https://arm.sputniknews.ru/20260323/hajastany-emin-e-dimel-ajakcutjan-errvord-tsragri-hamar-mirzvojan-100142646.html
Հայաստանը ԵՄ–ին է դիմել աջակցության երրորդ ծրագրի համար․ Միրզոյան
Հայաստանը ԵՄ–ին է դիմել աջակցության երրորդ ծրագրի համար․ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը հիշեցրեք, որ Հայաստանը կարող է իր ընտրությամբ մասնակցել ԵՄ տարբեր քաղաքացիական առաքելություններին։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T11:45+0400
2026-03-23T11:45+0400
2026-03-23T11:46+0400
հայաստան
եվրամիություն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100140222_0:78:1500:922_1920x0_80_0_0_97d7e28feba7aeedafde7281ec68cbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանը Եվրամիության Խաղաղության հիմնադրամին է դիմել աջակցության երրորդ ծրագրի համար։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նշենք, որ Հայաստանն առաջին ծրագրի շրջանակում ստացել էր 10 միլիոն եվրո, երկրորդի դեպքում՝ 20 միլիոն եվրո աջակցություն։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ և այլն։Միրզոյանը նաև հիշեցրեց, որ ստորագրվել է և ուժի մեջ է մտել «Հայաստան-Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ տարբեր քաղաքացիական առաքելություններին։Հիշեցնենք, որ մայիսին սպասվում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, ինչպես նաև տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթաժողովը։ԵՄ-ն արձագանքման խումբ կուղարկի ՀՀ ընտրություններից առաջ «սպառնալիքներին հակազդելու» համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100140222_84:0:1417:1000_1920x0_80_0_0_804f17f277d007154421adf54a57c061.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, արարատ միրզոյան
հայաստան, եվրամիություն, արարատ միրզոյան
Հայաստանը ԵՄ–ին է դիմել աջակցության երրորդ ծրագրի համար․ Միրզոյան
11:45 23.03.2026 (Թարմացված է: 11:46 23.03.2026) ՀՀ արտգործնախարարը հիշեցրեք, որ Հայաստանը կարող է իր ընտրությամբ մասնակցել ԵՄ տարբեր քաղաքացիական առաքելություններին։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանը Եվրամիության Խաղաղության հիմնադրամին է դիմել աջակցության երրորդ ծրագրի համար։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ն ստացավ աջակցության երկրորդ տրամադրումը։ Մենք արդեն երրորդի համար ենք դիմել»,- ասաց Միրզոյանը։
Նշենք, որ Հայաստանն առաջին ծրագրի շրջանակում ստացել էր 10 միլիոն եվրո, երկրորդի դեպքում՝ 20 միլիոն եվրո աջակցություն։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ և այլն։
Միրզոյանը նաև հիշեցրեց, որ ստորագրվել է և ուժի մեջ է մտել «Հայաստան-Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ տարբեր քաղաքացիական առաքելություններին։
Հիշեցնենք, որ մայիսին սպասվում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, ինչպես նաև տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթաժողովը։