00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կաթնամթերքի խնդիր կա՞. փորձագետը` հեռանկարների մասին

© Sputnik / Asatur YesayantsМолочные продукты в магазине
Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2026
Բաժանորդագրվել
Տեղական արտադրողների համար կաթի փոշու մատակարարումներն այս պահին չեն ընդհատվում։ Սակայն օրվա խնդրից բացի, պետք չէ մոռանալ երկարամյա պրոբլեմը. ոլորտի ներկայիս կառավարումը «առաջ չի գցում» կաթի արտադրությունը (մինչդեռ ինքնաբավության համար այն պետք է կրկնապատկել)։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանը կարող է արտադրել երկրում սպառվող կաթնամթերքի մեծ մասը, սակայն ոլորտին անհրաժեշտ է նոր տեսակի կառավարում։ Sputnik Արմենիայի հետ զրուցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։
«Այժմ Հայաստանի` կաթի փոշու ներմուծման կեսից ավելին բաժին է ընկնում Իրանին։ Ընդ որում` չնայած անկայուն իրավիճակին` այդ ներմուծումները չեն ընդհատվում, ըստ ամենայնի, հարևան պետության բարի կամքի շնորհիվ», – ասաց Գիգոյանը` հավելելով, որ աշխատանքներ են տարվում նաև ԵԱՏՄ խոշոր մատակարարների` Ռուսաստանի և Բելառուսի, ինչպես նաև` ԵՄ երկրների հետ։
Սակայն, ըստ նրա, տեղական արտադրությունը կարելի է ավելացնել ոչ միայն ներմուծված հումքի, այլև սեփական ռեսուրսների հաշվին։
«Այո՛, վերջին տարիներին անասնապահության ոլորտում ավելացել են աջակցության ծրագրերը, սակայն նոր, ժամանակակից անասնապահական ֆերմաները դեռ այդքան արագ չեն ստեղծվում, որքան անհրաժեշտ է. ինքնաբավությանը մոտ լինելու համար կաթի միջին արտադրությունը մեկ կովից երկրում պետք է ավելացնել 2 – 2,2 անգամ` ներկայիս 2,8 – 3 տոննայից հասցնելով 5 -6–ի»,– ասաց միության նախագահը։
Թիվ մեկ խնդիրը, ըստ նրա, ոլորտի կառավարումն է։

Ի՞նչ կապ ունեն կառավարումն ու կաթը

Եվ իրոք` ի՞նչ խնդիր կա, եթե շուկան ազատ է, և յուրաքանչյուր ոք կարող է ներդրումներ կատարել, առավել ևս որ հումքի մասով տեղական շուկան հագեցած չէ։ Ի պատասխան մեր զրուցակիցը նշեց կառավարման երկու խնդիր` վերահսկողություն և բիզնեսի ինքնակազմակերպում։
Իհարկե, գործում են տեսչական մարմինները, սակայն նրանք չունեն այդքան մարդկային ռեսուրս, որպեսզի ստուգեն բոլոր արտադրողներին։ Արդյունքում արտադրողների մի մասն օգտագործում է կաթնային յուղի փոխարինիչներ, ինչի «շնորհիվ» էլ նրանք շահագրգռված չեն ավելի շատ կաթ մթերելու։ Մասնագետի խոսքով` շուկայում կա բավականին շատ այնպիսի էժան կաթնամթերք, որ ակնհայտ է` առանց բուսական յուղի նման գին հնարավոր չէ ստանալ։
«Տեսչությունն էլ այդքան մարդկային ռեսուրս չունի, որ բացահայտի բոլոր ոչ բարեխիղճ արտադրողերին։ Թեկուզև պայմանականորեն տասից երկուսին կամ երեքին բացահայտում, տուգանում են, բայց մնացած 6-7–ից առնվազն 2-3-ն էլ շարունակում են խախտումները` չուզենալով գին գցելու մրցավազքից դուրս մնալ», – ասաց Գիգոյանը։
Իհարկե, չմակնշված բուսական յուղով կաթնամթերքը չի համապատասխանում ազգային և ԵԱՏՄ կանոնակարգերին, սակայն խնդիրը միայն դա չէ։ Ինչպես ասացինք, որքան շատ արտադրողները կիրառեն փոխարինիչներ, այնքան քիչ շահագրգռված կլինեն ֆերմերից կաթ մթերելու հարցում։ Այդ պատճառով գյուղերում նվազում է նաև անասնաբուծության գրավչությունը, դանդաղում է ոլորտի որակական տրանֆորմացիան։
«Մեր մասնագետները հաճախ են լինում գյուղերում, հատկապես` լեռնային, անասնապահական տարածաշրջաններում, և այնտեղ սեփական աչքով նկատում, որ անասնապահությամբ զբաղվողների թիվը պակասում է։ Խոշոր տնտեսություններ ևս ստեղծվում են, բայց ավելի դանդաղ, քան փակվում են փոքրերը», – նշեց Գիգոյանը։

