https://arm.sputniknews.ru/20260319/qatarenergy-n-karvogh-e-fvors-mazhvor-hajtararel-emi-ev-asiaji-vorvosh-erkrneri-pajmanagreri-hamar-100048093.html
QatarEnergy-ն կարող է ֆորս-մաժոր հայտարարել ԵՄ–ի և Ասիայի որոշ երկրների պայմանագրերի համար
QatarEnergy-ն կարող է ֆորս-մաժոր հայտարարել ԵՄ–ի և Ասիայի որոշ երկրների պայմանագրերի համար
Sputnik Արմենիա
Ընկերության ղեկավարի խոսքով՝ ֆորս-մաժոր կարող է հայտարարվել մինչև հինգ տարի ժամկետով։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T18:54+0400
2026-03-19T18:54+0400
2026-03-19T18:54+0400
կատար
գազ
հեղուկ գազ
արտահանում
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99566704_0:117:1600:1017_1920x0_80_0_0_eeac9f3f78ef9e70528f43a15581b411.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Կատարի պետական QatarEnergy էներգետիկ ընկերությունը կարող է ֆորս-մաժոր հայտարարել դեպի Իտալիա, Բելգիա, Հարավային Կորեա և Չինաստան հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի մասով՝ իր գործարանների վրա հարձակումների հետևանքով արտադրության կորուստների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար Սաադ ալ-Քաաբիին։Ավելի վաղ QatarEnergy-ն հայտարարել էր, որ դադարեցրել է հեղուկացված գազի արտադրությունն իր բոլոր ձեռնարկություններում՝ դրանց վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Կատարում արտահանման տերմինալի հանկարծակի փակումը հանգեցրել է Եվրոպայում գազի գների կտրուկ աճի, որոնք հասել են 2023 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։Գազ արտահանող երկրների ֆորումի տվյալներով՝ Կատարն աշխարհում հեղուկացված բնական գազի արտադրության և վաճառքի առաջատար եռյակի մեջ է։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
կատար
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99566704_46:0:1555:1132_1920x0_80_0_0_628413c728003d79a2aaf963b7f33f83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կատար, գազ, հեղուկ գազ, արտահանում, մերձավոր արևելք
կատար, գազ, հեղուկ գազ, արտահանում, մերձավոր արևելք
QatarEnergy-ն կարող է ֆորս-մաժոր հայտարարել ԵՄ–ի և Ասիայի որոշ երկրների պայմանագրերի համար
Ընկերության ղեկավարի խոսքով՝ ֆորս-մաժոր կարող է հայտարարվել մինչև հինգ տարի ժամկետով։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Կատարի պետական QatarEnergy էներգետիկ ընկերությունը կարող է ֆորս-մաժոր հայտարարել դեպի Իտալիա, Բելգիա, Հարավային Կորեա և Չինաստան հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի մասով՝ իր գործարանների վրա հարձակումների հետևանքով արտադրության կորուստների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար Սաադ ալ-Քաաբիին։
«Մենք, հնարավոր է, ստիպված լինենք ֆորսմաժորային իրավիճակ հայտարարել մինչև հինգ տարի ժամկետով երկարաժամկետ պայմանագրերի մասով, որոնք վերաբերում են Իտալիա, Բելգիա, Կորեա և Չինաստան հեղուկաղցած բնական գազի մատակարարումներին»,-ասել է նա:
Ավելի վաղ QatarEnergy-ն հայտարարել էր, որ դադարեցրել է հեղուկացված գազի արտադրությունն իր բոլոր ձեռնարկություններում՝ դրանց վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Կատարում արտահանման տերմինալի հանկարծակի փակումը հանգեցրել է Եվրոպայում գազի գների կտրուկ աճի, որոնք հասել են 2023 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Գազ արտահանող երկրների ֆորումի տվյալներով՝ Կատարն աշխարհում հեղուկացված բնական գազի արտադրության և վաճառքի առաջատար եռյակի մեջ է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը
հաստատեց այդ լուրը։