https://arm.sputniknews.ru/20260319/paterazmneri-fvonin-haravajin-kvovkasvov-ancnvogh-arevtrajin-ughinery-shat-karevvor-en-marta-kvos-100040529.html
Պատերազմների ֆոնին Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները շատ կարևոր են. Մարթա Կոս
Պատերազմների ֆոնին Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները շատ կարևոր են. Մարթա Կոս
Sputnik Արմենիա
Եվրոպացի դիվանագետը հայտարարել է, որ Բրյուսելը կօգնի Երևանին արդիականացնել իր ենթակառուցվածքները։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T16:47+0400
2026-03-19T16:47+0400
2026-03-19T18:45+0400
հայաստան
եվրամիություն
մարթա կոս
մհեր գրիգորյան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100046592_0:37:700:431_1920x0_80_0_0_e8562d7f3d7edeb4ef8bedeaca22ec53.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ։ Այս մասին Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։Նա նշեց, որ 2022 թվականից ի վեր Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է։ ԵՄ պաշտոնյան ընդգծեց, որ ճիշտ ներդրումների պարագայում այդ փոխադրումներըւ կարող են էլ ավելի աճել, ինչը բխում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հայաստանի շահերից։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100046592_39:0:662:467_1920x0_80_0_0_13de8e003997fd2c4d65925595e828d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, մարթա կոս, մհեր գրիգորյան, թրամփի ուղի (tripp)
հայաստան, եվրամիություն, մարթա կոս, մհեր գրիգորյան, թրամփի ուղի (tripp)
Պատերազմների ֆոնին Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները շատ կարևոր են. Մարթա Կոս
16:47 19.03.2026 (Թարմացված է: 18:45 19.03.2026) Եվրոպացի դիվանագետը հայտարարել է, որ Բրյուսելը կօգնի Երևանին արդիականացնել իր ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ։ Այս մասին Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ զրույցում մենք դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար»,–ասաց Կոսը։
Նա նշեց, որ 2022 թվականից ի վեր Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է։ ԵՄ պաշտոնյան ընդգծեց, որ ճիշտ ներդրումների պարագայում այդ փոխադրումներըւ կարող են էլ ավելի աճել, ինչը բխում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հայաստանի շահերից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։