https://arm.sputniknews.ru/20260320/hisusi-masin-netanjahui-khvosqyery-qnnadatutjan-aliq-e-arajacrel-tehrann-ardzaganqel-e-100090339.html
Հիսուսի մասին Նեթանյահուի խոսքերը քննադատության ալիք է առաջացրել. Թեհրանն արձագանքել է
Հիսուսի մասին Նեթանյահուի խոսքերը քննադատության ալիք է առաջացրել. Թեհրանն արձագանքել է
Sputnik Արմենիա
Քրիստոնյաների համար Հիսուսին Չինգիզ խանին հետ նույնշարքում դնելը և Քրիստոսի ուսմունքի աստվածային զորությունը ժխտելը պարզապես սրբապղծություն է։ Իսրայելի... 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T17:54+0400
2026-03-20T17:54+0400
2026-03-20T18:20+0400
իսրայել
բենիամին նեթանյահու
աբբաս արաղչի
հիսուս քրիստոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_0:22:1600:922_1920x0_80_0_0_681673766a512956a8007de7a9b9b752.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արտահայտությունը կտրուկ արձագանք է առաջացրել աշխարհի քրիստոնյաների շրջանում։ Նրա խոսքերը տեսակոնֆերանսի ժամանակ ընկալվել էին որպես վիրավորանք Հիսուսի հասցեին և սպառնալիք կրոնական զգացմունքներին, գրում է իսրայելյան Cursorinfo հարթակը։Իրանում իշխանության կայունության և երկրում գազային օբյեկտների վրա հարձակման մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Նեթանյահուն մեջբերել է ամերիկացի պատմաբան Ուիլ Դյուրանտին վերագրվող խոսքերը. «Հիսուսը Չինգիզ խանից լավը չէ, քանի որ եթե դու բավականաչափ ուժեղ ես, անողոք և հզոր, չարը կհաղթի բարուն։ Ագրեսիան կհաղթի չափավորությանը»։Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կտրուկ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերը, որոնցում նա Հիսուս Քրիստոսին համեմատել է Չինգիզ խանի հետ։Արաղչին նաև դատապարտել է Չինգիզ խանի «անզուսպ փառաբանությունը»՝ մոնղոլ նվաճողին անվանելով «ամենավատ դահիճը, որին երբևէ ճանաչել է մեր տարածաշրջանը»։Իրանի նախարարի խոսքով՝ նման արտահայտությունները լիովին համապատասխանում են «Իսրայելի վարչապետի՝ որպես հետախուզվող ռազմական հանցագործի ներկայիս կարգավիճակին»։Քննադատությունից հետո Իսրայելի վարչապետը շտապել է պաշտոնական հայտարարություն անել ու ընդգծել, որ չի վիրավորել Հիսուսին, այլ պարզապես մեջբերել է պատմաբանի խոսքերը։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_27:0:1450:1067_1920x0_80_0_0_fbe3c22c791f2b3f55be05d3ac0b1d26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, բենիամին նեթանյահու, աբբաս արաղչի, հիսուս քրիստոս
իսրայել, բենիամին նեթանյահու, աբբաս արաղչի, հիսուս քրիստոս
Հիսուսի մասին Նեթանյահուի խոսքերը քննադատության ալիք է առաջացրել. Թեհրանն արձագանքել է
17:54 20.03.2026 (Թարմացված է: 18:20 20.03.2026) Քրիստոնյաների համար Հիսուսին Չինգիզ խանին հետ նույնշարքում դնելը և Քրիստոսի ուսմունքի աստվածային զորությունը ժխտելը պարզապես սրբապղծություն է։ Իսրայելի վարչապետի հայտարարությունը սոցցանցերում բում է առաջացրել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արտահայտությունը կտրուկ արձագանք է առաջացրել աշխարհի քրիստոնյաների շրջանում։ Նրա խոսքերը տեսակոնֆերանսի ժամանակ ընկալվել էին որպես վիրավորանք Հիսուսի հասցեին և սպառնալիք կրոնական զգացմունքներին, գրում է իսրայելյան Cursorinfo հարթակը։
Իրանում իշխանության կայունության և երկրում գազային օբյեկտների վրա հարձակման մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Նեթանյահուն մեջբերել է ամերիկացի պատմաբան Ուիլ Դյուրանտին վերագրվող խոսքերը. «Հիսուսը Չինգիզ խանից լավը չէ, քանի որ եթե դու բավականաչափ ուժեղ ես, անողոք և հզոր, չարը կհաղթի բարուն։ Ագրեսիան կհաղթի չափավորությանը»։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կտրուկ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերը, որոնցում նա Հիսուս Քրիստոսին համեմատել է Չինգիզ խանի հետ։
«ԱՄՆ-ում քրիստոնյաների բարի կամքից այդքան կախված մարդու համար Նեթանյահուի բացահայտ քամահրանքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ բավականին ցուցանշական է», – գրել է Արաղչին X–ի իր էջում՝ կցելով Իսրայելի վարչապետի խոսքերի տեսանյութը։
Արաղչին նաև դատապարտել է Չինգիզ խանի «անզուսպ փառաբանությունը»՝ մոնղոլ նվաճողին անվանելով «ամենավատ դահիճը, որին երբևէ ճանաչել է մեր տարածաշրջանը»։
Իրանի նախարարի խոսքով՝ նման արտահայտությունները լիովին համապատասխանում են «Իսրայելի վարչապետի՝ որպես հետախուզվող ռազմական հանցագործի ներկայիս կարգավիճակին»։
Քննադատությունից հետո Իսրայելի վարչապետը շտապել է պաշտոնական հայտարարություն անել ու ընդգծել, որ չի վիրավորել Հիսուսին, այլ պարզապես մեջբերել է պատմաբանի խոսքերը։