https://arm.sputniknews.ru/20260319/hopn-ajs-gisher-138-ukrainakan-ats-e-vochnchacrel-rusastani-taratsqum-p-100016142.html
ՀՕՊ–ն այս գիշեր 138 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. Պ
ՀՕՊ–ն այս գիշեր 138 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. Պ
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T09:22+0400
2026-03-19T09:22+0400
2026-03-19T09:22+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
հակաօդային պաշտպանություն (հօպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_0:0:3072:1728_1920x0_80_0_0_1bf3664c8acec322b6ccefec9f9c38d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 138 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_140:0:2871:2048_1920x0_80_0_0_afedd60bfa8a552abbfbe08cb942fde6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), հակաօդային պաշտպանություն (հօպ)
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), հակաօդային պաշտպանություն (հօպ)
ՀՕՊ–ն այս գիշեր 138 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. Պ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 138 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«40 ԱԹՍ ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասում, 35-ը՝ Ղրիմում, 28-ը՝ Ստավրոպոլի երկրամասում, 8-ը` Կուրսկի, 2-ը՝ Ռոստովի մարզի տարածքում։ Եվս 18 ԱԹՍ չեզոքացվել է Ազովի ծովի, 7-ը՝ Սև ծովի վրա ջրատարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։