https://arm.sputniknews.ru/20260320/krakum-en-yntrvoghneri-votqin-peskvovy-ukrainaji-harcum-em-dirqvorvoshman-ev-shantazhi-masin-100080104.html
Կրակում են ընտրողների ոտքին. Պեսկովը՝ Ուկրաինայի հարցում ԵՄ դիրքորոշման և շանտաժի մասին
Կրակում են ընտրողների ոտքին. Պեսկովը՝ Ուկրաինայի հարցում ԵՄ դիրքորոշման և շանտաժի մասին
Sputnik Արմենիա
Մոսկվան պնդում է՝ Կիևը պետք է դադարեցնի էներգետիկ շանտաժը, այդ թվում՝ Եվրոպայի երկրների նկատմամբ: 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T15:10+0400
2026-03-20T15:10+0400
2026-03-20T15:10+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96541008_0:156:3087:1892_1920x0_80_0_0_6d0f504f3c2a0fc73ede6a3a0d0eb7d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Եվրոպացիները շարունակում են կրակել սեփական ընտրողների ոտքին՝ պահպանելով ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը: Այսպես է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունը ռուսական գազի գնումների վերաբերյալ:Եվրահանձնաժողովի ղեկավարը, պատասխանելով Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրման մասին լրագրողների հարցին, հայտարարել էր, որ ԵՄ-ն կշարունակի հանածո էներգակիրներից հրաժարվելու կուրսը՝ հօգուտ էկոլոգիապես մաքուր աղբյուրների: Ընդ որում՝ նա չի կրկնել իր ավանդական կտրուկ պնդումներն այն մասին, թե ԵՄ-ն ողջ կազմով պետք է վերջնականապես հրաժարվի ռուսական հանածո վառելիքից:Պեսկովը նշել է, որ Եվրոպան մինչ օրս հրահրում է Ուկրաինայում հակամարտության շարունակությունը՝ խաղաղություն որոնելու ուղղված քաղաքականության փոխարեն:Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերով կոմպրեսորային կայանների վրա հարձակվելու Կիևի փորձերը սպառնալիք են ներկայացնում կրիտիկական ենթակառուցվածքների և միջազգային էներգետիկ երթուղիների համար:Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույս ունի մոտակա ժամանակներս շարունակել եռակողմ բանակցությունները, իսկ ներկայիս դադարը ժամանակավոր բնույթ է կրում:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96541008_179:0:2908:2047_1920x0_80_0_0_e420e338cb8c3c827cb72f6cf1e30860.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դմիտրի պեսկով
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դմիտրի պեսկով
Կրակում են ընտրողների ոտքին. Պեսկովը՝ Ուկրաինայի հարցում ԵՄ դիրքորոշման և շանտաժի մասին
Մոսկվան պնդում է՝ Կիևը պետք է դադարեցնի էներգետիկ շանտաժը, այդ թվում՝ Եվրոպայի երկրների նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Եվրոպացիները շարունակում են կրակել սեփական ընտրողների ոտքին՝ պահպանելով ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը: Այսպես է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունը ռուսական գազի գնումների վերաբերյալ:
Եվրահանձնաժողովի ղեկավարը, պատասխանելով Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրման մասին լրագրողների հարցին, հայտարարել էր, որ ԵՄ-ն կշարունակի հանածո էներգակիրներից հրաժարվելու կուրսը՝ հօգուտ էկոլոգիապես մաքուր աղբյուրների: Ընդ որում՝ նա չի կրկնել իր ավանդական կտրուկ պնդումներն այն մասին, թե ԵՄ-ն ողջ կազմով պետք է վերջնականապես հրաժարվի ռուսական հանածո վառելիքից:
Պեսկովը նշել է, որ Եվրոպան մինչ օրս հրահրում է Ուկրաինայում հակամարտության շարունակությունը՝ խաղաղություն որոնելու ուղղված քաղաքականության փոխարեն:
Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը համաձայնել Ուկրաինայի հետ էներգետիկ հրադադարի, Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ ուկրաինական վարչակարգը պետք է առանց որևէ նախապայմանի դադարեցնի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու փորձերը, ինչպես նաև էներգետիկ շանտաժը, այդ թվում՝ Եվրոպայի երկրների (Հունգարիայի և Սլովակիայի- խմբ.) նկատմամբ:
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերով կոմպրեսորային կայանների վրա հարձակվելու Կիևի փորձերը սպառնալիք են ներկայացնում կրիտիկական ենթակառուցվածքների և միջազգային էներգետիկ երթուղիների համար:
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույս ունի մոտակա ժամանակներս շարունակել եռակողմ բանակցությունները, իսկ ներկայիս դադարը ժամանակավոր բնույթ է կրում: