https://arm.sputniknews.ru/20260319/havatum-enq-pasterin-voch-te-heqiatnerin-orbany-ukrainajin-vark-tramadrelu-masin-100037518.html
Հավատում ենք փաստերին, ոչ թե հեքիաթներին. Օրբանը` Ուկրաինային վարկ տրամադրելու մասին
Հավատում ենք փաստերին, ոչ թե հեքիաթներին. Օրբանը` Ուկրաինային վարկ տրամադրելու մասին
Sputnik Արմենիա
Հունգարիայի վարչապետը հաստատել է իր դիրքորոշումը և կրկին պահանջել, որ Կիևն ապաարգելափակի նավթի մատակարարումները։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T15:54+0400
2026-03-19T15:54+0400
2026-03-19T15:55+0400
հունգարիա
վիկտոր օրբան
վարկ
եվրամիություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100047139_0:0:1280:721_1920x0_80_0_0_7afd9e246defdc49ec92e9fbe204ff30.jpg
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, խոսելով ԵՄ-ի կողմից Կիևի համար նախատեսված 90 մլրդ եվրոյի վարկի մասին, հայտարարել է, որ Բուդապեշտը Ուկրաինային կաջակցի միայն այն բանից հետո, երբ Կիևը դադարի արգելափակել «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն, թե ինչպես ստիպեն Հունգարիային հաստատել Ուկրաինայի վարկը: «Politico»-ն էլ գրում է, որ ԵՄ-ն կարող է դատի տալ Օրբանին՝ Կիևին 90 մլրդ եվրո վարկ տրամադրելու վրա վետո դնելու համար: Նշվում է, որ ԵՄ-ն խուսափում էր երկրի ղեկավարության հետ մեծ բախումից, սակայն այդ զգուշավոր հաշվարկը կարող է փոխվել Հունգարիայում սպասվող ընտրություններից հետո, եթե Օրբանը վերանշանակվի:Կիևը հունվարի 27-ից դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա և Հունգարիա՝ պատճառաբանելով, թե խողովակաշարը վնասվել է: Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիք մատակարարել Ուկրաինա, ապա արգելափակել է Կիևին ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի տրամադրումն ու 20-րդ պատժամիջոցների փաթեթը: Սա արվել է ի պատասխան Կիևի ռեժիմի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով:Կիևը չեղարկել է «Դրուժբա» նավթամուղի հարցով հանդիպումը. Սիյարտո
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Орбан заявил, что больше не верит сказкам Зеленского
Sputnik Արմենիա
Орбан заявил, что больше не верит сказкам Зеленского
2026-03-19T15:54+0400
true
PT0M37S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100047139_217:0:1204:740_1920x0_80_0_0_1332a274afd48b69887e3ab87abf0579.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, վիկտոր օրբան, վարկ, եվրամիություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
հունգարիա, վիկտոր օրբան, վարկ, եվրամիություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հավատում ենք փաստերին, ոչ թե հեքիաթներին. Օրբանը` Ուկրաինային վարկ տրամադրելու մասին
15:54 19.03.2026 (Թարմացված է: 15:55 19.03.2026) Հունգարիայի վարչապետը հաստատել է իր դիրքորոշումը և կրկին պահանջել, որ Կիևն ապաարգելափակի նավթի մատակարարումները։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, խոսելով ԵՄ-ի կողմից Կիևի համար նախատեսված 90 մլրդ եվրոյի վարկի մասին, հայտարարել է, որ Բուդապեշտը Ուկրաինային կաջակցի միայն այն բանից հետո, երբ Կիևը դադարի արգելափակել «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։
«Այստեղ Ուկրաինայի օգտին կայացված որևէ որոշման երբեք չեմ աջակցի։ Հունգարիայի դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային, երբ ստանանք մեր նավթը, որը նրանք արգելափակել են։ Մինչ այդ Ուկրաինայի համար բարենպաստ որևէ որոշում չի կայացվի։ Մենք հավատում ենք միայն փաստերին, մնացած ամեն ինչը պարզապես հեքիաթներ են», – ԵՄ գագաթնաժողովի շրջանակում ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն, թե ինչպես ստիպեն Հունգարիային հաստատել Ուկրաինայի վարկը: «Politico»-ն էլ գրում է, որ ԵՄ-ն կարող է դատի տալ Օրբանին՝ Կիևին 90 մլրդ եվրո վարկ տրամադրելու վրա վետո դնելու համար: Նշվում է, որ ԵՄ-ն խուսափում էր երկրի ղեկավարության հետ մեծ բախումից, սակայն այդ զգուշավոր հաշվարկը կարող է փոխվել Հունգարիայում սպասվող ընտրություններից հետո, եթե Օրբանը վերանշանակվի:
Կիևը հունվարի 27-ից դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա և Հունգարիա՝ պատճառաբանելով, թե խողովակաշարը վնասվել է: Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիք մատակարարել Ուկրաինա, ապա արգելափակել է Կիևին ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի տրամադրումն ու 20-րդ պատժամիջոցների փաթեթը: Սա արվել է ի պատասխան Կիևի ռեժիմի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով: