fadb5079c991692434c2a4579cfd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, փրկարար, տեխնիկա, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
ներքին գործերի նախարարություն (նգն), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, փրկարար, տեխնիկա, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
ՌԴ–ն անհատույց օգտագործման փրկարարական տեխնիկա է տրամադրել Հայաստանին. ՆԳՆ
15:07 23.03.2026 (Թարմացված է: 15:48 23.03.2026) Կողմերն ուշադրություն են դարձրել կամավորական կազմակերպությունների հետ գործակցության ամրապնդմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության փրկարարական տեխնիկա է տրամադրում։ Այս մասին հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Կառույցը տեղակացրել է, որ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին։ Նիստին ներկա է եղել նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, կենտրոնի վարչության համանախագահ Վյաչեսլավ Բուտկոն։
«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Կենտրոնի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Մասնավորապես, հստակեցվել է ՆԳՆ Փրկարար ծառայությանը մշտական օգտագործման համար անհատույց տրամադրվող արձագանքման բաղադրիչ հանդիսացող փրկարարական սարքավորումների ցանկը։ Կողմերն ընդգծել են, որ իրականացվող միջոցառումները միտված են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը և արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքման կարողությունների բարձրացմանը»,– ասված է հաղոդագրությունում։
ՀՀ ՆԳՆ–ից նշել են, որ կողմերն ուշադրություն են դարձրել կամավորական կազմակերպությունների հետ գործակցության ամրապնդմանը։ Պատվիրակությունների ներկայացուցիչները համոզված են, որ ընդունված որոշումները կնպաստեն ընթացիկ տարում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կայուն և արդյունավետ գործունեությանը։
ՌԴ ԱԻՆ «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների իրականացման կենտրոնում և Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում ներկայացվել են մասնագետների պատրաստման և փրկարարական աշխատանքների կազմակերպման առաջատար փորձն ու մեթոդական մոտեցումները։