https://arm.sputniknews.ru/20260323/hajastany-vorvoshaki-ashkhatanqner-e-tanum-vor-em-vrastan-haraberutjunnery-kargavvorven-100154817.html
Հայաստանը որոշակի աշխատանքներ է տանում, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն
Հայաստանը որոշակի աշխատանքներ է տանում, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն
Sputnik Արմենիա
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T15:40+0400
2026-03-23T15:40+0400
2026-03-23T15:41+0400
վրաստանի հանրապետություն
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96329911_0:0:2001:1125_1920x0_80_0_0_827a4ecfca9da6e52b214bde24890f5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի շահագրգիռ է, որ Եվրամիություն-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են։ Այսօր ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։Գևորգյանը հիշեցրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է դա խանգարում մեր եվրաինտեգրմանը։Հիշեցնենք, որ մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն։ Նա հույս էր հայտնել, որ Վրաստանի և ԵՄ-ի միջև գործընթացը կզարգանա, և ընդգծել՝ սա կարևոր է Հայաստանի համար նույնքան, որքան և Վրաստանի համար։Իսկ մարտի 3-4-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած աշխատանքի այցի ընթացքւոմ հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը: Նա հույս էր հայտնել, որ երկու երկրներն այստեղ էլ կկարողանան համագործակցել և որոշակի արդյունքներ արձանագրել։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96329911_0:0:1777:1333_1920x0_80_0_0_3624829efce1c909044140b740011765.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, եվրամիություն, հայաստան
վրաստանի հանրապետություն, եվրամիություն, հայաստան
Հայաստանը որոշակի աշխատանքներ է տանում, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն
15:40 23.03.2026 (Թարմացված է: 15:41 23.03.2026) Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի շահագրգիռ է, որ Եվրամիություն-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են։ Այսօր ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։
Գևորգյանը հիշեցրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է դա խանգարում մեր եվրաինտեգրմանը։
«Վրաստան-ԵՄ բանակցությունների առաջընթացը կնպաստի, որ այս գործընթացում էականորեն ավելի դրական միջավայր ստեղծվի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի համար։ Միևնույն ժամանակ, մենք շահագրգիռ ենք, որ Եվրոպական Միության և Վրաստանի գործընկերների միջև հարաբերությունները կարգավորվեն և դրական հունի մեջ մտնեն և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ նույնպես տանում ենք»,- ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը հայտարարել էր, որ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն։ Նա հույս էր հայտնել, որ Վրաստանի և ԵՄ-ի միջև գործընթացը կզարգանա, և ընդգծել՝ սա կարևոր է Հայաստանի համար նույնքան, որքան և Վրաստանի համար։
Իսկ մարտի 3-4-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած
աշխատանքի այցի ընթացքւոմ հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը: Նա հույս էր հայտնել, որ երկու երկրներն այստեղ էլ կկարողանան համագործակցել և որոշակի արդյունքներ արձանագրել։