https://arm.sputniknews.ru/20260321/inqnadzig-pampusht-nrnak-44orjaji-masnakicy-kamavvor-zenqzinamterq-e-handznel-100116914.html
Ինքնաձիգ, փամփուշտ, նռնակ. 44–օրյայի մասնակիցը կամավոր զենք–զինամթերք է հանձնել
Ինքնաձիգ, փամփուշտ, նռնակ. 44–օրյայի մասնակիցը կամավոր զենք–զինամթերք է հանձնել
Sputnik Արմենիա
Քաղաքացին խնդրել է ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։ 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T19:33+0400
2026-03-21T19:33+0400
2026-03-21T19:55+0400
զենք
զինամթերք
լոռի
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ջրատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100116128_0:120:1280:840_1920x0_80_0_0_65ad0e2d9939fbae7abc5c56b6a36153.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ՀՀ Լոռու մարզում քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:Նշվում է, որ այսօր` մարտի 21–ին, Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք։Քաղաքացին հայտնել է նաև զենք–զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։ ՊՆ ՌՈ Վանաձորի բաժնի Ստեփանավանի հենակետի ծառայողները մեկնել են նրա նշած վայրը և ջրատարի մեջ հայտնաբերել պարկ։«Համատեղ միջոցառման արդյունքում պարկի մեջ հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 1 ինքնաձիգ, 8 փամփշտատուփ, որից 7-ը լիցքավորված է եղել 5․45 տրամաչափի 210 փամփուշտներով, 176 տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ, 5 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 2 գլանակ և 1 տրոտիլ տեսակի պայթուցիչ»,- ասված է հաղորդագրությունում:Առերևույթ հանցագործության վերաբերյալ կազմված հաղորդումը և փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։Թաթոյանի աջակիցները Գեղարքունիքում Ադրբեջանի նոր դիրքի վերաբերյալ տվյալներ են փոխանցել ՊՆ
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100116128_0:0:1280:960_1920x0_80_0_0_f4e3d076f4c42037fb0fea5a539d59f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զենք, զինամթերք, լոռի, հհ պաշտպանության նախարարություն (պն), ջրատար
զենք, զինամթերք, լոռի, հհ պաշտպանության նախարարություն (պն), ջրատար
Ինքնաձիգ, փամփուշտ, նռնակ. 44–օրյայի մասնակիցը կամավոր զենք–զինամթերք է հանձնել
19:33 21.03.2026 (Թարմացված է: 19:55 21.03.2026) Քաղաքացին խնդրել է ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ՀՀ Լոռու մարզում քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այսօր` մարտի 21–ին, Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք։
Քաղաքացին հայտնել է նաև զենք–զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։
ՊՆ ՌՈ Վանաձորի բաժնի Ստեփանավանի հենակետի ծառայողները մեկնել են նրա նշած վայրը և ջրատարի մեջ հայտնաբերել պարկ։
«Համատեղ միջոցառման արդյունքում պարկի մեջ հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 1 ինքնաձիգ, 8 փամփշտատուփ, որից 7-ը լիցքավորված է եղել 5․45 տրամաչափի 210 փամփուշտներով, 176 տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ, 5 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 2 գլանակ և 1 տրոտիլ տեսակի պայթուցիչ»,- ասված է հաղորդագրությունում:
Առերևույթ հանցագործության վերաբերյալ կազմված հաղորդումը և փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։