https://arm.sputniknews.ru/20260321/rusastanic-heracats-henkel-ynkerutjuny-grancel-e-schwarzkopf-apranqanishy-100110454.html
Ռուսաստանից հեռացած Henkel ընկերությունը գրանցել է Schwarzkopf ապրանքանիշը
Ռուսաստանից հեռացած Henkel ընկերությունը գրանցել է Schwarzkopf ապրանքանիշը
Sputnik Արմենիա
Henkel-ը հայտարարել է 2022 թվականին Ռուսաստանից դուրս գալու մասին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T14:41+0400
2026-03-21T14:41+0400
2026-03-21T14:45+0400
ռուսաստան
ապրանքանիշ
henkel
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41052290_0:133:2560:1573_1920x0_80_0_0_ade5b0ddabdce824604b89df95ccd7d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Գերմանական քիմիական-արդյունաբերական Henkel ընկերությունը, որն ավելի վաղ լքել էր ռուսական շուկան, ՌԴ-ում գրանցել է Schwarzkopf մազերի արտադրանքի ապրանքանիշը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։Հայտը Ռոսպատենտ է ներկայացվել 2025 թվականի ապրիլի 17-ին Henkel AG & Co ընկերության կողմից։ Ապրանքային նշանը գրանցված է միանգամից միջազգային դասակարգման 14 դասերում` ներառյալ կոսմետիկան, կենցաղային քիմիան, բժշկական միջոցները, գործիքները, սարքավորումները, ինչպես նաև ծառայությունները գովազդի, կրթության և կոսմետոլոգիայի ոլորտում:Նորաձևության տները ապրանքային նշաններ են գրանցել ՌԴ-ումԱվելի վաղ Ռոսպատենտի ղեկավար Յուրի Զուբովը նշել էր, որ արտասահմանյան ընկերությունները Ռուսաստանում շարունակում են գրանցել և թարմացնել իրենց ապրանքային նշանները նույնիսկ շուկայից դուրս գալուց հետո: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է ապրանքանիշերը կեղծիքներից պաշտպանելու և գործարար համբավը պահպանելու համար։Հիշեցնենք, որ Henkel-ը Ռուսաստանից դուրս գալու մասին հայտարարել էր 2022 թվականին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, իսկ 2023 թվականի մայիսին ավարտել է երկրում իր ակտիվների վաճառքը 54 միլիարդ ռուբլով։ Ընկերությունը ղեկավարել է 11 ձեռնարկություն և արտադրել սոսնձող նյութեր, լվացող միջոցներ և կոսմետիկա։2025 թվականին Henkel-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ռուսական շուկա վերադառնալը քիչ հավանական է։ՌԴ–ից հեռացած Hyundai–ն կրկին հայտ է ներկայացրել երկրում իր ապրանքանիշը գրանցելու համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41052290_144:0:2416:1704_1920x0_80_0_0_c4737d5d03987c01cbb98841051118b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ապրանքանիշ, henkel
ռուսաստան, ապրանքանիշ, henkel
Ռուսաստանից հեռացած Henkel ընկերությունը գրանցել է Schwarzkopf ապրանքանիշը
14:41 21.03.2026 (Թարմացված է: 14:45 21.03.2026) Henkel-ը հայտարարել է 2022 թվականին Ռուսաստանից դուրս գալու մասին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Գերմանական քիմիական-արդյունաբերական Henkel ընկերությունը, որն ավելի վաղ լքել էր ռուսական շուկան, ՌԴ-ում գրանցել է Schwarzkopf մազերի արտադրանքի ապրանքանիշը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայտը Ռոսպատենտ է ներկայացվել 2025 թվականի ապրիլի 17-ին Henkel AG & Co ընկերության կողմից։ Ապրանքային նշանը գրանցված է միանգամից միջազգային դասակարգման 14 դասերում` ներառյալ կոսմետիկան, կենցաղային քիմիան, բժշկական միջոցները, գործիքները, սարքավորումները, ինչպես նաև ծառայությունները գովազդի, կրթության և կոսմետոլոգիայի ոլորտում:
Ավելի վաղ Ռոսպատենտի ղեկավար Յուրի Զուբովը նշել էր, որ արտասահմանյան ընկերությունները Ռուսաստանում շարունակում են գրանցել և թարմացնել իրենց ապրանքային նշանները նույնիսկ շուկայից դուրս գալուց հետո: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է ապրանքանիշերը կեղծիքներից պաշտպանելու և գործարար համբավը պահպանելու համար։
Հիշեցնենք, որ Henkel-ը Ռուսաստանից դուրս գալու մասին հայտարարել էր 2022 թվականին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, իսկ 2023 թվականի մայիսին ավարտել է երկրում իր ակտիվների վաճառքը 54 միլիարդ ռուբլով։ Ընկերությունը ղեկավարել է 11 ձեռնարկություն և արտադրել սոսնձող նյութեր, լվացող միջոցներ և կոսմետիկա։
2025 թվականին Henkel-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ռուսական շուկա վերադառնալը քիչ հավանական է։