00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ–ն իրագործի իր սպառնալիքները. ԱԳՆ

© Photo : official site of IRNAԱբբաս Արաղչի
Աբբաս Արաղչի - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2026
Բաժանորդագրվել
Մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախարարը նշել է, որ իրավիճակի սրացումը ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական գործողությունների հետևանք է:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Թեհրանը արագ և վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ–ն իրագործի երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու իր սպառնալիքները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Արաղչին այդ սպառնալիքները որակել է որպես ռազմական հանցագործություն և ցեղասպանություն՝ վերահաստատելով, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ տարածաշրջանի իրավիճակի սրացումը ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական գործողությունների հետևանք է, և միջազգային հանրությանը կոչ է արել համապատասխան գնահատական տալ դրանց:
Իրանը հուսով է` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները, նախևառաջ Ռուսաստանը և Չինաստանը, թույլ չեն տա, որ ԱԽ հարթակն օգտագործվի ի վնաս Թեհրանի շահերի՝ նեղուցում իրավիճակի վերաբերյալ հնարավոր բանաձևի քննարկման ֆոնին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին օրերին Վաշինգտոնի և Թեհրանի միջև դրական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել: Նրա խոսքով՝ Պենտագոնին հանձնարարված է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0