00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր տագնապի գարունը. ո՞ւր է տանում Հայաստանը Փաշինյանի «ուրախ ավտոբուսը»

© Photo : press office of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Արայիկ Հարությունյան
Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2026
Բաժանորդագրվել
Մատիկներով անվերջ սրտիկներ անելն ու դրանք մարդկանց ուղարկելը, անդադար Բաքվին խոնարհվելն ու խաղաղության մասին ճամարտակելը՝ առանց պաշտպանության պատրաստվելու, ինչպես վարվում է Նիկոլ Փաշինյանը, նշանակում է երկիրը վտանգի ենթարկել։ Մինչդեռ խելացի քաղաքական գործիչներն ամեն ինչ անում են իրենց ժողովրդին փորձանքներից ու դժբախտություններից պաշտպանելու համար։ Մեր սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը խորհրդածում է այս մասին Հայաստանի օրինակով և հանգում է բնավ ոչ մխիթարական եզրակացությունների։
Կարծել, թե պատերազմները շրջանցելու են Հայաստանը, քանի որ իշխանությունը խաղաղասիրության համար գժվում է և շնչակտուր խոսում է խաղաղության մասին՝ հիմարություն է։ Այնինչ հեռատես կառավարողները, ժամանակ չկորցնելով, իրենց երկրները պատրաստում են փորձությունների, իսկ ոչ այնքան իմաստունները, հակամիլիտարիզմով արբած, ավտոբուսում եգիպտացորեն են կրծում։
Լրատվամիջոցները հեղեղված են երկրով մեկ անխռով շրջագայող Նիկոլ Փաշինյանի տեսանյութերով, որն նախընտրական քարոզարշավը սկսել է Հայաստանի ճանապարհներով ավտոարշավով։ Ահա վարչապետը լավաշ է ծամում, ահա ապշած կնոջ ձեռքից խլում է մթերքով լի պայուսակներն ու ինքն է տանում, հետո կարկանդակ է կծում, ահա սուրճ է վայելուն և իմիջիայլոց ժողովրդին բացատրում է, թե ինչպես է իմաստուն քաղաքականության շնորհիվ հայերին հաջողվում հանգիստ քնել, մինչ շուրջբոլորն ամեն ինչ պայթում ու այրվում է։
Մարդիկ լսում են, բայց ոչ միայն։ Անհասկանալի գլխարկով մարդուն հարցեր են տալիս. ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, եթե և երբ, կամովին կամ ակամա, Հայաստանը ներքաշվի տարածաշրջանում բռնկված ռազմական հակամարտության մեջ, իսկ եթե նույնիսկ ոչ՝ ինչպե՞ս զերծ մնալ իրադարձությունների նման զարգացումից։
Ինչ-որ պատասխան, կարծես թե, կա։ Հարևան Իրանի ռմբակոծությունների սկսվելուց անմիջապես հետո Երևանում հավաքվեց Անվտանգության խորհուրդը, որը Մերձավոր Արևելքի իրադարձությունները ճանաչեց «ցավալի»։ Բայց արժե՞ր արդյոք հրատապ կարգով սեղանի շուրջ նստեցնել հարգարժան պետական այրերին՝ ասելու համար, որ լոլիկը լինում է կարմիր, իսկ ծովը՝ կապույտ։ Իրադարձությունների վտանգավոր զարգացման դեպքում Հայաստանի դիրքորոշման մասին հստակ ազդակներ հանրությունն այդպես էլ չստացավ։
Ինչո՞ւ է այդպես։ Բանն այն է, և սա շատերին է հասկանալի, որ պաշտոնական Երևանի՝ վախկոտության հասնող առավելագույն զգուշավորության հետևում կանգնած է նրա խորը ակնածանքը ԱՄՆ վարչակազմի հանդեպ։
- Փաշինյանի՝ Վաշինգտոն կատարած ուղևորության, իսկ այնուհետև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի ընթացքում,-բացատրում են քաղաքագետները,-երկու պետությունների միջև ձևավորվել է մի տեսակ ռազմավարական դաշինք, և հիմա Հայաստանի իշխանություններին անսահման հաճելի է իրենց զգալ հզոր տերության ղեկավարի հետ կարծես թե նույն շարքում։ Մեկ էլ հանկարծ, ասես դիտմամբ, ամերիկացիները հարվածում են մոտիկ հարևանին, և պահանջվում է կողմնորոշվել՝ Հայաստանը ո՞նց, կամ ավելի ճիշտ՝ ո՞ւմ հետ է լինելու սրանից հետո։
Իրանից հեռանալ Երևանը և՛ ուզում է, և՛ վախենում. հետ են պահում մի շարք գործոններ, ինչպիսիք են, օրինակ, անվտանգությունը, էներգետիկան, տարանցման և լոգիստիկայի հարցերը, որոնք կարող են Հայաստանը հասցնել հումանիտար ճգնաժամի։ Եվ հետո՝ ԱՄՆ-ն չի կարողանում պաշտպանել նույնիսկ իր բազաներն ու իր դաշնակիցներին, այդ պարագայում ինչպե՞ս կարող է պաշտպանել Հայաստանը։
– «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) տրանսպորտային ցանցի նախագիծը պետք է դառնար տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխավորներից մեկը, սակայն ԱՄՆ-ի և Իրանի ներկայիս առճակատման լույսի ներքո ծրագրերը կարող են հետաձգվել,-բացատրում են քաղաքագետները։
Գաղտնիք չէ, խորհրդածում են դիտորդները, որ իրանական կողմը զգուշավորությամբ է վերաբերվում այս տրանսպորտային նախագծի իրականացմանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կայացած ճեպազրույցում հայտարարեց, որ այսօր TRIPP-ը ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների թվում չէ։ Այդ դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես կյանքի կոչել նախագիծը Իրանում հակամարտության պայմաններում, մանավանդ որ այսօր Իրանը պատրաստ է ռմբակոծել ամերիկացիների կառուցած ամեն ինչը։
Իսկ այդ ընթացքում Փաշինյանի և նրան ուղեկցող քաղաքական վերնախավի ներկայացուցիչների ավտոբուսը, որը ստացել է «ուրախ» անվանումը, շրջում է հանրապետության քաղաքներով ու գյուղերով։ Ամեն կանգառում վարչապետը գրկախառնվում է, համբուրվում, լուսանկարվում, հուշանվերներ բաժանում, և եթե չհասկանանք, որ վարչապետին դիմավորողների մեջ հատուկ պատրաստված մարդիկ շատ ավելի շատ են, քան պատահական անցորդները, ապա կարիք կա՞ արդյոք բացատրել, թե ինչու են Փաշինյանին մեծամասամբ հարցնում մանկապարտեզների ու մսուրների մասին, շնորհակալություն հայտնում թոշակի ծիծաղելի չնչին հավելման համար և գրեթե ոչ մի խոսք այն մասին, թե «Իսկ եթե վաղը պատերա՞զմ է»։
«Քո դարդերը մեզ տային․․․». ՀՀ իշխանությունն ու ջանասիրությամբ նրանց պահպանող ոստիկանները
Ռուսլան Աղաբաբյանը, որն այսօր մոսկվայաբնակ է, ծնվել ու 50 տարի ապրել է Երևանում, մեկնաբանում է․ «Երկուհազարականների սկզբի անլույս մթության ու ցրտի տարիներին Փաշինյանը դեռ անչափահաս էր և կարող էր չիմանալ, որ հայերին օգնեցին փրկվել ոչ միայն ճապոնական «Ֆուջիկա» նավթավառները, «Ժիգուլիի» ավտոմեքենայի մարտկոցները, բակի կտրված ծառերն ու վառելափայտ դարձած շքամուտքի դռները։ Անցյալի «վերապրողները» կհաստատեն. այն ժամանակներում հասարակության համախմբվածությունը ոչ պակաս կարևոր էր, քան պահածոների պաշարը. ահա թե ինչն ամենից շատ օգնեց ժողովրդին ողջ մնալ։ Եղածն անցած է, և այսօր դժվար է ասել, թե ինչպես իրենց կպահեն մարդիկ, որոնց իշխանությունը բաժանել է «մերոնց» ու «ձերոնց» ոչ միայն քաղաքականության մեջ, այլև արդեն եկեղեցու նկատմամբ վերաբերմունքով»։
Որևէ նման բանի մասին Նիկոլ Փաշինյանի՝ մի նպատակով «շարված» գուսանները չեն էլ ուզում մտածել, իսկ այդ ընթացքում բոլորի դեմ բոլորի առճակատումից պառակտված երկիրը դիմավորում է հերթական գարունը, որից հետո ամռանը՝ հունիսի յոթին, մարդիկ կգնան ընտրելու երկրի նոր ղեկավարին։ Թե՞ գործողին կթողնեն տեղում արդեն երրորդ անգամ։
Լրահոս
0