https://arm.sputniknews.ru/20260322/arcakhcineri-ev-pakhstakanneri-het-shpvelis-anhrazhesht-e-cucaberel-zgajunutjun-mip-100129795.html
Արցախցիների և փախստականների հետ շփվելիս անհրաժեշտ է ցուցաբերել զգայունություն. ՄԻՊ
Արցախցիների և փախստականների հետ շփվելիս անհրաժեշտ է ցուցաբերել զգայունություն. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանի խոսքով` զգայնությունը ցուցաբերելը պահանջում է ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները։ 22.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-22T17:35+0400
2026-03-22T17:35+0400
2026-03-22T17:35+0400
արցախցի
կին
երեխա
նիկոլ փաշինյան
հհ միպ
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93205957_0:13:2500:1419_1920x0_80_0_0_90c85b1fd876b46761febcb49b2eb98e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցվելիս պետք է ցուցաբերվի պատշաճ զգայունություն։ Ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ակնարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև այսօր տեղի ունեցած միջադեպին։Ավելի վաղ հայտնել էինք, որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ ՄԻՊ-ը կոչ է արել պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց, փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93205957_111:0:2334:1667_1920x0_80_0_0_7a2b0cad4cd9371a80aec672a5ab32a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախցի, կին, երեխա, նիկոլ փաշինյան, հհ միպ, անահիտ մանասյան
արցախցի, կին, երեխա, նիկոլ փաշինյան, հհ միպ, անահիտ մանասյան
Արցախցիների և փախստականների հետ շփվելիս անհրաժեշտ է ցուցաբերել զգայունություն. ՄԻՊ
Անահիտ Մանասյանի խոսքով` զգայնությունը ցուցաբերելը պահանջում է ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցվելիս պետք է ցուցաբերվի պատշաճ զգայունություն։ Ֆեյսբուքյան էջում նման
հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ակնարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև այսօր տեղի ունեցած միջադեպին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։
«Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ՝ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները: Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման»,- գրել է նա։
ՄԻՊ-ը կոչ է արել պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց, փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: