https://arm.sputniknews.ru/20260321/nvor-harvatsner-nvor-hajtararutjunner-iravitshaky-merdzavvor-arevelqum-ajs-zhamin-100106275.html
Նոր հարվածներ, նոր հայտարարություններ. իրավիճակը Մերձավոր Արևելքում այս ժամին
Նոր հարվածներ, նոր հայտարարություններ. իրավիճակը Մերձավոր Արևելքում այս ժամին
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. փոխադարձ հարվածները շարունակվում են, գրանցվում են զոհեր, հնչում կոշտ հայտարարություններ: 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T11:55+0400
2026-03-21T11:55+0400
2026-03-21T11:55+0400
տեսանյութեր
տեսանյութ
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
ամն
իսրայել
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100101427_0:0:1280:720_1920x0_80_0_0_a588c05b5390d18570a94be9981ca9dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիայի ֆոնին Իրանը «Ճշմարիտ խոստում-4» գործողության շրջանակում հայտարարել է հարվածների նոր՝ 70-րդ ալիքի մասին:Իրանական աղբյուրների տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել տարածաշրջանում ամերիկյան հինգ ռազմաբազաներ։ Հաղորդվում է, որ հարձակումից հետո Իրաքում գտնվող օբյեկտներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Միաժամանակ հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքին, այդ թվում՝ Հայֆային և Թել Ավիվին։Այս ամենն ուղեկցվում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճով։ Mehr գործակալության տեղեկություններով՝ Թեհրանի արևելյան հատվածում բնակելի տան վրա հարվածի հետևանքով մահացել է յոթ երեխա, այդ թվում՝ 1 նորածին:ԱՄՆ-ն գործի է դրել հարվածային ավիացիան Հորմուզի նեղուցը ապաարգելափակելու համար. ԶԼՄԱյս ֆոնին ԱՄՆ-ն ցուցադրում է իր հետագա քաղաքականությունը կոշտացնելու պատրաստակամություն:Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հրապարակել է «Պատմական ցասում» գործողության նպատակները, որոնք ներառում են Իրանի հրթիռային կարողությունների ճնշումը, դրա պաշտպանական արդյունաբերական բազայի ոչնչացումը, ռազմածովային և օդային ուժերի վերացումը և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հաստատումը:BBC-ի կողմից մեջբերված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գնահատականների համաձայն` Իրանի հարվածները տարածաշրջանում ԱՄՆ ենթակառուցվածքներին արդեն հասցրել են առնվազն 800 միլիոն դոլարի վնաս։Լարվածության լրացուցիչ գործոն է տարածաշրջանային երկրների հետագա միջամտության և համաշխարհային էներգամատակարարման խափանման ռիսկը։ Ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների ֆոնին աճում են մտահոգությունները Հորմուզի նեղուցի հնարավոր փակման վերաբերյալ, որի միջով անցնում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների զգալի մասը։ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն իր հերթին հայտարարել է, որ նավթ տեղափոխող լցանավերը կարող են Արևելյան Ասիա հասնել 3-4 օրվա ընթացքում, իսկ այդ հումքից արտադրված նավթամթերքը շուկայում կհայտնվի մոտ մեկուկես ամիս անց։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
ամն
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Момент падения иранской ракеты в Старом городе Иерусалима
Sputnik Արմենիա
Момент падения иранской ракеты в Старом городе Иерусалима
2026-03-21T11:55+0400
true
PT0M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100101427_320:0:1280:720_1920x0_80_0_0_53c98db5fb49f5eb38fac4543c47c5d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն, իսրայել, մերձավոր արևելք, видео
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն, իսրայել, մերձավոր արևելք, видео
Նոր հարվածներ, նոր հայտարարություններ. իրավիճակը Մերձավոր Արևելքում այս ժամին
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. փոխադարձ հարվածները շարունակվում են, գրանցվում են զոհեր, հնչում կոշտ հայտարարություններ:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիայի ֆոնին Իրանը «Ճշմարիտ խոստում-4» գործողության շրջանակում հայտարարել է հարվածների նոր՝ 70-րդ ալիքի մասին:
Իրանական աղբյուրների տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել տարածաշրջանում ամերիկյան հինգ ռազմաբազաներ։ Հաղորդվում է, որ հարձակումից հետո Իրաքում գտնվող օբյեկտներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Միաժամանակ հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքին, այդ թվում՝ Հայֆային և Թել Ավիվին։
Այս ամենն ուղեկցվում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճով։ Mehr գործակալության տեղեկություններով՝ Թեհրանի արևելյան հատվածում բնակելի տան վրա հարվածի հետևանքով մահացել է յոթ երեխա, այդ թվում՝ 1 նորածին:
Այս ֆոնին ԱՄՆ-ն ցուցադրում է իր հետագա քաղաքականությունը կոշտացնելու պատրաստակամություն:
Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հրապարակել է «Պատմական ցասում» գործողության նպատակները, որոնք ներառում են Իրանի հրթիռային կարողությունների ճնշումը, դրա պաշտպանական արդյունաբերական բազայի ոչնչացումը, ռազմածովային և օդային ուժերի վերացումը և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հաստատումը:
BBC-ի կողմից մեջբերված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գնահատականների համաձայն` Իրանի հարվածները տարածաշրջանում ԱՄՆ ենթակառուցվածքներին արդեն հասցրել են առնվազն 800 միլիոն դոլարի վնաս։
Լարվածության լրացուցիչ գործոն է տարածաշրջանային երկրների հետագա միջամտության և համաշխարհային էներգամատակարարման խափանման ռիսկը։ Ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների ֆոնին աճում են մտահոգությունները Հորմուզի նեղուցի հնարավոր փակման վերաբերյալ, որի միջով անցնում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների զգալի մասը։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն իր հերթին հայտարարել է, որ նավթ տեղափոխող լցանավերը կարող են Արևելյան Ասիա հասնել 3-4 օրվա ընթացքում, իսկ այդ հումքից արտադրված նավթամթերքը շուկայում կհայտնվի մոտ մեկուկես ամիս անց։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը
հաստատեց այդ լուրը։