https://arm.sputniknews.ru/20260319/sajid-jalilin-irani-azgajin-anvtangutjan-khvorhrdi-nvor-qartughar-e-nshanakvel-100024597.html
Սայիդ Ջալիլին Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել
Սայիդ Ջալիլին Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել
Sputnik Արմենիա
Սայիդ Ջալիլին հայտնի է որպես արմատական պահպանողական և Արևմուտքի հետ հարաբերություններում կոշտ գծի կողմնակից։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T12:30+0400
2026-03-19T12:30+0400
2026-03-19T12:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
պաշտոն
սեյեդ մոջթաբա խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100023733_0:31:1600:931_1920x0_80_0_0_f34cbaa7f479eeb5b672e6257e92bf6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Սպանված Ալի Լարիջանիի փոխարեն Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Սայիդ Ջալիլին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին։Սայիդ Ջալիլին հայտնի է որպես իրանական քաղաքական շրջանակներում մեծ փորձով մարդ, նախկինում նա տարբեր բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել։2024 թվականին Ջալիլին մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն պարտվել է Մասուդ Փեզեշքիանին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100023733_0:0:1424:1067_1920x0_80_0_0_3a3c25b104af91eaa720a4e59d6ed03d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, պաշտոն, սեյեդ մոջթաբա խամենեի
իրանի իսլամական հանրապետություն, պաշտոն, սեյեդ մոջթաբա խամենեի
Սայիդ Ջալիլին Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել
12:30 19.03.2026 (Թարմացված է: 12:31 19.03.2026) Սայիդ Ջալիլին հայտնի է որպես արմատական պահպանողական և Արևմուտքի հետ հարաբերություններում կոշտ գծի կողմնակից։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Սպանված Ալի Լարիջանիի փոխարեն Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Սայիդ Ջալիլին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
Սայիդ Ջալիլին հայտնի է որպես իրանական քաղաքական շրջանակներում մեծ փորձով մարդ, նախկինում նա տարբեր բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել։
2024 թվականին Ջալիլին մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն պարտվել է Մասուդ Փեզեշքիանին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը
հաստատեց այդ լուրը։