https://arm.sputniknews.ru/20260320/arcakhci-knvojn-ir-erekhaji-het-gishervov-qk-tanelu-depqvov-usumnasirutjun-klini-nakharar-100067528.html
Արցախցի կնոջն իր երեխայի հետ գիշերով ՔԿ տանելու դեպքով ուսումնասիրություն կլինի. նախարար
Արցախցի կնոջն իր երեխայի հետ գիշերով ՔԿ տանելու դեպքով ուսումնասիրություն կլինի. նախարար
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանի խոսքով` արցախցի կնոջ դեպքով բոլոր հարցերը դառնալու են ուսումնասիրության առարկա և եթե որևէ բան այնպես չի արվել, դրան արձագանք կլինի։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T13:42+0400
2026-03-20T13:42+0400
2026-03-20T13:44+0400
գրառում
հհ քննչական կոմիտե
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98765109_0:84:1600:984_1920x0_80_0_0_867192daefac6edb45dee99a7b2ad095.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սոցցանցերում մեկնաբանություն գրելու համար արցախցի Գայանե Մեսրոպյանին գիշերով իր տնից ձերբակալելու և մանկահասակ երեխայի հետ Քննչական կոմիտե տարնելու դեպքով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրահանգել է ուսումնասիրություն սկսել։ Այս մասին Սարգսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։Նրա խոսքով` պետք է ուսումնասիվի բոլոր դրվագներ, սկսած գործողություն իրականացնելու ժամից։ Պետք է գնահատել տվյալ ժամին գործողության հրատապության աստիճանը։Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ արցախցի բազմազավակ կնոջը ՔԿ տարելու պատճառը մեկ տարի առաջ սոցցանցերում ինչ–որ մեկի գրառման տակ արված մեկնաբանությունն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որում օգտագործել էր «սատկացնել» բառը։ Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու մեկ տարի անց եկել հինգ երեխայի մոր հետևից և նրան յոթ տարեկան աղջկա հետ Նոր Հաճնից Դիլիջան տարել։Կնոջը երկու օր հարցաքննել են, նա ասել է, որ Փաշինյանի դեմ մեկնաբանության հեղինակն ինքն է: Այժմ կինը որևէ կարգավիճակ չունի, բայց նրա հեռախոսն առգրվված է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98765109_89:0:1512:1067_1920x0_80_0_0_328300b693e28d4edcbe8362cd1012b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրառում, հհ քննչական կոմիտե, արփինե սարգսյան
գրառում, հհ քննչական կոմիտե, արփինե սարգսյան
Արցախցի կնոջն իր երեխայի հետ գիշերով ՔԿ տանելու դեպքով ուսումնասիրություն կլինի. նախարար
13:42 20.03.2026 (Թարմացված է: 13:44 20.03.2026) Արփինե Սարգսյանի խոսքով` արցախցի կնոջ դեպքով բոլոր հարցերը դառնալու են ուսումնասիրության առարկա և եթե որևէ բան այնպես չի արվել, դրան արձագանք կլինի։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սոցցանցերում մեկնաբանություն գրելու համար արցախցի Գայանե Մեսրոպյանին գիշերով իր տնից ձերբակալելու և մանկահասակ երեխայի հետ Քննչական կոմիտե տարնելու դեպքով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրահանգել է ուսումնասիրություն սկսել։ Այս մասին Սարգսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես ևս տեսել եմ, թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, և եթե այդպես է, շատ մտահոգիչ է։ Ես հանձնարարել եմ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանը ուսումնասիրելու իրավիճակը, լսելու կնոջը և հասկանալու, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ իմ կողմից կլինի արձագանք»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` պետք է ուսումնասիվի բոլոր դրվագներ, սկսած գործողություն իրականացնելու ժամից։ Պետք է գնահատել տվյալ ժամին գործողության հրատապության աստիճանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ արցախցի բազմազավակ կնոջը ՔԿ տարելու պատճառը մեկ տարի առաջ սոցցանցերում ինչ–որ մեկի գրառման տակ արված մեկնաբանությունն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որում օգտագործել էր «սատկացնել» բառը։ Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու մեկ տարի անց եկել հինգ երեխայի մոր հետևից և նրան յոթ տարեկան աղջկա հետ Նոր Հաճնից Դիլիջան տարել։
Կնոջը երկու օր հարցաքննել են, նա ասել է, որ Փաշինյանի դեմ մեկնաբանության հեղինակն ինքն է: Այժմ կինը որևէ կարգավիճակ չունի, բայց նրա հեռախոսն առգրվված է։