https://arm.sputniknews.ru/20260319/hh-sahmanamerdz-gjugherum-tneri-karucman-artvonutjunneri-nvor-qvvota-sahmanvec-100024714.html
ՀՀ սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա սահմանվեց
ՀՀ սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա սահմանվեց
Sputnik Արմենիա
Այս ծրագրի իրականացման համար 2026 թ. պետական բյուջեում կկատարվի փոփոխություն՝ կլինի շուրջ 1 մլրդ 398 մլն դրամի ավելացում։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T12:32+0400
2026-03-19T12:32+0400
2026-03-19T12:38+0400
սահմանամերձ գյուղեր
տուն
հիփոթեքային վարկ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76799946_0:75:1600:975_1920x0_80_0_0_ddd07163d0287b2a426a5c65c950d978.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա սահմանվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Նշենք, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների կառուցման հիփոթեքի ծրագիրը կառավարությունը սկսեց սուբսիդավորել 2022 թվականից։ Սուբսիդավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ։ 2024–ից ծրագիրը սկսեց վերաբերել միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերին, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղին:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծրագիրը դուրս է գալիս զուտ սահմանամերձ գյուղերի տրամաբանությունից և մտնում է դպրոցամերձ համայնքներ («300 դպրոց» ծրագրի շրջանակում)։Ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31–ը և սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820–ը։ Կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026 թ. կավելանա 1170–ով, ընդ որում, ամսական շահառուների թվի աճը կկազմի 130։Ծրագիրը կվերաբերի 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին, ինչպես նաև այն բնակավայրերի բնակիչներին, որտեղ նախորդիվ արձանագրվել է պասիվ դիմելիություն՝ բնակչության թվի համեմատ և որտեղ կառուցվող/կառուցված դպրոցներում առկա է աշակերտների համալրվածության խնդիր։Այս նպատակով 2026 թ. պետական բյուջեում կկատարվի փոփոխություն՝ կլինի շուրջ 1 մլրդ 398 մլն դրամի ավելացում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76799946_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8ae696daee3a514cd4ea5402547c72af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանամերձ գյուղեր, տուն, հիփոթեքային վարկ, հհ կառավարություն
սահմանամերձ գյուղեր, տուն, հիփոթեքային վարկ, հհ կառավարություն
ՀՀ սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա սահմանվեց
12:32 19.03.2026 (Թարմացված է: 12:38 19.03.2026) Այս ծրագրի իրականացման համար 2026 թ. պետական բյուջեում կկատարվի փոփոխություն՝ կլինի շուրջ 1 մլրդ 398 մլն դրամի ավելացում։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա սահմանվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նշենք, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների կառուցման հիփոթեքի ծրագիրը կառավարությունը սկսեց սուբսիդավորել 2022 թվականից։ Սուբսիդավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ։ 2024–ից ծրագիրը սկսեց
վերաբերել միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերին, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծրագիրը դուրս է գալիս զուտ սահմանամերձ գյուղերի տրամաբանությունից և մտնում է դպրոցամերձ համայնքներ («300 դպրոց» ծրագրի շրջանակում)։
«Այս պահի դրությամբ մենք մոտ 1400 նոր տան ֆինանսավորում ենք իրականացնում։ Ընդհանուր առմամբ, այս պահին 3700 կարգի տների քվոտա ենք բացել, որոնց շինարարությունը տեղի է ունենում»,– հայտարարեց նա։
Ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31–ը և սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820–ը։ Կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026 թ. կավելանա 1170–ով, ընդ որում, ամսական շահառուների թվի աճը կկազմի 130։
Ծրագիրը կվերաբերի 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին, ինչպես նաև այն բնակավայրերի բնակիչներին, որտեղ նախորդիվ արձանագրվել է պասիվ դիմելիություն՝ բնակչության թվի համեմատ և որտեղ կառուցվող/կառուցված դպրոցներում առկա է աշակերտների համալրվածության խնդիր։
Այս նպատակով 2026 թ. պետական բյուջեում կկատարվի փոփոխություն՝ կլինի շուրջ 1 մլրդ 398 մլն դրամի ավելացում։