https://arm.sputniknews.ru/20260323/iranakan-takard-amerikjan-bazei-ev-israjelakan-aghvesi-hamar-paterazmy-sharunakvum-e-100156636.html
Իրանական թակարդ «ամերիկյան բազեի» և «իսրայելական աղվեսի» համար. պատերազմը շարունակվում է
Իրանական թակարդ «ամերիկյան բազեի» և «իսրայելական աղվեսի» համար. պատերազմը շարունակվում է
Sputnik Արմենիա
Իրանի վրա հարձակումները շարունակվում են, անվերահսկելի էսկալացիայի ռիսկն օրեցօր մեծանում է։ Սա փաստ է։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է... 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T23:25+0400
2026-03-23T23:25+0400
2026-03-23T23:25+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
հեղինակներ
հրադադար
պատժամիջոցներ
նավթ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
կատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100164974_0:42:1500:886_1920x0_80_0_0_a6e8e8f3ce86308c788293a09fe87c16.jpg
Իրանի վրա հարձակումները շարունակվում են, անվերահսկելի էսկալացիայի ռիսկն օրեցօր մեծանում է։ Սա փաստ է։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ պետք է ուշադրություն դարձնել իրանա-ամերիկա-իսրայելական դիմակայության մի քանի առանցքային առանձնահատկություններին։Առաջինը, որ հարկավոր է արձանագրել, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իսրայելը չէին սպասում Իրանի կողմից նման արդյունավետ դիմադրության։ Խաղադրույք էր արված արագ «բլիցկրիգի» վրա, որի հիմքում պետք է երեք գործոն լիներ։Նախ՝ զանգվածային հարվածներ Իրանի ռազմական ենթակառուցվածքներին, ինչը, ամերիկացիների և իսրայելցիների կարծիքով, պետք է փաստացի զինաթափեր Իրանին։Երկրորդ՝ Իրանի ռազմաքաղաքական և հոգևոր վերնախավի թիրախային ոչնչացում, ինչը պետք է հանգեցներ պետական կառավարման համակարգի լիակատար կազմալուծման և, որպես հետևանք, քաոսի։Երրորդ՝ ռազմական բաղադրիչի չեզոքացումից և ղեկավարության «գլխատումից» հետո իրանական քաղաքների փողոցներ պետք է դուրս գային միլիոնավոր մարդիկ, որոնք պետք է տապալեին գործող պետական համակարգը։Այսինքն՝ ԱՄՆ-ն և Իսրայելն ակնկալում էին առանց հատուկ խորամանկությունների Իրանում իրականացնել սիրիական սցենարը՝ հաշվի առնելով իրանական առանձնահատկությունները։Վերջին ակորդը պետք է լիներ Իրանի Իսլամական Հանրապետության մասնատումը առանձին տարածաշրջանային հատվածների, որտեղ առանցքային դեր կվերապահվեր քրդերին, ադրբեջանական գործոնին և բելուջներին։ Նախատեսվում էր ստեղծել քրդական ինքնավարություն՝ անկախության հեռանկարով, Բելուջիստանը՝ որպես առանձին կազմավորում, իսկ Իրանի թյուրքալեզու շրջանները հանձնել Ադրբեջանի ազդեցությանը՝ որպես «հյուսիսային Իրանի» «նայող»։Թվում էր, թե այս կուռ սխեման պետք է աշխատեր, մանավանդ որ դրա իրականացման նախադրյալներ իսկապես կային։Թրամփը Պենտագոնին հանձնարարել է հետաձգել իրանական էլեկտրակայաններին ուղղված հարվածներըՎերջին հարձակումների թույլ արձագանքը (այսպես կոչված «12-օրյա պատերազմը») Իրանի զինված ուժերի և ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ռազմավարական սահմանափակության պատրանք էր ստեղծել։ Բացի այդ, ամիսներ առաջ Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը հիմք էին տվել կարծելու, որ «իրանական ծառն» արդեն ներսից փտել է, և բավական է մի փոքր ցնցել այն, որպեսզի համակարգը փլուզվի։Բայց տեղի ունեցավ իսկապես նշանակալի իրադարձություն։ ԱՄՆ-ի և Իսրայելի հաշվարկներից ոչ մեկը չարդարացավ։Իրանի զինված ուժերը և ԻՀՊԿ-ն բարձր շարժունակություն և կենսունակություն ցուցադրեցին։ Բարձրագույն ռազմական և հոգևոր ղեկավարության մի մասի ոչնչացումը պետության կառավարելիության կորստի չհանգեցրեց ։Ավելին` Իրանի բնակչությունը համախմբվեց իշխանության շուրջը։ Ընդ որում՝ նույնիսկ նրանք, ովքեր ընդամենը ամիսներ առաջ պետական համակարգի վերանայում էին պահանջում։Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչն ամերիկացիների և իսրայելցիների հաշվարկներով գրեթե անհնար էր թվում։ԻՀՊԿ-ը հայտարարել է ցանկացած ագրեսիայի համարժեք արձագանքելու իր պատրաստակամության մասինԻրանին հաջողվեց տեղային պատերազմը վերածել տարածաշրջանային մասշտաբի ճգնաժամի՝ համաշխարհային տնտեսության ապակայունացման հեռանկարով։ Պարսից ծոցի երկրների լոգիստիկ և էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հետևողական հարվածները ԱՄՆ-ին և Իսրայելին ծայրահեղ անբարենպաստ վիճակի մեջ դրեցին, քանի որ նրանց գործողությունները փաստացի խաթարեցին հենց իրենց գործընկերների շահերը։Ավելին` Իրանը սկսեց թելադրել հակամարտության օրակարգը։ Եվ որքան էլ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքական առաջնորդները վստահություն դրսևորեն, հենց Իրանն է մեծապես սահմանում իրադարձությունների տեմպը։Ճնշման առանցքային գործիքներից մեկը դարձան հարձակումները ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ֆինանսական կենտրոնների վրա, ինչը հանգեցրեց կապիտալի արտահոսքի և խաթարեց այդ երկրների՝ որպես ներդրումների համար «հանդարտ նավահանգիստների» հեղինակությունը։Լուրջ հարված հասցվեց նաև ԱՄԷ-ի և Կատարի տվյալների կենտրոններին, ինչը խափանումներ առաջացրեց տասնյակ երկրների բանկային և ՏՏ ոլորտներում։Առանձնակի ուշադրության է արժանի Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակը։ Դրա փաստացի փակումը խաթարեց նավթի, հեղուկացված գազի, պարարտանյութերի, ալյումինի, հազվագյուտ մետաղների և սիլիցիումային կիսաֆաբրիկատների մատակարարումները։Ըստ էության, տեղային հակամարտությունը ձևափոխվեց երկարատև գլոբալ դիմակայության, որը, մեղմ ասած, ոչ շահավետ է ԱՄՆ-ի և Իսրայելի դաշնակիցների մեծ մասի համար։Սա էլ իր հերթին մի շարք երկրների դրդեց Իրանի հետ առանձին պայմանավորվածություններ փնտրել՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Օրինակ՝ Հնդկաստանն առաջիններից մեկը սկսեց նման շփումները և իր համար արտոնություններ ձեռք բերեց Հորմուզի նեղուցով լցանավերի անցման հարցում։ԶԼՄ-ները գրում են նաև մի շարք եվրոպական երկրների, այդ թվում՝ Իսպանիայի և Ֆրանսիայի հետ Իրանի հնարավոր շփումների մասին։ Ստացվում է` Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի շուրջը փաստացի բացասական քաղաքական վակուում է ձևավորում նրանց իսկ գործընկերների ձեռքերով։Այս փուլում իրանական ռազմավարությունը արդյունավետ է թվում. միջազգային հանրության կողմից ավելի ու ավելի բարձր են հնչում հակամարտությունը դադարեցնելու կոչերը։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ն մասնակի թուլացրել է պատժամիջոցները Իրանի նավթի արտահանման նկատմամբ՝ հույս ունենալով այդպիսով իջեցնել նավթի համաշխարհային գները։Այնուամենայնիվ, իրավիճակը ծայրահեղ բարդ է։Իրանը, ըստ ամենայնի, հետաքրքրված չէ հերթական ժամանակավոր հրադադարով և ձգտում է այնպիսի պայմաններ ձևավորել, որոնց դեպքում կրակի դադարեցումը կդառնա ոչ թե դադար նոր պատերազմից առաջ, այլ բեկումնային պահ, որը կբացառի դրա կրկնությունը։Արդյունքում ԱՄՆ-ն և Իսրայելը հայտնվում են ծայրահեղ բարդ ռազմավարական իրավիճակում։Իհարկե, կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք բացատրում են, թե ինչու հակամարտությունը մոտ ժամանակներս չի կանգնեցվի, բայց այդ մասին կխոսենք հաջորդ նյութում։Իսկ առայժմ պատերազմը շարունակվում է։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100164974_84:0:1417:1000_1920x0_80_0_0_0b4023b1cb3a6de463c23e7b542ea98a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հեղինակներ, հրադադար, պատժամիջոցներ, նավթ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), կատար
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հեղինակներ, հրադադար, պատժամիջոցներ, նավթ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), կատար
Իրանի վրա հարձակումները շարունակվում են, անվերահսկելի էսկալացիայի ռիսկն օրեցօր մեծանում է։ Սա փաստ է։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ պետք է ուշադրություն դարձնել իրանա-ամերիկա-իսրայելական դիմակայության մի քանի առանցքային առանձնահատկություններին։ Առաջինը, որ հարկավոր է արձանագրել, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իսրայելը չէին սպասում Իրանի կողմից նման արդյունավետ դիմադրության։ Խաղադրույք էր արված արագ «բլիցկրիգի» վրա, որի հիմքում պետք է երեք գործոն լիներ։
Նախ՝ զանգվածային հարվածներ Իրանի ռազմական ենթակառուցվածքներին, ինչը, ամերիկացիների և իսրայելցիների կարծիքով, պետք է փաստացի զինաթափեր Իրանին։
Երկրորդ՝ Իրանի ռազմաքաղաքական և հոգևոր վերնախավի թիրախային ոչնչացում, ինչը պետք է հանգեցներ պետական կառավարման համակարգի լիակատար կազմալուծման և, որպես հետևանք, քաոսի։
Երրորդ՝ ռազմական բաղադրիչի չեզոքացումից և ղեկավարության «գլխատումից» հետո իրանական քաղաքների փողոցներ պետք է դուրս գային միլիոնավոր մարդիկ, որոնք պետք է տապալեին գործող պետական համակարգը։
Այսինքն՝ ԱՄՆ-ն և Իսրայելն ակնկալում էին առանց հատուկ խորամանկությունների Իրանում իրականացնել սիրիական սցենարը՝ հաշվի առնելով իրանական առանձնահատկությունները։
Վերջին ակորդը պետք է լիներ Իրանի Իսլամական Հանրապետության մասնատումը առանձին տարածաշրջանային հատվածների, որտեղ առանցքային դեր կվերապահվեր քրդերին, ադրբեջանական գործոնին և բելուջներին։ Նախատեսվում էր ստեղծել քրդական ինքնավարություն՝ անկախության հեռանկարով, Բելուջիստանը՝ որպես առանձին կազմավորում, իսկ Իրանի թյուրքալեզու շրջանները հանձնել Ադրբեջանի ազդեցությանը՝ որպես «հյուսիսային Իրանի» «նայող»։
Թվում էր, թե այս կուռ սխեման պետք է աշխատեր, մանավանդ որ դրա իրականացման նախադրյալներ իսկապես կային։
Վերջին հարձակումների թույլ արձագանքը (այսպես կոչված «12-օրյա պատերազմը») Իրանի զինված ուժերի և ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ռազմավարական սահմանափակության պատրանք էր ստեղծել։ Բացի այդ, ամիսներ առաջ Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը հիմք էին տվել կարծելու, որ «իրանական ծառն» արդեն ներսից փտել է, և բավական է մի փոքր ցնցել այն, որպեսզի համակարգը փլուզվի։
Բայց տեղի ունեցավ իսկապես նշանակալի իրադարձություն։ ԱՄՆ-ի և Իսրայելի հաշվարկներից ոչ մեկը չարդարացավ։
Իրանի զինված ուժերը և ԻՀՊԿ-ն բարձր շարժունակություն և կենսունակություն ցուցադրեցին։ Բարձրագույն ռազմական և հոգևոր ղեկավարության մի մասի ոչնչացումը պետության կառավարելիության կորստի չհանգեցրեց ։
Ավելին` Իրանի բնակչությունը համախմբվեց իշխանության շուրջը։ Ընդ որում՝ նույնիսկ նրանք, ովքեր ընդամենը ամիսներ առաջ պետական համակարգի վերանայում էին պահանջում։
Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչն ամերիկացիների և իսրայելցիների հաշվարկներով գրեթե անհնար էր թվում։
Իրանին հաջողվեց տեղային պատերազմը վերածել տարածաշրջանային մասշտաբի ճգնաժամի՝ համաշխարհային տնտեսության ապակայունացման հեռանկարով։ Պարսից ծոցի երկրների լոգիստիկ և էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հետևողական հարվածները ԱՄՆ-ին և Իսրայելին ծայրահեղ անբարենպաստ վիճակի մեջ դրեցին, քանի որ նրանց գործողությունները փաստացի խաթարեցին հենց իրենց գործընկերների շահերը։
Ավելին` Իրանը սկսեց թելադրել հակամարտության օրակարգը։ Եվ որքան էլ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքական առաջնորդները վստահություն դրսևորեն, հենց Իրանն է մեծապես սահմանում իրադարձությունների տեմպը։
Ճնշման առանցքային գործիքներից մեկը դարձան հարձակումները ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ֆինանսական կենտրոնների վրա, ինչը հանգեցրեց կապիտալի արտահոսքի և խաթարեց այդ երկրների՝ որպես ներդրումների համար «հանդարտ նավահանգիստների» հեղինակությունը։
Լուրջ հարված հասցվեց նաև ԱՄԷ-ի և Կատարի տվյալների կենտրոններին, ինչը խափանումներ առաջացրեց տասնյակ երկրների բանկային և ՏՏ ոլորտներում։
Առանձնակի ուշադրության է արժանի Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակը։ Դրա փաստացի փակումը խաթարեց նավթի, հեղուկացված գազի, պարարտանյութերի, ալյումինի, հազվագյուտ մետաղների և սիլիցիումային կիսաֆաբրիկատների մատակարարումները։
Իրանը ոչ միայն խախտեց մատակարարման ժամանակացույցը, այլև համակարգային ճգնաժամ ստեղծեց էներգակիրների, պարենի, արդյունաբերության և ՏՏ շուկաներում։
Ըստ էության, տեղային հակամարտությունը ձևափոխվեց երկարատև գլոբալ դիմակայության, որը, մեղմ ասած, ոչ շահավետ է ԱՄՆ-ի և Իսրայելի դաշնակիցների մեծ մասի համար։
Սա էլ իր հերթին մի շարք երկրների դրդեց Իրանի հետ առանձին պայմանավորվածություններ փնտրել՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Օրինակ՝ Հնդկաստանն առաջիններից մեկը սկսեց նման շփումները և իր համար արտոնություններ ձեռք բերեց Հորմուզի նեղուցով լցանավերի անցման հարցում։
ԶԼՄ-ները գրում են նաև մի շարք եվրոպական երկրների, այդ թվում՝ Իսպանիայի և Ֆրանսիայի հետ Իրանի հնարավոր շփումների մասին։ Ստացվում է` Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի շուրջը փաստացի բացասական քաղաքական վակուում է ձևավորում նրանց իսկ գործընկերների ձեռքերով։
Այս փուլում իրանական ռազմավարությունը արդյունավետ է թվում. միջազգային հանրության կողմից ավելի ու ավելի բարձր են հնչում հակամարտությունը դադարեցնելու կոչերը։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ն մասնակի թուլացրել է պատժամիջոցները Իրանի նավթի արտահանման նկատմամբ՝ հույս ունենալով այդպիսով իջեցնել նավթի համաշխարհային գները։
Այնուամենայնիվ, իրավիճակը ծայրահեղ բարդ է։
Իրանը, ըստ ամենայնի, հետաքրքրված չէ հերթական ժամանակավոր հրադադարով և ձգտում է այնպիսի պայմաններ ձևավորել, որոնց դեպքում կրակի դադարեցումը կդառնա ոչ թե դադար նոր պատերազմից առաջ, այլ բեկումնային պահ, որը կբացառի դրա կրկնությունը։
Արդյունքում ԱՄՆ-ն և Իսրայելը հայտնվում են ծայրահեղ բարդ ռազմավարական իրավիճակում։
Իհարկե, կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք բացատրում են, թե ինչու հակամարտությունը մոտ ժամանակներս չի կանգնեցվի, բայց այդ մասին կխոսենք հաջորդ նյութում։
Իսկ առայժմ պատերազմը շարունակվում է։