Ոչ միայն կառավարում, այլև ինքնակառավարում

Զարգացած երկրներում վաղուց եկել են այն համոզման, որ ոչ ոք այդքան շահագրգռված չէ ոլորտի ճիշտ աշխատանքի մեջ, որքան ինքը` ոլորտը։ Այսինքն` մասամբ հենց արտադրողնե՞րն են դիմադրում իրենց ոլորտի առողջացմանը։
«Միգուցե բիզնեսը դեռ վստահ չէ, որ միությունը իրականում կպաշտպանի բոլորի, այլ ոչ թե մեկի կամ երկուսի շահերը։ Սակայն պետությունն էլ կարող է այս հարցում օգնել` սահմանելով այդպիսի միության համար խաղի հստակ կանոններ, որոնք կբացառեն որևէ հովանավորչություն», – ասաց Գիգոյանը։
Մի շարք զարգացած երկրներում բիզնեսի համար սահմանված է պարտադիր պահանջ` անդամակցելու ոլորտային միությանը։ Իր կողմից պետությունը հետևում է, որ յուրաքանչուր ընկերություն ունենա ձայնի իրավունք։ Որոշ երկրներում վերահսկողական նպատակներով կառավարությունից նաև ներկայացուցիչներ են ընդգրկվում միության խորհրդի կազմի մեջ։
Այս դեպքում պետությունը մաքսիմալ արագ է արձագանքում ոլորտից եկող խնդիրներին, սակայն դրանց մեծ մասը ոլորտը ունակ է լուծել ինքնուրույն (ինչպես, օրինակ, մեր օրգանիզմի իմունիտետը մեզ թույլ է տալիս ամեն օր բժշկի չդիմել)։
«Այդպես ոլորտը ինքը կհայտնաբերի խախտումներ, կկազմակերպի դասընթացներ, կաշխատի նաև կերերի խնդիրը լուծելու վրա», – ընդգծեց Գիգոյանը։
Նշենք, որ Հայաստանում վերջին տարիներին փոքր–ինչ պակասել է կերային մշակաբույսերի ցանքը։ Բացի այդ, խորհրդային ժամանակներից հետո գրեթե չի կատարվում կերի պահածոյացում (սիլոսացում)։ Ավելացնելու տեղ ունեն նաև կերային հացահատիկի` գարու և եգիպտացորենի ցանքերը։
«Այս ամենի արտադրությունը (կարիքի դեպքում էլ` արագ ներմուծումը) միությունը կարող է կազմակերպել ինքնուրույն կամ էլ պետությունից աջակցություն խնդրել,– նշեց Գիգոյանը։

Արդյունքում...

Ոլորտի կառավարման բարելավումը, իհարկե, արմատական հարց է և օրվա խնդրի` Իրանից ներմուծումների հետ ուղիղ կապ չունի։ Սակայն այսպիսի խոր հարցերը տարիների ընթացքում լուծելով` կարելի է պարենի հարցում մեր երկիրը դարձնել ավելի պաշտպանված` ապագայի շոկերի առջև։
Լրահոս
0