https://arm.sputniknews.ru/20260319/vanadzvorum-kalanavvorel-en-2-eghbvor-vorvonq-hancavvor-kazmakerputjun-en-steghtsel-100034047.html
Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել
Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել
Sputnik Արմենիա
Վանաձորցի եղբայրները գործել են քրեական ենթամշակույթում ձևավորված «կարգուկանոնով»։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T14:35+0400
2026-03-19T14:35+0400
2026-03-19T14:36+0400
վանաձոր
եղբայր
հանցավոր կազմակերպություն
հանցագործություն
քրեական ենթամշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100031236_0:0:1280:720_1920x0_80_0_0_577670337a634cb5fda60b3a7566843f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Վանաձորում երկու եղբայր հանցավոր կազմակերպություն են ստեղծել, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, դերաբաշխում արել և հանրապետության տարբեր վայրերում հանցագործություններ ծրագրել ու կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Մարտի 3-ին, հերթական հանցանքը կատարելուց հետո վերադառնալիս, Լոռու քրեական ոստիկանները կանգնեցրել էին «Ռենո» և «Շևրոլե» մակնիշի մեքենաները, որոնցում եղել են եղբայրներն ու ևս հինգ հոգի։ Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել էին Լոռու մարզային վարչություն բնակարանային գողություն կատարելու կասկածանքով։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր Արջհովիտ գյուղի մի տնից հափշտակած գողոնը։Նախաձեռնվել էր քրեական վարույթ։Եղբայրներն էլ քրեական ենթամշակույթում ձևավորված վարքագծով պարտք գումարի 50 տոկոսը վերցնելու դիմաց կազմակերպել են հավաք և խնդրի շուրջ ծավալել պարզաբանումներ։Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հատկանիշներով։Վանաձորցի եղբայրները կալանավորված են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100031236_161:0:1121:720_1920x0_80_0_0_135908c663861367971b5c079d99fb3e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վանաձոր, եղբայր, հանցավոր կազմակերպություն, հանցագործություն, քրեական ենթամշակույթ
վանաձոր, եղբայր, հանցավոր կազմակերպություն, հանցագործություն, քրեական ենթամշակույթ
Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել
14:35 19.03.2026 (Թարմացված է: 14:36 19.03.2026) Վանաձորցի եղբայրները գործել են քրեական ենթամշակույթում ձևավորված «կարգուկանոնով»։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Վանաձորում երկու եղբայր հանցավոր կազմակերպություն են ստեղծել, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, դերաբաշխում արել և հանրապետության տարբեր վայրերում հանցագործություններ ծրագրել ու կատարել։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մարտի 3-ին, հերթական հանցանքը կատարելուց հետո վերադառնալիս, Լոռու քրեական ոստիկանները կանգնեցրել էին «Ռենո» և «Շևրոլե» մակնիշի մեքենաները, որոնցում եղել են եղբայրներն ու ևս հինգ հոգի։ Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել էին Լոռու մարզային վարչություն բնակարանային գողություն կատարելու կասկածանքով։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր Արջհովիտ գյուղի մի տնից հափշտակած գողոնը։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Պարզվել է, որ արտերկրում բնակվող, քրեական ենթամշակույթ կրող մեկը, օգտագործելով վանաձորցի եղբայրների ունեցած ազդեցությունը, նրանց միջոցով դիմել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մի բնակչի, որ վերադարձնի իրեն պարտք 300 հազար ռուսական ռուբլին կամ ավտոմեքենան։
Եղբայրներն էլ քրեական ենթամշակույթում ձևավորված վարքագծով պարտք գումարի 50 տոկոսը վերցնելու դիմաց կազմակերպել են հավաք և խնդրի շուրջ ծավալել պարզաբանումներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հատկանիշներով։
Վանաձորցի եղբայրները կալանավորված են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։