00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միասնական աղոթքը կարող է ուժ դառնալ ամբողջ ազգի համար. տեր Մանուկ քահանա

Բաժանորդագրվել
Քահանան շեշտեց, որ վստահ է հոգևորականների արդարության մեջ՝ նրանց ծառայության և խոսքի առումով։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզի Կարմրավոր եկեղեցու և մի շարք գյուղերի հոգևոր հովիվ տեր Մանուկ քահանա Զեյնալյանը կարևորում է համազգային աղոթքի գաղափարը՝ այն դիտարկելով որպես հոգևոր միասնության և հույսի աղբյուր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա կոչ արեց տարբեր թեմերի հոգևորականներին միավորվել և աղոթքը դարձնել համազգային գործողություն։
«Արդեն ձևավորվել է մի ավանդույթ, երբ տարբեր թեմերից հոգևորականներ միանում են միասնական աղոթքներին։ Առիթ է մեր բոլոր եղբայրներին՝ ոչ միայն Մասյացոտնի, Արագածոտնի, երբեմն նաև Արթիկի թեմի քահանա եղբայրները միանան, այլև խնդրում և հրավիրում եմ նաև մեր բոլոր թեմերի հոգևոր եղբայրներին, որ մեր ուրբաթ օրերը դարձնենք իրապես աղոթքի օրեր։ Եկեք միանանք, բոլորս միանանք, ավելի հզոր կլինի, Տերը աղոթողների ձայնը լսում է»,– ասաց քահանան։
Նրա խոսքով՝ եթե ամբողջ ազգի հոգևորականները միավորվեն աղոթքի շուրջ, դա կարող է ոչ միայն ուժեղացնել հավատքը, այլև հույս ներշնչել հասարակությանը։ Տեր Մանուկ քահանան համոզված է, որ վերջին շրջանում տեղի ունեցած որոշ հոգևոր հայրերի խափանման միջոցների փոփոխությունները և այլ իրադարձություններ ևս կարելի է դիտարկել հենց այդ համատեքստում՝ որպես աղոթքի և հավատքի արդյունք։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մեր բոլորի միասնական աղոթքները իրապես շատ մեծ պտուղներ տվեցին, և դրա վառ օրինակն այն էր, որ նախ Միքայել սրբազանին տնային կալանք եղավ, հետո Արշակ սրբազանը ազատվեց, և առավել մեծ ուրախություն եղավ, որ մեր Մկրտիչ սրբազանը ազատվեց»,– նշեց նա։
Քահանան շեշտեց, որ վստահ է հոգևորականների արդարության մեջ՝ նրանց ծառայության և խոսքի առումով։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ դեռևս կա սպասում՝ կապված Բագրատ սրբազանի հետ, և հավատում է, որ այդ հարցում ևս փոփոխություն կլինի։
«Մենք Աստծուն աղոթում ենք և խնդրում, որ այս էլ փոխվի, և հույս ունենք, որ փոխվելու է։ Ամեն ինչ փոխվելու է, եթե մենք անկեղծ սրտով աղոթքով դիմենք Տիրոջը»,– ասաց քահանան։
Տեր Մանուկ քահանայի խոսքով՝ աղոթքը չպետք է սահմանափակվի միայն պահքի օրերով։ Նա կարևորեց հավատացյալի մշտական կապը Աստծու հետ՝ որպես կյանքի հիմք։ Նրա խոսքով՝ քրիստոնեական կյանքը ենթադրում է շարունակական հոգևոր աշխատանք՝ անկախ տարվա շրջանից։ Նրա կարծիքով` տարվա 365 օրն էլ քրիստոնյանի կյանքը պետք է պահքի օրերի պես լինի։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` հոգևորականներն ամեն շաբաթ միասնական աղոթք են հնչեցնում հանուն Հայաստանում և Բաքվում գտնվող բոլոր ապօրինի ազատազրկվածների։
Միասնական աղոթքն այսօր Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում էր, այս անգամ` Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի հոգևորականների հետ։
Լրահոս
0