00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին

© Photo : provided by Keron FoundationՓարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Փարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Փարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Բաժանորդագրվել
Գրատունը համարվում է աշխարհի ամենաերկար գործող հայկական գրախանութներից մեկը և նշանավոր է իր հազվագյուտ ձեռագրերով, հին գրքերով և արժեքավոր նյութերով, որոնք ներկայացնում են հայկական մշակույթի և պատմության կարևորագույն դրվագներ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Փարիզի Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հազվագյուտ և արժեքավոր հավաքածուն, որն աճուրդի էր հանվել, գնել է «Wilco» ընկերությունը և նվիրաբերել «Կերոն» զարգացման հիմնադրամին։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։
Այս հավաքածուն, որն արդեն 95 տարի Փարիզի հայ համայնքի մշակութային կենտրոնի մասն է, 2025 թվականի հունիսի 11-ին աճուրդի էր հանվել:
© Photo : provided by Keron FoundationՓարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Редкие книги и рукописи из восточного книжного магазина Гранта Самуэляна, приобретенные на аукционе и переданные в дар фонду развития Керона компанией Wilco - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Փարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Փարիզի աճուրդում հայտնվել էին այնպիսի արժեքավոր գրքեր և ձեռագրեր, ինչպիսիք են Մաշտոցի ծիսարանները, Գրիգոր Նարեկացու «Նարեկ. Գիրք Աղոթքից» 1782 և 1829 թվականների տպագիր օրինակները, հեքիմարաններ և տարբեր ժողովածուներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես հայ միջնադարյան մշակույթի, այնպես էլ ժողովրդական բժշկության ուսումնասիրության համար։
© Photo : provided by Keron FoundationՓարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Редкие книги и рукописи из восточного книжного магазина Гранта Самуэляна, приобретенные на аукционе и переданные в дар фонду развития Керона компанией Wilco - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Փարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
«Wilco» կապիտալի կառավարման ընկերությանը, որը Հայաստանում գործում է 2002 թվականից, մասնակցել է աճուրդին և ձեռք բերել «Սամուելյան» գրախանութի հավաքածուից 17-19-րդ դարերի 13 տպագիր գիրք և 5 բացառիկ ձեռագիր։
«Այս հազվագյուտ գրքերն ու ձեռագրերը պատմական հիշողության և ավանդույթի կրողներն են։ Դրանց ձեռքբերումն ու վերադարձը հայկական մշակութային միջավայր մենք դիտարկում ենք որպես ներդրում այդ ժառանգության պահպանման և այն ապագա սերունդներին փոխանցելու գործում։ Կարծում ենք, որ երկրի երկարաժամկետ զարգացումը կապված է ոչ միայն տնտեսության և ներդրումների, այլև մշակութային և մտավոր ժառանգության պահպանման հետ», - նշել է «Wilco» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան:
© Photo : provided by Keron FoundationՓարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Редкие книги и рукописи из восточного книжного магазина Гранта Самуэляна, приобретенные на аукционе и переданные в дар фонду развития Керона компанией Wilco - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Փարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Ձեռք բերված հազվագյուտ գրքերն ու բացառիկ ձեռագրերը Wilco ընկերությունը փոխանցել է «Կերոն» զարգացման հիմնադրամին՝ որպես վստահելի կառույց, որն իր հիմնական առաքելությանը զուգահեռ իրականացնում է մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման նախաձեռնություններ։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել այդ արժեքավոր մշակությանին ժառանգությունն իրենց նվիրաբերելու համար։
© Photo : provided by Keron FoundationՓարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Редкие книги и рукописи из восточного книжного магазина Гранта Самуэляна, приобретенные на аукционе и переданные в дар фонду развития Керона компанией Wilco - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Փարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
«Մենք անչափ մտահոգ էինք Սամուելյան գրախանութի անգին ժառանգության ճակատագրով և մեզ համար մեծ ուրախություն էր, որ Wilco ընկերությանը հաջողվեց ձեռք բերել բացառիկ գրքերից որոշները և մեզ նվիրաբերել: Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս եզակի ձեռագրերի պահպանման ու դրանք ապագա սերունդներին հասանելի դարձնելու գործին և անչափ հպարտ ենք, որ կարող ենք լինել այս կարևոր մշակութային ժառանգության պահապանները»,- նշել է Արարքցյանը։
© Photo : provided by Keron FoundationՓարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Редкие книги и рукописи из восточного книжного магазина Гранта Самуэляна, приобретенные на аукционе и переданные в дар фонду развития Керона компанией Wilco - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Փարիզի Սամուելյանի գրախանութի հազվագյուտ հավաքածուն նվիրաբերվել է «Կերոն» հիմնադրամին
Հավելենք, որ գրախանութը (Librairie Orientale Hrant Samuelian) հիմնադրվել է լրագրող և արևելագետ Հրանտ Սամուելյանը 1930 թվականին Փարիզի Լատինական թաղամասի կենտրոնում: Նրան հաջողվել էր գնել մեծ գրադարանի սեփականատեր, պոլսահայ Պալենցի հին գրքերի հավաքածուն։ Գրատունը համարվում է աշխարհի ամենաերկար գործող հայկական գրախանութներից մեկը և նշանավոր է իր հազվագյուտ ձեռագրերով, հին գրքերով և արժեքավոր նյութերով, որոնք ներկայացնում են հայկական մշակույթի և պատմության կարևորագույն դրվագներ։ Գրախանութը ղեկավարել են հիմնադիր Հրանտ Սամուելյանը մինչև իր մահը՝ 1977 թվականը, ապա նրա երեխաները՝ Արմեն Սամուելյանը և Ալիս Ասլանյանը։ Սակայն 2016 թվականին գրախանութը փակվել է, իսկ 2025 թվականին Սամուելյանի ժառանգները որոշել են աճուրդի հանել գրախանութում պահպանվող հազվագյուտ գրքերի և ձեռագրերի ամբողջ հավաքածուն, որը մեծ արժեք է ներկայացնում հայկական մշակույթի և պատմության համար։
Լրահոս
0