https://arm.sputniknews.ru/20260322/saudjan-arabian-irani-despanatan-5-ashkhatakci-ancankali-andz-e-hajtararel-100122008.html
Սաուդյան Արաբիան Իրանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել
Սաուդյան Արաբիան Իրանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել
Sputnik Արմենիա
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ արաբական երկրները Իրանին «վերջին նախազգուշացումն» են արել՝ կապված իրենց տարածքների վրա հարվածների... 22.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-22T11:24+0400
2026-03-22T11:24+0400
2026-03-22T11:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
դեսպանատուն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69100988_0:0:1600:900_1920x0_80_0_0_9be8cd8f7b96254679ab77c719979d26.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Իր տարածքի վրա հարձակումների պատճառով Սաուդյան Արաբիան Էր Ռիյադում Իրանի դեսպանատան հինգ աշխատակիցներին, այդ թվում ռազմական կցորդին, հայտարարել է «պերսոնա նոն գրատա»՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում լքել թագավորությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ին։Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ արաբական երկրները Իրանին «վերջին նախազգուշացումն» են արել՝ կապված իրենց տարածքների վրա հարվածների հետ:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրանը հարվածել է Իսրայելի Արադ քաղաքին. վիրավորվել է մոտ 90 մարդ
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69100988_200:0:1400:900_1920x0_80_0_0_ab1859cfd48b19481c77a9a5f6feeeb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, դեսպանատուն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, դեսպանատուն, պատերազմ
Սաուդյան Արաբիան Իրանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել
11:24 22.03.2026 (Թարմացված է: 11:25 22.03.2026) Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ արաբական երկրները Իրանին «վերջին նախազգուշացումն» են արել՝ կապված իրենց տարածքների վրա հարվածների հետ:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Իր տարածքի վրա հարձակումների պատճառով Սաուդյան Արաբիան Էր Ռիյադում Իրանի դեսպանատան հինգ աշխատակիցներին, այդ թվում ռազմական կցորդին, հայտարարել է «պերսոնա նոն գրատա»՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում լքել թագավորությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ին։
«Սաուդյան Արաբիայի թագավորությունը տեղեկացրել է Իրանի դեսպանության ռազմական կցորդին, նրա օգնականին և դիվանագիտական առաքելության ևս 3 աշխատակիցների 24 ժամվա ընթացքում թագավորությունը լքելու անհրաժեշտության մասին՝ նրանց հայտարարելով անցանկալի անձիք», – ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ արաբական երկրները Իրանին «վերջին նախազգուշացումն» են արել՝ կապված իրենց տարածքների վրա հարվածների հետ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: