https://arm.sputniknews.ru/20260319/hh-ev-lgh-zhvoghvovurdneric-taqcvel-e-irakanutjuny-pashinjan-100028760.html
ՀՀ և ԼՂ ժողովուրդներից թաքցվել է իրականությունը. Փաշինյան
ՀՀ և ԼՂ ժողովուրդներից թաքցվել է իրականությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ուղիղ մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ նախկին նախագահների հասցեին։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T13:33+0400
2026-03-19T13:33+0400
2026-03-19T13:34+0400
հայաստան
արցախ
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100024891_0:0:1200:675_1920x0_80_0_0_1a6fa13505e53c1cbec1f88c566e31ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2023 թվականին հստակ ծրագիր էր առաջարկել Լեռնային Ղարաբաղին, որը մերժվել է ԼՂ նոր իշխանությունների կողմից։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ԼՂ–ն Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է»,– ասաց նա` ավելացնելով, որ կադաստրի կոմիտեի նախագահի հետ իր վերջին զրույցի ընթացքում նա զեկուցել է, որ 2000–ականների կեսերին ՀՀ կառավարությունը տարհանման ծրագիր է մշակել, ըստ որի` ՀՀ ներկայիս սահմաններից այն կողմ հատվածը մեծ տառերով նշված է Ադրբեջան։Ըստ նրա` այսպիսով ՀՀ և ԼՂ ժողովուրդներից թաքցվել է իրականությունը։«Ինչո՞ւ է թաքցվել իրողությունը, ինչո՞ւ է թաքցվել 1996 թ. Լիսաբոնի գագաթնաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերն ամբողջովին հրապարակված են, ինչո՞ւ աղմուկ–աղաղակ չկա այդ փաստաթղթերի վերաբերյալ…Չկա, քանի որ ամբողջովին հրապարակված են դրանք։ Այդ ճշմարտությունը, սակայն, ունի զարգանալու տեղ…Այդ պատմությունը ՀՀ անկախ պետությունը թույլ չտալն է։ Այդ պրոցեսը ղեկավարել են Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա–բելառուսական օլիգարխներին են բերել»,– ասաց նա։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը նոյեմբերի 2-ին հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ, այդ թվում` 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, միջնորդների` 2019 թվականին ներկայացված առաջարկները, Սերժ Սարգսյանի նամակը և այլն։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100024891_143:0:1043:675_1920x0_80_0_0_188a426b563fe7d7415e4592409b7ddf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ
հայաստան, արցախ, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ
ՀՀ և ԼՂ ժողովուրդներից թաքցվել է իրականությունը. Փաշինյան
13:33 19.03.2026 (Թարմացված է: 13:34 19.03.2026) Նիկոլ Փաշինյանն ուղիղ մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ նախկին նախագահների հասցեին։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2023 թվականին հստակ ծրագիր էր առաջարկել Լեռնային Ղարաբաղին, որը մերժվել է ԼՂ նոր իշխանությունների կողմից։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ԼՂ–ն Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է»,– ասաց նա` ավելացնելով, որ կադաստրի կոմիտեի նախագահի հետ իր վերջին զրույցի ընթացքում նա զեկուցել է, որ 2000–ականների կեսերին ՀՀ կառավարությունը տարհանման ծրագիր է մշակել, ըստ որի` ՀՀ ներկայիս սահմաններից այն կողմ հատվածը մեծ տառերով նշված է Ադրբեջան։
Ըստ նրա` այսպիսով ՀՀ և ԼՂ ժողովուրդներից թաքցվել է իրականությունը։
«Ինչո՞ւ է թաքցվել իրողությունը, ինչո՞ւ է թաքցվել 1996 թ. Լիսաբոնի գագաթնաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերն ամբողջովին հրապարակված են, ինչո՞ւ աղմուկ–աղաղակ չկա այդ փաստաթղթերի վերաբերյալ…Չկա, քանի որ ամբողջովին հրապարակված են դրանք։ Այդ ճշմարտությունը, սակայն, ունի զարգանալու տեղ…Այդ պատմությունը ՀՀ անկախ պետությունը թույլ չտալն է։ Այդ պրոցեսը ղեկավարել են Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա–բելառուսական օլիգարխներին են բերել»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը նոյեմբերի 2-ին
հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ, այդ թվում` 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, միջնորդների` 2019 թվականին ներկայացված առաջարկները, Սերժ Սարգսյանի նամակը և այլն։