https://arm.sputniknews.ru/20260319/ishkhan-chesar-orbeljani-aparanqy-kverakangnvi-100021150.html
Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը կվերականգնվի
Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը կվերականգնվի
Sputnik Արմենիա
Պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագծի համար տրամադրվել է 8.789.000 դրամ: 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T11:13+0400
2026-03-19T11:13+0400
2026-03-19T11:15+0400
հայաստան
չեսար օրբելյան
չեսարի պալատ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77139022_0:83:1601:983_1920x0_80_0_0_d67859f83d24d8cfd9876f5919c508e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում գտնվող «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի տարածքին կից հողամասերը և գույքը ճանաչվեցին հանրության գերակա շահ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Որոշման մեջ նշվում է, որ այսպիսով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը կկարողանա ապահովել հուշարձանի հետագա պահպանությունը, վերականգնումն ու կենսագործունեությունը:Նախարարության պատվերով 2024 թ. մշակվել է Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագիծ (8.789.000 դրամ), որով նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել հուշարձանը:Հորս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստոցը։ Այստեղ գտնվում են 13–14–րդ դդ․ Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության պահպանված լավագույն նմուշներից մեկը համարվող պալատական համալիրի և եկեղեցու ավերակները, իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ հայոց և վրաց ամիրսպասալար, իշխան Մեծ Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ:30 երեխաների գերեզմանոց ու միջնադարյան պալատ․ վայոցձորյան պեղումների արդյունքները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77139022_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d95c6549c54f72023b9a7ad7b702b7ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չեսար օրբելյան, չեսարի պալատ, հհ կառավարություն
հայաստան, չեսար օրբելյան, չեսարի պալատ, հհ կառավարություն
Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը կվերականգնվի
11:13 19.03.2026 (Թարմացված է: 11:15 19.03.2026) Պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագծի համար տրամադրվել է 8.789.000 դրամ:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում գտնվող «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի տարածքին կից հողամասերը և գույքը ճանաչվեցին հանրության գերակա շահ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ այսպիսով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը կկարողանա ապահովել հուշարձանի հետագա պահպանությունը, վերականգնումն ու կենսագործունեությունը:
«Հուշարձանի տարածքը կամբողջականանա, կապահովվի նրա պահպանությունը, կիրականացվի ուսումնասիրություններ, կկազմակերպվեն հնագիտական պեղումներ, կամրակայվեն և կվերականգնվեն պահպանված կառույցների մնացորդները և կիրականացվեն հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նախարարության պատվերով 2024 թ. մշակվել է Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագիծ (8.789.000 դրամ), որով նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել հուշարձանը:
Հորս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստոցը։ Այստեղ գտնվում են 13–14–րդ դդ․ Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության պահպանված լավագույն նմուշներից մեկը համարվող պալատական համալիրի և եկեղեցու ավերակները, իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ հայոց և վրաց ամիրսպասալար, իշխան Մեծ Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ: