https://arm.sputniknews.ru/20260320/tnajin-kalanq-ev-grav-davit-hambardzumjani-eghbvor-khapanman-mijvocy-pvokhvel-e-100100783.html
Տնային կալանք և գրավ. Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
Տնային կալանք և գրավ. Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` կիրառվել է 10 մլն դրամ գրավ։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T21:36+0400
2026-03-20T21:36+0400
2026-03-20T22:31+0400
հայաստան
դավիթ համբարձումյան
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98719871_0:0:494:278_1920x0_80_0_0_b13ba7368c252095480231c8d833da99.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր` Գոռ Համբարձումյանի խափանման միջոցը կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը։Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը 1 ամսով կալանավորվել էր 2026 թվականի փետրվարի 12–ին։Նրա նկատմամբ վարույթ է նախաձեռնվել ՔՕ 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):Գոռ Համբարձումյանը քրեական գործով անցնում էր նաև 2022 թվականին։ Նա ու ևս մեկ անձ մեղադրվում էին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ Գոռ Համբարձումյանը գրեթե մեկ տարի կալանքի տակ էր գտնվում։ Նրա խափանման միջոցը փոխվել էր 2022 թվականի հուլիսի 8–ին, և նա ազատ էր արձակվել։ Այդ ժամանակ քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության հիմքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98719871_119:0:490:278_1920x0_80_0_0_cfbc5f57ba037a061c3795688349cbc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ համբարձումյան, տնային կալանք
հայաստան, դավիթ համբարձումյան, տնային կալանք
Տնային կալանք և գրավ. Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
21:36 20.03.2026 (Թարմացված է: 22:31 20.03.2026) Փաստաբանի խոսքով` կիրառվել է 10 մլն դրամ գրավ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր` Գոռ Համբարձումյանի խափանման միջոցը կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը։
«Նախնական դատական լսումների փուլում դատարանը Գոռ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով և 10 միլիոն դրամ գրավով»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը 1 ամսով
կալանավորվել էր 2026 թվականի փետրվարի 12–ին։
Նրա նկատմամբ վարույթ է նախաձեռնվել ՔՕ 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Գոռ Համբարձումյանը քրեական գործով անցնում էր նաև 2022 թվականին։ Նա ու ևս մեկ անձ մեղադրվում էին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ Գոռ Համբարձումյանը գրեթե մեկ տարի կալանքի տակ էր գտնվում։ Նրա խափանման միջոցը փոխվել էր 2022 թվականի հուլիսի 8–ին,
և նա ազատ էր արձակվել։ Այդ ժամանակ քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության հիմքով։