https://arm.sputniknews.ru/20260321/maghtum-em-haratev-khaghaghutjun-pashinjany-shnvorhavvorel-e-irancinerin-nvovruzi-artiv-100105600.html
Մաղթում եմ հարատև խաղաղություն. Փաշինյանը շնորհավորել է իրանցիներին Նովրուզի առթիվ
Մաղթում եմ հարատև խաղաղություն. Փաշինյանը շնորհավորել է իրանցիներին Նովրուզի առթիվ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչներին: 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T11:33+0400
2026-03-21T11:33+0400
2026-03-21T11:34+0400
նիկոլ փաշինյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
ուղերձ
նովրուզ
քուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81313688_0:0:1600:901_1920x0_80_0_0_3cfe9add714550a8628ba7de0f6736c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Փաշինյանը գարնան սկիզբն ավետող այս տոնի առթիվ մաղթել է հարատև խաղաղություն և բարօրություն բարեկամ Իրանին: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ մեր երկրների հարաբերությունները՝ ի շահ 2 բարեկամ ժողովուրդների:Նոր տարվա՝ Նավրոզի առիթով այսօր ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչներին:Նա քրդական համայնքի ընտանիքներին մաղթել է լիություն ու համերաշխություն, իսկ համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81313688_91:0:1514:1067_1920x0_80_0_0_1b45a696742cc62d08190a6c6542a11f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, ուղերձ, նովրուզ, քուրդ
նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, ուղերձ, նովրուզ, քուրդ
Մաղթում եմ հարատև խաղաղություն. Փաշինյանը շնորհավորել է իրանցիներին Նովրուզի առթիվ
11:33 21.03.2026 (Թարմացված է: 11:34 21.03.2026) Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչներին:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի աշխատակազմը:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին: Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ 2 բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա: Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»,- ասված է Իրանի գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Փաշինյանը գարնան սկիզբն ավետող այս տոնի առթիվ մաղթել է հարատև խաղաղություն և բարօրություն բարեկամ Իրանին: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ մեր երկրների հարաբերությունները՝ ի շահ 2 բարեկամ ժողովուրդների:
Նոր տարվա՝ Նավրոզի առիթով այսօր ՀՀ վարչապետը
շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչներին:
«Այս տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով: Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում»,- ասված է ուղերձում:
Նա քրդական համայնքի ընտանիքներին մաղթել է լիություն ու համերաշխություն, իսկ համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: