https://arm.sputniknews.ru/20260322/vastany-hrazhesht-e-talis-ilja-ii-patriarqin-hajastany-nerkajacnum-e-nakhagahy-100122146.html
Վրաստանը հրաժեշտ է տալիս Իլյա II Պատրիարքին. Հայաստանը ներկայացնում է նախագահը
Վրաստանը հրաժեշտ է տալիս Իլյա II Պատրիարքին. Հայաստանը ներկայացնում է նախագահը
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնում հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ մայրաքաղաքից և երկրի մարզերից: 22.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-22T11:34+0400
2026-03-22T11:34+0400
2026-03-22T11:45+0400
վրաստանի հանրապետություն
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
վահագն խաչատուրյան
հուղարկավորություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100122320_0:0:2000:1125_1920x0_80_0_0_96b5e431bb59e5d78dcdc55b3682b7f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Վրաստանը հրաժեշտ է տալիս Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ին: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:Չնայած վրացական կողմի հրավերին՝ Քննչական կոմիտեն մերժել էր պաշտպանների միջնորդությունը և թույլ չէր տվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու հուղարկավորությանը:Կաթողիկոս-Պատրիարքը վախճանվել է մարտի 17-ին։ Հուղարկավորության արարողության պատարագը մատուցում է Համայն Վրաստանի պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի):Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնում հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ: Քաղաքի կենտրոնն ամբողջությամբ փակ է տրանսպորտի երթևեկության համար:Ժամը 12:15-ին տաճար կժամանի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ը, որը պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտ Շիոյի և Վրաց եկեղեցու Սուրբ Սինոդի անդամների հետ միասին կկատարի Իլյա II-ի հուղարկավորության կարգը:Ժամը 15:00-ին տեղի կունենա Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ի մարմնի դուրսբերումը Սամեբա տաճարից դեպի Սիոնի տաճար՝ քայլերթով: Երթուղու երկայնքով կկազմվի կենդանի միջանցք, որպեսզի հավատացյալները կարողանան վերջին հրաժեշտը տալ Կաթողիկոս-Պատրիարքին:Իլյա II-ը կհուղարկավորվի տաճարի երկու սրբությունների՝ Սուրբ Նինոյի խաչի և Իվերական Աստվածամոր սրբապատկերի միջև: Վայրն ընտրել է պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտ Շիոն:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100122320_223:0:2000:1333_1920x0_80_0_0_8314d1c428bcf9642b22fb4c47905410.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վահագն խաչատուրյան, հուղարկավորություն
վրաստանի հանրապետություն, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վահագն խաչատուրյան, հուղարկավորություն
Վրաստանը հրաժեշտ է տալիս Իլյա II Պատրիարքին. Հայաստանը ներկայացնում է նախագահը
11:34 22.03.2026 (Թարմացված է: 11:45 22.03.2026) Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնում հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ մայրաքաղաքից և երկրի մարզերից:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Վրաստանը հրաժեշտ է տալիս Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ին: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Չնայած վրացական կողմի հրավերին՝ Քննչական կոմիտեն
մերժել էր պաշտպանների միջնորդությունը և թույլ չէր տվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու հուղարկավորությանը:
Կաթողիկոս-Պատրիարքը վախճանվել է մարտի 17-ին։ Հուղարկավորության արարողության պատարագը մատուցում է Համայն Վրաստանի պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի):
Արարողությունն անցկացվում է առանց հավատացյալների. տաճարում ներկա են միայն կառավարության անդամներն ու ավելի քան 40 պատվիրակությունների ներկայացուցիչներ: Հավատացյալները հետևում են արարողությանը էկրանների միջոցով, որոնք տեղադրված են ինչպես տաճարի մոտ, այնպես էլ քաղաքի տարբեր վայրերում:
Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնում հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ: Քաղաքի կենտրոնն ամբողջությամբ փակ է տրանսպորտի երթևեկության համար:
Ժամը 12:15-ին տաճար կժամանի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ը, որը պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտ Շիոյի և Վրաց եկեղեցու Սուրբ Սինոդի անդամների հետ միասին կկատարի Իլյա II-ի հուղարկավորության կարգը:
Ժամը 15:00-ին տեղի կունենա Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ի մարմնի դուրսբերումը Սամեբա տաճարից դեպի Սիոնի տաճար՝ քայլերթով: Երթուղու երկայնքով կկազմվի կենդանի միջանցք, որպեսզի հավատացյալները կարողանան վերջին հրաժեշտը տալ Կաթողիկոս-Պատրիարքին:
Իլյա II-ը կհուղարկավորվի տաճարի երկու սրբությունների՝ Սուրբ Նինոյի խաչի և Իվերական Աստվածամոր սրբապատկերի միջև: Վայրն ընտրել է պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտ Շիոն: