https://arm.sputniknews.ru/20260319/dzer-shnvorhiv-hnchec-rd-orhnergy-putiny-tsnki-e-ijel-paralimpik-khagheri-medalakri-arjev-100052586.html
Ձեր շնորհիվ հնչեց ՌԴ օրհներգը. Պուտինը ծնկի է իջել պարալիմպիկ խաղերի մեդալակրի առջև
Ձեր շնորհիվ հնչեց ՌԴ օրհներգը. Պուտինը ծնկի է իջել պարալիմպիկ խաղերի մեդալակրի առջև
Sputnik Արմենիա
Երկրի ղեկավարը պարալիմպիկ խաղերի ռուսաստանցի չեմպիոններին պարգևատրել է Բարեկամության շքանշաններով՝ մարզական բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և... 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T21:11+0400
2026-03-19T21:11+0400
2026-03-19T21:11+0400
վլադիմիր պուտին
պարալիմպիկ խաղեր
մեդալ
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100050278_0:0:1280:721_1920x0_80_0_0_5faabc6a174fba97fc5578cb54b06be2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Բարեկամության շքանշաններով է պարգևատրել Իտալիայում կայացած Պարալիմպիկ խաղերի ռուսաստանցի չեմպիոններին։Անաստասիա Բաղիյանը դարձավ պարալիմպիկ խաղերի չեմպիոնՄարզական բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար Բարեկամության շքանշաններ են ստացել դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը և նրա ուղեկցորդ մարզիկ Սերգեյ Սինյակինը, լեռնադահուկորդներ Ալեքսեյ Բուգաևը և Վարվառա Վորոնչիխինան, դահուկորդ Իվան Գոլուբկովը։Դահուկավազքի չեմպիոն Իվան Գոլուբկովին պարգևատրելիս Պուտինը ծնկի է իջել։«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այդ աջակցության համար։ Ես գիտեմ, որ Դուք շատ եք աջակցում մեզ՝ պարալիմպիկիկներիս։ Երբ ես նվաճեցի այս մեդալը, ես այս մեդալը նվիրեցի Ձեզ և մեր ողջ մեծ երկրին»,-պարգևատրման արարողության ժամանակ ասել է Գոլուբկովը։Ռուսաստանը 3–րդն է Միլանի Պարալիմպիկ խաղերումՊետական պարգևների են արժանացել նաև նրանց մարզիչները։ Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրվել է դահուկավազքի և բիաթլոնի Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի ավագ մարզիչ Իրինա Գրոմովան, իսկ Բարեկամության շքանշանով՝ հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցող անձանց լեռնադահուկային սպորտի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսանդր Նազարովը և մարզիչ Ալեքսեյ Տուրբինը։ Կույրերի սպորտի դահուկավազքի և բիաթլոնի Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսեյ Կոբելևն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանի մեդալի։Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել մարզիկներ Դմիտրի Ֆադեևին և Ֆիլիպ Շեբո Մոնզերին, որոնք Իտալիայի Խաղերում մասնակցել են պարասնոուբորդի մրցումներին, և նրանց մարզիչներ Եվգենի Պրոնաշկոյին, Պավել Ռոժկովին, Օլգա Սեմյոնովային և Անդրեյ Ստրոկինին։Անաստասիա Բաղիյանը պարալիմպիկ խաղերի 2–րդ ոսկին նվաճեց2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերն անցկացվել են Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում՝ մարտի 6-ից 15-ը։ 2014 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի ներկայացուցիչները մրցումներին մասնակցել են ազգային դրոշով և օրհներգով։ Ռուսաստանի հավաքականը, որի կազմում խաղերին մասնակցել են վեց մարզիկներ, նվաճել է 12 մեդալ, որոնցից 8–ը՝ ոսկե։ Մեդալային հաշվարկում ռուսաստանցիները զբաղեցրել են 3–րդ տեղը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Трогательные кадры встречи Путина и двукратного паралимпийского чемпиона Ивана Голубкова, ждавшего встречи с президентом 4 года
Sputnik Արմենիա
Трогательные кадры встречи Путина и двукратного паралимпийского чемпиона Ивана Голубкова, ждавшего встречи с президентом 4 года
2026-03-19T21:11+0400
true
PT0M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100050278_159:0:1154:746_1920x0_80_0_0_f618a99e8d062b414ca99fe7f590e16e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, պարալիմպիկ խաղեր, մեդալ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
վլադիմիր պուտին, պարալիմպիկ խաղեր, մեդալ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ձեր շնորհիվ հնչեց ՌԴ օրհներգը. Պուտինը ծնկի է իջել պարալիմպիկ խաղերի մեդալակրի առջև
Երկրի ղեկավարը պարալիմպիկ խաղերի ռուսաստանցի չեմպիոններին պարգևատրել է Բարեկամության շքանշաններով՝ մարզական բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Բարեկամության շքանշաններով է պարգևատրել Իտալիայում կայացած Պարալիմպիկ խաղերի ռուսաստանցի չեմպիոններին։
Մարզական բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար Բարեկամության շքանշաններ են ստացել դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը և նրա ուղեկցորդ մարզիկ Սերգեյ Սինյակինը, լեռնադահուկորդներ Ալեքսեյ Բուգաևը և Վարվառա Վորոնչիխինան, դահուկորդ Իվան Գոլուբկովը։
«Վերջին 12 տարում առաջին անգամ մենք նաև կարողացանք տեսնել, թե ինչպես է պարալիմպիկ պատվո հարթակի վերևում կրկին բարձրանում մեր հարազատ ռուսական դրոշը, և առանձնակի հուզմունքով ու հպարտությամբ լսեցինք Ռուսաստանի օրհներգը՝ ձեր շնորհիվ»,-ասել է Պուտինը։
Դահուկավազքի չեմպիոն Իվան Գոլուբկովին պարգևատրելիս Պուտինը ծնկի է իջել։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այդ աջակցության համար։ Ես գիտեմ, որ Դուք շատ եք աջակցում մեզ՝ պարալիմպիկիկներիս։ Երբ ես նվաճեցի այս մեդալը, ես այս մեդալը նվիրեցի Ձեզ և մեր ողջ մեծ երկրին»,-պարգևատրման արարողության ժամանակ ասել է Գոլուբկովը։
Պետական պարգևների են արժանացել նաև նրանց մարզիչները։ Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրվել է դահուկավազքի և բիաթլոնի Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի ավագ մարզիչ Իրինա Գրոմովան, իսկ Բարեկամության շքանշանով՝ հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցող անձանց լեռնադահուկային սպորտի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսանդր Նազարովը և մարզիչ Ալեքսեյ Տուրբինը։ Կույրերի սպորտի դահուկավազքի և բիաթլոնի Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսեյ Կոբելևն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանի մեդալի։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել մարզիկներ Դմիտրի Ֆադեևին և Ֆիլիպ Շեբո Մոնզերին, որոնք Իտալիայի Խաղերում մասնակցել են պարասնոուբորդի մրցումներին, և նրանց մարզիչներ Եվգենի Պրոնաշկոյին, Պավել Ռոժկովին, Օլգա Սեմյոնովային և Անդրեյ Ստրոկինին։
2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերն անցկացվել են Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում՝ մարտի 6-ից 15-ը։ 2014 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի ներկայացուցիչները մրցումներին մասնակցել են ազգային դրոշով և օրհներգով։ Ռուսաստանի հավաքականը, որի կազմում խաղերին մասնակցել են վեց մարզիկներ, նվաճել է 12 մեդալ, որոնցից 8–ը՝ ոսկե։ Մեդալային հաշվարկում ռուսաստանցիները զբաղեցրել են 3–րդ տեղը: