https://arm.sputniknews.ru/20260321/spitak-tuny-30-orvov-hanel-e-iranakan-navti-gnman-patzhamijvocnery-100106075.html
Սպիտակ տունը 30 օրով հանել է իրանական նավթի գնման պատժամիջոցները
Սպիտակ տունը 30 օրով հանել է իրանական նավթի գնման պատժամիջոցները
Sputnik Արմենիա
Հանրապետական կառավարությունը ցանկանում է նվազեցնել նավթի համաշխարհային գները՝ հաշվի առնելով նոյեմբերին կայանալիք կոնգրեսի ընտրությունները: 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T11:40+0400
2026-03-21T11:40+0400
2026-03-21T11:43+0400
հորմուզի նեղուց
սպիտակ տուն
պատժամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն
նավթ
ամն
իսրայել
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_0:85:1572:969_1920x0_80_0_0_765449c6af7c0df527a49189280b08b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Սպիտակ տունը 30 օրով չեղարկել է իրանական նավթի գնման պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Guardian-ը:Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, դա թույլ կտա համաշխարհային շուկա դուրս բերել մոտ 140 մլն բարել նավթ և մասամբ նվազեցնել գները:Նշենք, որ Իրանի հետ ԱՄՆ–ի և Իսրայելի հակամարտության սկսվելուց ի վեր նավթի գներն աճել են ավելի քան մեկուկես անգամ՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 100 դոլարը, ինչը 2022-ից ի վեր առավելագույն մակարդակն է։ Այս ֆոնին ԱՄՆ վարչակազմը շահագրգռված է գների իջեցմամբ, այդ թվում երկրի ներսում՝ հաշվի առնելով կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունները։Իրանը պատերազմի գինը բարձրացնում է դրանից ազատվելու համար. իրանագետը բացատրեց` ինչպեսՍա պատժամիջոցների արդեն երրորդ ժամանակավոր թուլացումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Ընթացիկ միջոցառումները կգործեն մինչև ապրիլի 19-ը և կտարածվեն միայն լցանավերի վրա, որտեղ նավթն արդեն բեռնված է: Ընդ որում, մեղմացումները չեն վերաբերում Կուբա, Հյուսիսային Կորեա, Ղրիմ, ԴԺՀ և ԼԺՀ մատակարարումներին։Բեսենտը նախկինում նշել էր, որ Իրանի համար դժվար կլինի օգտագործել ստացված եկամուտները, քանի որ ԱՄՆ-ն կպահպանի երկրի միջազգային ֆինանսական համակարգ մուտք գործելու սահմանափակումները։Obsidian Risk Advisors-ի վերլուծաբան Բրենտ Էրիքսոնի խոսքով՝ նման քայլերը կարող են վկայել Վաշինգտոնի կողմից Թեհրանի վրա ճնշման տնտեսական գործիքների կրճատման մասին։ԱՄՆ-ն գործի է դրել հարվածային ավիացիան Հորմուզի նեղուցը ապաարգելափակելու համար. ԶԼՄԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն իր հերթին հայտարարել է, որ նավթ տեղափոխող լցանավերը կարող են Արևելյան Ասիա հասնել 3-4 օրվա ընթացքում, իսկ այդ հումքից արտադրված նավթամթերքը շուկայում կհայտնվի մոտ մեկուկես ամիս անց։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
հորմուզի նեղուց
սպիտակ տուն
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_117f3e75bd1c99404cc657ec45ddd1a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, սպիտակ տուն, պատժամիջոցներ, իրանի իսլամական հանրապետություն, նավթ, ամն, իսրայել, մերձավոր արևելք
հորմուզի նեղուց, սպիտակ տուն, պատժամիջոցներ, իրանի իսլամական հանրապետություն, նավթ, ամն, իսրայել, մերձավոր արևելք
Սպիտակ տունը 30 օրով հանել է իրանական նավթի գնման պատժամիջոցները
11:40 21.03.2026 (Թարմացված է: 11:43 21.03.2026) Հանրապետական կառավարությունը ցանկանում է նվազեցնել նավթի համաշխարհային գները՝ հաշվի առնելով նոյեմբերին կայանալիք կոնգրեսի ընտրությունները:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Սպիտակ տունը 30 օրով չեղարկել է իրանական նավթի գնման պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Guardian-ը:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, դա թույլ կտա համաշխարհային շուկա դուրս բերել մոտ 140 մլն բարել նավթ և մասամբ նվազեցնել գները:
Նշենք, որ Իրանի հետ ԱՄՆ–ի և Իսրայելի հակամարտության սկսվելուց ի վեր նավթի գներն աճել են ավելի քան մեկուկես անգամ՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 100 դոլարը, ինչը 2022-ից ի վեր առավելագույն մակարդակն է։ Այս ֆոնին ԱՄՆ վարչակազմը շահագրգռված է գների իջեցմամբ, այդ թվում երկրի ներսում՝ հաշվի առնելով կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունները։
Սա պատժամիջոցների արդեն երրորդ ժամանակավոր թուլացումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Ընթացիկ միջոցառումները կգործեն մինչև ապրիլի 19-ը և կտարածվեն միայն լցանավերի վրա, որտեղ նավթն արդեն բեռնված է: Ընդ որում, մեղմացումները չեն վերաբերում Կուբա, Հյուսիսային Կորեա, Ղրիմ, ԴԺՀ և ԼԺՀ մատակարարումներին։
Բեսենտը նախկինում նշել էր, որ Իրանի համար դժվար կլինի օգտագործել ստացված եկամուտները, քանի որ ԱՄՆ-ն կպահպանի երկրի միջազգային ֆինանսական համակարգ մուտք գործելու սահմանափակումները։
Obsidian Risk Advisors-ի վերլուծաբան Բրենտ Էրիքսոնի խոսքով՝ նման քայլերը կարող են վկայել Վաշինգտոնի կողմից Թեհրանի վրա ճնշման տնտեսական գործիքների կրճատման մասին։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն իր հերթին հայտարարել է, որ նավթ տեղափոխող լցանավերը կարող են Արևելյան Ասիա հասնել 3-4 օրվա ընթացքում, իսկ այդ հումքից արտադրված նավթամթերքը շուկայում կհայտնվի մոտ մեկուկես ամիս անց։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը
հաստատեց այդ լուրը։