https://arm.sputniknews.ru/20260320/jermastitshany-chi-pvokhvi-bajc-kandzrevi-inch-eghanak-e-kankhatesum-surenjany-100060131.html
Ջերմաստիճանը չի փոխվի, բայց կանձրևի․ ի՞նչ եղանակ է կանխատեսում Սուրենյանը
Ջերմաստիճանը չի փոխվի, բայց կանձրևի․ ի՞նչ եղանակ է կանխատեսում Սուրենյանը
Sputnik Արմենիա
Այսօր գարնանային գիշերհավասարի օրն է, աստիճանաբար ցերեկվա տևողությունը կերկարի։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T11:01+0400
2026-03-20T11:01+0400
2026-03-20T11:03+0400
գիշերահավասար
լևոն ազիզյան
գագիկ սուրենյան
տեղումներ
ցիկլոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100060254_11:0:1280:714_1920x0_80_0_0_adef5eb5eab323fa4fbddc16e573a85a.jpg
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մարտի ողջ 3-րդ տասնօրյակի ընթացքում՝ ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։Նրա խոսքով՝ այս ցիկլոնը հանրապետությունում կպտտվի մարտի ողջ 3-րդ տասնօրյակի ընթացքում։ Առանձին հատվածներում նաև գարնան առաջին ամպրոպները կորոտան։ Վստահեցրեց՝ օդի ջերմաստիճանի նվազում հանրապետությունում չի կանխատեսվում։ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ անդրադառնալով գարնանային գիշերհավասարին՝ գրել է, որ մարտի 20-ին, Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:Ազիզյանը նշել է նաև, որ գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական երևույթներից մեկն է, համարվում է, որ այդ օրը ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Իրականում, սակայն, դա այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։Ազիզյանը շեշտել է, որ եկեղեցական շարժական տոներից մեկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի օրվա հաշվարկը կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 5-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ցերեկվա տևողությունը երկարում է, օդի ջերմաստիճանի նվազում հանրապետությունում չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան
Sputnik Արմենիա
Ցերեկվա տևողությունը երկարում է, օդի ջերմաստիճանի նվազում հանրապետությունում չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան
2026-03-20T11:01+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100060254_178:0:1130:714_1920x0_80_0_0_4dcc441c7e981e2ab3d7a1785682cb26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գիշերահավասար, լևոն ազիզյան, գագիկ սուրենյան, տեղումներ, ցիկլոն, видео
գիշերահավասար, լևոն ազիզյան, գագիկ սուրենյան, տեղումներ, ցիկլոն, видео
Ջերմաստիճանը չի փոխվի, բայց կանձրևի․ ի՞նչ եղանակ է կանխատեսում Սուրենյանը
11:01 20.03.2026 (Թարմացված է: 11:03 20.03.2026) Այսօր գարնանային գիշերհավասարի օրն է, աստիճանաբար ցերեկվա տևողությունը կերկարի։
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մարտի ողջ 3-րդ տասնօրյակի ընթացքում՝ ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Այսօր գիշերհավասարի օրն է, հետևաբար ցերեկվա տևողությունը վաղվանից կլինի ավելի շատ, քան գիշերվանը։ Մեր երկիրը Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության տակ է գտնվում։ Այս պահին լեռնային հովիտներում թաց ձյան և անձրևի տեղումներ են, իսկ հովտային հատվածներում՝ անձրև»,- նշել է Սուրենյանը։
Նրա խոսքով՝ այս ցիկլոնը հանրապետությունում կպտտվի մարտի ողջ 3-րդ տասնօրյակի ընթացքում։ Առանձին հատվածներում նաև գարնան առաջին ամպրոպները կորոտան։ Վստահեցրեց՝ օդի ջերմաստիճանի նվազում հանրապետությունում չի կանխատեսվում։
ՊՈԱԿ-ի տնօրեն
Լևոն Ազիզյանն էլ անդրադառնալով գարնանային գիշերհավասարին՝ գրել է, որ մարտի 20-ին, Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:
Ազիզյանը նշել է նաև, որ գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական երևույթներից մեկն է, համարվում է, որ այդ օրը ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Իրականում, սակայն, դա այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։
Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։
Ազիզյանը շեշտել է, որ եկեղեցական շարժական տոներից մեկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի օրվա հաշվարկը կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 5-ին: