00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ ենք օր առաջ սկսել. Խուդաթյանը` Թուրքիայի և ՀՀ–ի էներգհամակարգերի միացման մասին

© SputnikԴավիթ Խուդաթյան
Դավիթ Խուդաթյան - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2026
Բաժանորդագրվել
Նախարարը հակատրամաբանական նկարագարումներ համարեց այն դիտարկումները, երբ ասում են, թե Հայաստանի էներգետիկ համակարգի, այսպես կոչված, «ռուբիլնիկը» այսպիսով դնում ենք Թուրքիայի ձեռքում։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ–ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում մարտի 10–ին Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը, հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները։
«ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացումը կարող է նաև լրացուցիչ ամրություն հաղորդել երկու երկրների էներգահամակարգերին, քանի որ էներգետիկայի տրամաբանությունն այդպիսին է»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` հստակ որոշում կա ուսումնասիրություն իրականացնել և հասկանալ այդ մասով անհրաժեշտ ներդրումների ծավալը։ խուդաթյանը վստահեցրեց, որ հայկական կողմը պատրաստ է այդ ներդրումներն իրականացնել։
«Մենք պատրաստակամ ենք օր առաջ այդ աշխատանքները սկսելու այն պատկերացմամբ, որը նույնը կանեն նաև Թուրքիայի մեր գործընկերները, ինչը լրացուցիչ ամրություն կտա և՛ մեր, և՛ Թուրքիայի էներգետիկ համակարգերին»,– նշեց Խուդաթյանը։
Նա տրամաբանությանը հակասող համարեց այն դիտարկումները, թե Հայաստանի էներգետիկ համակարգի «ռուբիլնիկն» այսպիսով դնում ենք Թուրքիայի ձեռքում։
«Ձեր ասած գործիքը Հայաստանի դեպքում գտնվում է Հայաստանում, և այդպիսի անհրաժեշտություն չկա։ Ավելին ասեմ` Հայաստանի էներգետիկ համակարգը միացված է Իրանին, Վրաստանին, որտեղից արտահանում և ներկրում ենք էներգիա, ինչն էլ պատրաստվում ենք անել Թուրքիայի դեպքում»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք` փետրվարի 3–ին` 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ, Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր` տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը չորս հարևանների (Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան - խմբ.) հետ միացած գործի։
Հունվարի 29-ի ճեպազրույցում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։
Լրահոս
0