https://arm.sputniknews.ru/20260320/qkic-590-hazar-dvolar-hapshtakats-pashtvonjan-4-tarva-azatazrkman-e-datapartvel-100081065.html
ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակած անձինք 4 տարվա ազատազրկման են դատապարտվել
ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակած անձինք 4 տարվա ազատազրկման են դատապարտվել
Sputnik Արմենիա
Մեղադրյալների նկատմամբ սահմանված խափանման միջոցներն անփոփոխ են մնացել։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T15:40+0400
2026-03-20T15:40+0400
2026-03-20T15:58+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
հափշտակություն
ազատազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_b18362f8478382cd51e718c87c546351.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության գործով մեղադրյալներ Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը։Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանի` մարտի 18–ին կայացրած վճռի համաձայն` Գոռ Թադևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը և Էդգար Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանքն անփոփոխ են մնացել։Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վճռի բողոքարկման հարցը։Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ գումարի հիմնական մասը` 578․800 դոլարը, հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են:Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել, այդ թվում՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d6078b2c428a3fc31e0487ce4d8dc91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, հափշտակություն, ազատազրկում
հայաստան, հհ քննչական կոմիտե, հափշտակություն, ազատազրկում
ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակած անձինք 4 տարվա ազատազրկման են դատապարտվել
15:40 20.03.2026 (Թարմացված է: 15:58 20.03.2026) Մեղադրյալների նկատմամբ սահմանված խափանման միջոցներն անփոփոխ են մնացել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության գործով մեղադրյալներ Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանի` մարտի 18–ին կայացրած վճռի համաձայն` Գոռ Թադևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը և Էդգար Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանքն անփոփոխ են մնացել։
Դատախազությունից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վճռի բողոքարկման հարցը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ գումարի հիմնական մասը` 578․800 դոլարը,
հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են:
Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց գործով 2 անձ է
կալանավորվել, այդ թվում՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանը։